Description
PF-ը ստիպեց հիշել բաներ մեր քաղաքի մասին, որոնք վաղուց մոռացել էինք։ Երևանը որպես առանձին հերոս մեզ տվեց միտք՝ ուսումնասիրել քաղաքները գրականության մեջ։ Էպիզոդում կգտնես՝ պատմական ակնարկ ուրբանիզմի՝ գրականություն ներթափանցելու ընթացքի մասին, հարցազրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ գրքերի մասին, որոնք պատմում են քաղաքների՝ հատկապես Երևանի մասին, 10 քաղաքները, որոնց մասին ամենաշատն է գրվել, ինչպես նաև հատված գետառին նվիրված գրքի շնորհանդեսից։
Քննարկում ենք «Չոռը»․ իսկ ո՞վ ավելի լավ կպատմի «Չոռից», սրտիկից, նորարությունից ու պոետիկ մի շարք այլ հասկացություններից, քան հենց ինքը` հեղինակը:
Գրքի ակումբի հետ դու կգտնես նորարարն ու որակյալը:
Published 10/28/24
Չոռի քննարկումների ընթացքում հանդիպեցինք և´ երիտասարդ գրողների, և´ գրականագետների, ովքեր փորձում են գրքի մասին խոսել թե սուբյեկտիվ կողմից, թե օբյեկտիվ մոտեցումներով:
Published 10/21/24