Podcast-Հարց բժշկին.շագանակագեղձի քաղցկեղը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն դրա վաղ հայտնաբերումը օգնում է ապահովել դրական արդյունք
Listen now
Description
Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Սա շագանակագեղձի քաղցկեղի, դրա ռիսկի գործոնների, պատճառների, ախտանիշների և կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և մարդկանց կրթելուն ուղղված քայլ է: Հայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղը համարվում է ամենատարածվածը. տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք: «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Կարեն Ծառուկյանի հետ զրուցել ենք շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման կարևորության, բուժման տեսակների և մի շարք կարևոր հարցերի մասին:
More Episodes
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում կլինի Վրաստանի ընտրանին: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ քննարկել են Ազգերի լիգայի C4 ենթախմբում ազգային ընտրանու ելույթները, հավաքականի նախկին...
Published 11/28/24
Published 11/28/24
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներից է նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը:  «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա տարիներին,...
Published 11/27/24