46 episodes

Տեր Շավարշ Քահանայի քարոզները եւ Սուրբ Գրքի սերտողությունը — սիրով Դիլիջանից ամբողջ Հայոց աշխարհին։

Father Shavarsh’s weekly sermons and Bible teachings — with love from Dilijan to Armenians worldwide!

Հավատք, Հույս, Սեր ~ Faith, Hope, Love Ter Shavarsh Qahana Simonyan

    • Religion & Spirituality
    • 5.0 • 2 Ratings

Տեր Շավարշ Քահանայի քարոզները եւ Սուրբ Գրքի սերտողությունը — սիրով Դիլիջանից ամբողջ Հայոց աշխարհին։

Father Shavarsh’s weekly sermons and Bible teachings — with love from Dilijan to Armenians worldwide!

    Աստված լսում է արդարի աղոթքը - Եղիա մարգարեի հիշատակության օր

    Աստված լսում է արդարի աղոթքը - Եղիա մարգարեի հիշատակության օր

    Հակոբոս 5.16-20 16 Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: 17 Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց: 18 Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: 19 Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, 20 թող իմանայ, որ ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կփրկի նրա հոգին մահուանից եւ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն:

    • 25 min
    Հավատքով, խնդրանքով և աղոթքով մոտեցիր Հիսուսին - Ավետարան ըստ Ղուկասի 5:12-16

    Հավատքով, խնդրանքով և աղոթքով մոտեցիր Հիսուսին - Ավետարան ըստ Ղուկասի 5:12-16

    Սուրբ Գրքի Սերտողության Դաս #20 ԲՈՐՈՏԻ ԲԺՇԿՈՒՄԸ
    (Մատթ. 8.1-4, Մարկ. 1.40-45)

    12 Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: 13 Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից: 14 Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, — ասաց, — դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»: 15 Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու: 16 Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում:

    • 52 min
    Սուրբ Հոգի, Գալդ Բարի՜ - Հոգեգալստյան Կիրակի

    Սուրբ Հոգի, Գալդ Բարի՜ - Հոգեգալստյան Կիրակի

    Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին:

    Գործք 2.1-21

    1 Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: 2 Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: 3 Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ՝ նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ: 4 Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս: 5 Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ՝ երկիւղած մարդիկ՝ եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից: 6 Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում են իրենցից իւրաքանչիւրի լեզուով: 7 Ամէնքը հիանում էին ու զարմանում. եւ միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. 8 բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք: 9 Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, 10 Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ 11 թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծոյ մեծագործութիւնների մասին»: 12 Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»: 13 Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են»: 14 Պետրոսը, տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. «Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք. 15 սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է. 16 այլ՝ այս այն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով. 17 “Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին,– ասում է Աստուած,– որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները՝ տեսիլքներ եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն: 18 Եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, եւ նրանք պիտի մարգարէանան: 19 Եւ վերը՝ երկնքում, զարմանալի գործեր պիտի ցոյց տամ, իսկ ներքեւում՝ երկրի վրայ՝ նշաններ. ա

    • 22 min
    Հնազանդության պտուղները - Ավետարան ըստ Ղուկասի 5:1-11

    Հնազանդության պտուղները - Ավետարան ըստ Ղուկասի 5:1-11

    Սուրբ Գրքի Սերտողության Դաս #19

    ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5:1-11

    5 ՁԿՆՈՐՍՆԵՐԻՑ՝ ԱՌԱՔԵԱԼՆԵՐ
    (Մատթ. 4.18-22, Մարկ. 1.16-20)

    1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում: 3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»: 6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:

    • 51 min
    Աղոթքով անկարելին կարելի է դառնում - Երկրորդ Ծաղկազարդ

    Աղոթքով անկարելին կարելի է դառնում - Երկրորդ Ծաղկազարդ

    Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ:

    Ա Հովհաննես 5.13-21

    13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք եւ թէ հաւատում էք Աստծոյ Որդու անուանը: 14 Եւ այս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. 15 եւ քանի որ գիտենք, որ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից: 16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կշնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա մասին չեմ ասում, որ խնդրես: 17 Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է: 18 Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում: 19 Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է: 20 Եւ գիտենք, որ Աստծոյ Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք: 21 Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք ձեզ կռապաշտութիւնից:

    • 19 min
    Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն - «Երանի նրան, ով կհավատա առանց տեսնելու»

    Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն - «Երանի նրան, ով կհավատա առանց տեսնելու»

    Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

    • 19 min

Customer Reviews

5.0 out of 5
2 Ratings

2 Ratings

Top Podcasts In Religion & Spirituality

The Bible Recap
Tara-Leigh Cobble
The Bible in a Year (with Fr. Mike Schmitz)
Ascension
Girls Gone Bible
Girls Gone Bible
In Totality with Megan Ashley
Megan Ashley
BibleProject
BibleProject Podcast
WHOA That's Good Podcast
Sadie Robertson Huff