Episodes
Վերջապե՜ս․․․ Գրքի ակումբը վերադառնում է։
Հիշեցնեմ, որ ամեն ամիս ընտրելու ենք մեկ գիրք, որի մասին կունենանք երեք օրագիր էպիզոդ, իսկ վերջում քննարկելու ենք գիրքը Իմ ռադիոյի ջերմ միջավայրում։
Եկեք ծանոթանանք ակումբի նոր անդամներին, որոշենք՝ ինչ ենք կարդալու և շտապենք նոր գրքի հետևից։
Published 04/16/24
Ամսվա գրքի ամփոփիչ էպիզոդը այս անգամ նույնպես նվիրվում է դրա քննարկմանը։ Իմ ռադիոյի տաղավարում գրքի մասին իրենց կարծիքով կիսվում են ինչպես մասնագետները, այնպես էլ պարզապես ընթերցասերները։
Published 04/07/24
Գրքի ակումբի այս էպիզոդում առանձնացրել ենք այս ամսվա գրքի հետ կապված ամենահետաքրքիր հատվածները, ինչպես նաև ամենաընթերցված կին հեղինակների մասին փոքրիկ ակնարկ։
Published 04/07/24
Աննա Գավալդան առաջին կին հեղինակն է, որին քննարկում ենք գրքի ակումբում։ Ձայնագրությունների ընթացքում հասկացանք, որ նույնիսկ մեր օրերում շատ ընթերցողներ կարող են կանխակալ կարծիք ունենալ այս կամ այն գրքի մասին ելնելով հեղինակի սեռից։ Էպիզոդը նվիրել ենք կին գրողներին ու նրանց նկատմամբ տարիներ շարունակ գոյություն ունեցած անարդարությանը։
Published 04/07/24
Սկսում ենք գրքի ակումբի նոր գիրքը: Մեր ակումբին միացել են նոր անդամներ, որոնցից մեկը լրագրող, հաղորդավար, PR մասնագետ Աելիտա Չիլինգարյանն է․ հենց նա էլ առաջարկել է այս ամսվա գիրքը: Թե ինչ ենք կարդալու լսեք էպիզոդում, բայց մի փոքրիկ հուշում՝ այս ամիսը թերևս նվիրենք կին գրողներին:
Published 08/14/23
3 օրագիր էպիզոդներից հետո վերջապես քննարկում ենք ամսվա գիրքը՝ Արամ Պաչյանի PF֊ը: Քննարկման մասնակիցներն են «Էջ» հրատարակչության համահիմնադիր Էմմա Կիրակոսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու Պաչյանի մեծ երկրպագու, գրականության ոլորտի բլոգեր Սվետա Սիմոնյանը:
Published 08/07/23
PF-ը ստիպեց հիշել բաներ մեր քաղաքի մասին, որոնք վաղուց մոռացել էինք։ Երևանը որպես առանձին հերոս մեզ տվեց միտք՝ ուսումնասիրել քաղաքները գրականության մեջ։ Էպիզոդում կգտնես՝ պատմական ակնարկ ուրբանիզմի՝ գրականություն ներթափանցելու ընթացքի մասին, հարցազրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ գրքերի մասին, որոնք պատմում են քաղաքների՝ հատկապես Երևանի մասին, 10 քաղաքները, որոնց մասին ամենաշատն է գրվել, ինչպես նաև հատված գետառին նվիրված գրքի շնորհանդեսից։
Published 07/28/23
Ինչպես խոստացել էինք նախորդ շաբաթ, այս էպիզոդում ծանոթանում ենք մեր ակումբի նոր անդամի՝ գրականության սիրահար, գրականության մասին բլոգի հեղինակ Սվետայի հետ:
Published 07/28/23
Դե ի՜նչ, կարճատև դադարից հետո Իմ ռադիոյի գրքի ակումբը վերադառնում է։ Այս էպիզոդում մեր ակումբի անդամ Համլետ Առաքելյանն ընտրում է այս ամսվա գիրքը, հասցնում ենք գտնել ակումբի նոր անդամ, ինչպես նաև զրուցում ենք գրքի հեղինակի հետ։
Published 07/08/23
Վերջապե՜ս․․․
տեղի ունեցավ Իմ ռադիոյի Գրքի ակումբի առաջին քննարկումը։ Արքմենիկ Նիկողոսյանի առաջարկած գիրքը՝ «Հույն Զոռբան» ակումբի անդամներից ամեն մեկը յուրովի էր ընկալել ու , օրինակ Համլետը, բազմաթիվ հարցեր ուներ կապված գրքի ընտրության հետ։ Մի խոսքով՝ քննարկումը բավական թեժ ու հետաքրքիր է անցել, բայց ամենակարևորն այն է, որ վերջում բոլորս եկանք մեկ ընդհանուր եզրակացության։ Մնացած մանրամասները լսեք էպիզոդում։
Published 05/06/23
Գրքի ակումբի այս էպիզոդի նպատակն է՝ բոլոր ընթերցասերներին վերադարձնել մանկություն, հիշել սիրելի մանկական գրքերը, մայրիկի կարդացած հեքիաթներն ու հերոսներին: Էպիզոդում կգտնեք լավագույն մանկական գրքերի հնգյակը, հարցազրույց ժամանակակից հայկական ֆենթըզի բեսթսելլերի հետ, ինչպես նաև կլսեք, թե ինչպես են փոքրիկները քննարկում ունենում մանկական գրքի ակումբում:
Published 04/27/23
Ասում են, անվերջ կարելի է լսել 3 բան՝ Իմ ռադիոն, անձրևի ձայնը և թե ինչպես է ընթերցասերը խոսում գրքերի ու գրականության մասին, այն էլ հենց գրախանութում։ Գրքի ակումբի այս էպիզոդը ձայնագրել ենք Զանգակ գրատանը, գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։ Աստղիկի հետ շրջել ենք գրախանութի սրահներով, ծանոթացել նրա սիրած բաժիններին, ամենապահանջված գրքերին, ինչպես նաև զրուցել գրականության հանդեպ նրա սիրո և մասնագիտական ընտրության մասին։
Published 04/14/23
Առաջին գիրքը, որը կարդում ենք Իմ ռադիոյի գրքի ակումբում, Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» է։ Առաջին էպիզոդի ընթացքում ծանոթանում ենք գրքին, հեղինակին, փորձում հասկանալ, թե ինչով է այն այդքան տպավորել մեր ակումբի անդամ Արքմենիկ Նիկողոսյանին։ Այդ մասին մեր փոքրիկ հարցազրույցում պատմում է հենց ինքը՝ Արքմենիկը։
Published 04/13/23
Տադաաամ․․․ նորություն ընթերցասերների համար, որը շատ վաղուց էինք ցանկանում ձեզ հայտնել։
Իմ ռադիոն սկսում է գրքի ակումբ, որի մասնակիցը կարող ես դառնալ նաև դու։ Ամեն ամիս միասին կարդալու ենք բազմաթիվ հին ու նոր ստեղծագործություններ, մասնակցելու ենք գրականության հետ կապված միջոցառումների, ծանոթանալու ենք տարբեր ժանրերի ու նոր հեղինակների հետ, իսկ ամսվա վերջում ունենալու ենք քննարկում, որը կվերածվի հենց այն փոդքասթին, որի առաջին անոնս–էպիզոդը կարող ես լսել հենց հիմա։
Published 03/31/23