Episodes
Քննարկում ենք «Չոռը»․ իսկ ո՞վ ավելի լավ կպատմի «Չոռից», սրտիկից, նորարությունից ու պոետիկ մի շարք այլ հասկացություններից, քան հենց ինքը` հեղինակը: Գրքի ակումբի հետ դու կգտնես նորարարն ու որակյալը:
Published 10/28/24
Չոռի քննարկումների ընթացքում հանդիպեցինք և´ երիտասարդ գրողների, և´ գրականագետների, ովքեր փորձում են գրքի մասին խոսել թե սուբյեկտիվ կողմից, թե օբյեկտիվ մոտեցումներով:
Published 10/21/24
Published 10/21/24
Գրքի ակումբում այս ամիսը յուրահատուկ է. քննարկելու ենք ոչ թե արձակ ստեղծագործություն, այլ` պոեզիա: Իսկ թե ինչպես ընտրեցինք գիրքը, լսիր ամսվա առաջին էպիզոդում:
Published 10/17/24
Ճանապարհներ, ջազ, սեր, ընկերություն, երազանքներով ապրող սերունդ, նոր լեզու, նոր գրականություն ու մեծ գաղափարներ: Քննարկում ենք ամերիկյան բիթ շրջանի հանրագիտարան համարվող գիրքը` Ջեք Քերուեքի «Ճանապարհինը»:
Published 10/08/24
Այս ամսվա մեր գիրքը ընկերության ու ճանապարհի մասին է, իսկ Ջեքն անընդհատ պատմում է Նիլից: Իսկ հայ երիտասարդները ի՞նչ են հասկանում ընկերություն ասելով կամ արդյո՞ք կգնային ճանապարհ իրենց ընկերների հետ: Գնա ճանապարհդ ամենագրքային փոդքասթի հետ:
Published 10/04/24
Ջազը սեր է ու ազատություն, ջազը հաճախ նաև գրականություն է, իսկ գրականությունն էլ՝ ջազ: Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանի հետ զրույցում ես մի պահ տեղափոխվեցի 20-րդ դար ու տեսա ջազի սիրահար գրողներին: Այս ամենը հավանաբար տեսել է նաև շապիկի ձևավորող Մարիամ Կանայանը, որովհետև Ն տառը տեսել է հենց սաքսաֆոնի տեսքով: Արի գնանք ջազ լսելու բիթնիկների հետ:
Published 09/24/24
Ասում են, որ Ջեք Քերուեքը հետ էր մնում իր ընկերներից ու գրի առնում բոլոր հետաքրքիր պահերը, որ հետո գրի «Ճանապարհին» վեպը, ու մենք էլ քննարկենք այն: Թե էլ ի՞նչ են ասում, պատմում եմ քեզ այս էպիզոդում ու վազում հանդիպելու գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանին: Միացրու ականջակալներդ ու վայելիր այս էպիզոդը ճանապարհին:
Published 09/17/24
Աշունը սկսվեց, իսկ Գրքի փառատոնն ավարտվեց: Իմ ամենասիրելի օրերն են տարվա, որովհետև շուրջբոլորս գրողներ ու ընթերցասերներ են: Տրամադրությունը պահելու համար այս անգամ ես գնում եմ գրախանութ և հետևում խորհրդատուի խոսքին: Ինչ կասես, գալի՞ս ես:
Published 09/11/24
Սեր, քաղաքներ, հարաբերություններ ու մետաքս... Արքմենիկ Նիկողոսյանը շատ է սիրել գիրքը, Հասմիկ Եղիազարյանն ասում էր՝ թարգմանական գործընթացը բավականին բարդ էր, բայց հետաքրքիր, իսկ Թամն ու Հրայրը փորձում էին այլ տեսանկյունից նայել գրքին: Դե ես էլ, բնականաբար, հարցեր ունեի բոլորին: Ինչպես հասկացար՝ քննարկում ենք «Մետաքս» գիրքը:
Published 09/04/24
Շատերն են գիրք կարդալիս սիրում լսել լավ երաժշտություն, իսկ շատերն էլ սիրում են և՛ ստեղծել լավ երաժշտություն, և՛ կարդալ լավ գրքեր: Այս ամիս մեր ակումբին միացել է երաժիշտ Թամը, ով կպատմի մեզ իր հետաքրքրությունների մասին: Իսկ հետո Գրիգի հետ կգնանք գտնելու իր սիրած վայրը քաղաքում: Կգա՞ս գտնենք լավ գրքեր:
Published 08/27/24
Զրուցե՞նք իմ ու քո մասին ու դա կապենք գրականությանը: Ես կարդում եմ «Մետաքս» գիրքը, քայլում եմ իմ սիրած փողոցներով ու հանդիպում ակումբի մեր մյուս անդամին, բացահայտում նրա սիրելի տեղն այս քաղաքում: Իսկ Ռադիոյում մեզ սպասում է հետաքրքիր թեմա` գրքերի հայերեն թարգմանությունները:
Published 08/20/24
Մեզ հաճախ քիչ են թվում մարդկային սովորական շփումներն ու զրույցները, դրա համար ուզում եմ քեզ ավելի լավ ծանոթացնել մեր ակումբի անդամներին: Այսօր շատ ջերմ զրույց ունեցա Արքմենիկի հետ, ով պնդում է, թե հիմա ռոմանտիզմը քչացել է, ուստի ընտրեց հենց այս գիրքը: Արի հասկանանք, թե ո՞ր գիրքը պիտի կարդանք այս ամիս:
Published 08/12/24
Արժի՞ կարդալ վրաց ժամանակակից գրականություն, ո՞րն է Արչիլ Քիքոձեի գրքերի առանձնահատկությունը, հավանե՞լ են այս ամսվա գիրքը ակումբի մեր անդամները։ Քննարկում ենք Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» գիրքը։Հետևիր մեզ ու գտիր քո սիրած գիրքը։
Published 08/11/24
Երբևէ հայտնվե՞լ ես քո սիրելի գրողի կողքին ու խոսել նրա հետ: Շրջե՞լ ես քաղաքում կամ քննարկել նրա գիրքը: Այս էպիզոդում ես բացահայտում եմ երկար սպասված անակնկալը: Գնում եմ Սևան՝ հանդիպելու Արչիլ Քիքոձեին: Պատշգամբում կանգնած, գիրքը ձեռքիս ես զրուցեցի գրողի հետ, բայց «թաքուն» զրույցը դու էլ կարող ես լսել։Արի մեր փոդքասթի հետևից և հետ չես մնա գրական ոչ մի իրադարձությունից:
Published 07/31/24
Իսկ կուզեի՞ր, օրինակ, Լոնդոնի գրախանութներում հանդիպել հայ գրողների գրքերի, կամ թեկուզ հարևան Վրաստանում ամեն երրորդ մարդու ձեռքին տեսնել հայ հեղինակի գիրք, դրանց մասին կազմակերպվեին քննարկումներ ու հանդիպումներ: Ես էլ շատ կուզեի: Արդյո՞ք դա հնարավոր է մոտ ապագայում, ի՞նչ կասեն մասնագետները` թարգմանիչ Ասյա Դարբինյանն ու գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, լսիր այս էպիզոդում:
Published 07/24/24
Որքա՞ն պիտի ապրես քաղաքում, որ քոնը դառնա, կամ կդառնա՞, թե՞ չի դառնա. ռադիոյի անկյուններում փորձում եմ գտնել հարցի պատասխանը: Իսկ Ներսես Տեր-Վարդանյանն ու Լիլիթ Ալթունյանն էլ օգնում են գտնել գրահրատարակչական մի շարք հարցերի պատասխաններ: Ինչու՞ կարդալ գիրք. միացիր մեզ, և հաստատ դու էլ քո հարցի պատասխանը կգտնես:
Published 07/16/24
Այս ամիսը առանձնահատուկ է, որովհետև գիրքն ընտրել է ոչ թե ակումբի մասնակիցը, այլ ռադիոլսողը։ Որպեսզի հասկանանք, թե ինչու հենց այդ գիրքը, նախ արի ծանոթանանք նրա հետ, ապա և միասին տեղափոխվենք իմ ամենասիրելի գրքերից մեկի աշխարհը։ Դե՜, արի Գրքի ակումբ և քեզ համար նոր տողեր գտիր։
Published 07/08/24
Երկար հարցազրույցներից, տեղեկատվական ռեպորտաժներից, քննադատական հարցադրումներից հետո մենք վերջապես հավաքվել ենք քննարկելու «Բարբարոսներին սպասելիս» գիրքը: Այս ամիս Մհեր Արշակյանը եկել է մասնակցելու քննարկմանը: Դե՜, արի տեսնենք` ինչ գաղտնիքներ կան Քութզիի տողատակերում:
Published 07/01/24
Այս էպիզոդում խոսեցի մեր ակումբի մասնակիցների հետ․ Հրայրը հասցրել էր նայել ֆիլմը, Մհեր Արշակյանը առանցքային կետեր նշեց, որ ընթերցողն ավելի ուշադիր կարդա, իսկ Անահիտն ու Գրիգը հասցրել էին ավարտել գիրքը ու կարծես թե հավանել էին։ Մենք պատրաստ ենք քննարկմանը, իսկ դու՞։
Published 06/25/24
Այս էպիզոդում «Բարբարոսներին սպասելիս» վեպի հետքերով գնալիս ես և Մհեր Արշակյանը քեզ պատմում ենք Նոբելյան մրցանակի մասին: Ապա ես գնում եմ Թատերական ինստիտուտ և հանդիպում Նաիրա Հայրապետյանի հետ, քննարկում գիրք-ֆիլմ կապը: Հետևիր մեր փոդքասթին ու բաց մի թող գրքերի մասին և ոչ մի էջ:
Published 06/17/24
Ամառը վերջապես եկավ, ու մենք սկսում ենք կարդալ նոր գիրք։ Հրայրն առաջարկեց կարդալ նոբելյան մրցանակակիր գրողներից մեկի գիրքը: Ես ակումբի մասնակիցներին գտա տարբեր տեղերում` աշխատելիս, կարդալիս, դասախոսելիս, և հայտնեցի, թե ինչ ենք կարդալու: Արի մեզ հետ, իմացիր` ինչ գիրք ենք կարդում, ու դարձիր ամենալավ ընթերցողը:
Published 06/06/24
Այս ամսվա ամփոփիչ էպիզոդում քննարկում ենք Գրիգի «Ֆրիդենսդորֆ» գիրքը։ Քննարկմանը մասնակցում են ակումբի անդամներ Արքմենիկը, Անահիտը, Գրիգն ու Հրայրը։ Լսիր քննարկումը, կարդա մեր առաջարկած գրքերը ր դարձիր մեր ակումբի անդամ։
Published 05/04/24
Այս էպիզոդում պատմում եմ գրողների ճանապարհի մասին․ ինչպե՞ս սկսել գրական ուղի, որտե՞ղ տպագրվել, ովքե՞ր կօգնեն և այլն։ Այս նպատակով խոսել եմ Գուրգեն Խանջյանի և Արփի Ոսկանյանի հետ, ովքեր շատ հետաքրքիր պատմություններ են պատմել մեզ։Դե, լսեք էպիզոդը ու չմոռանանք կարդալ այս ամսվա գիրքը։
Published 05/02/24
Երևանում սիրուն գարուն է՝ մի լավ այգում լավ գիրք կարդալու եղանակ։ Ես, իհարկե, կարդացի ու որոշեցի նաև այլ մարդկանց հարցնել, թե ինչ են կարդում հիմա, իսկ հետո հանդիպեցի գրողներ Արմեն Սարգսյանին ու Նորայր Սարգսյանին, որ ինձ ու ձեզ խորհուրդ տան՝ ինչ ժամանակակից հեղինակներ կարդանք։
Published 04/20/24