83 episodes

Աուդիո պատումներ Հետքի իրականացրած հետաքննությունների մասին

Hetq Investigative Journalists of Armenia

    • News
    • 3.8 • 8 Ratings

Աուդիո պատումներ Հետքի իրականացրած հետաքննությունների մասին

    76. Փաշինյանին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ գործով դատավճիռ դեռ չկա

    76. Փաշինյանին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ գործով դատավճիռ դեռ չկա

    2022-ի ապրիլի 26-ի երեկոյան Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, որը հղիության 8-րդ ամսում էր։ Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։ Սոնային վրաերթի ենթարկողը  ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն էր։ Այս ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էինք Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ Սոնայի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու համար։ «Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցել ենք դատարանում Սոնայի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ, որը պատմել է մանրամասներ դատական գործից։

    • 10 min
    75. Բողոքի ակցիաներ և սահմանազատում Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց համայնքներում. ի՞նչ իրավիճակ է Տավուշում

    75. Բողոքի ակցիաներ և սահմանազատում Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց համայնքներում. ի՞նչ իրավիճակ է Տավուշում

    Ապրիլի 19-ին Հաաստան - Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս հայտարարությունից հետո Տավուշում սկսվեցին ցույցեր։  «Հետք» փոոդքասթի այս էպիզոդի առաջին մասում կլսեք իմ զրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, որը կօգնի մեզ հասկանալ սահմանազատման և սահմանագծման հարցը քաղաքական տեսանկյունից։  Իսկ երկրորդ մասում կուղևորվենք Տավուշ ու կզրուցենք «Հետքի» լրագրողներից Արեն Նազարյանի հետ։ Նա կպատմի մեզ, թե ինչ է կատարվել Տավուշում այս մի քանի օրվա ընթացքում։

    • 22 min
    74. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը. Հրանուշ Խառատյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

    74. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը. Հրանուշ Խառատյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

    «Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։   Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով, զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Հրանուշ Խառատյանը մեկնաբանում է Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունն ու բացատրում, թե ինչու է այս մոտեցումը խնդրահարույց։

    • 27 min
    73. Ռուս ուժայինները նորից դասալիք են առևանգե՞լ Գյումրիում

    73. Ռուս ուժայինները նորից դասալիք են առևանգե՞լ Գյումրիում

    «Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ռուսական 102-րդ ռազմաբազայում ռուսաստանցի դասալիք Անատոլի Շչետինինին այցելած փաստաբան Նարեկ Հակոբյանի հետ։ Ապրիլի 9-ին իրավապաշտպանները հայտարարություն էին տարածել, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը կրկին զինծառայողի է առևանգել, որը Հայաստանում ապաստանել է ծառայությունից խուսափելու համար։ Դեպքից մի քանի օր անց Շչետինինը ասել է, որ ամեն ինչ իր կամքով է եղել։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր:Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529  Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0  Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm  Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը

    • 16 min
    72. ՌԴ միգրացիոն քաղաքականությունը Crocus City Hall-ից հետո. ինչպե՞ս կազդի նոր իրավիճակը հայ միգրանտների վրա

    72. ՌԴ միգրացիոն քաղաքականությունը Crocus City Hall-ից հետո. ինչպե՞ս կազդի նոր իրավիճակը հայ միգրանտների վրա

    «Հետք» փոդքասթի այս էպիզոդում միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ զրուցում ենք ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումների և հայ միգրանտների վրա դրա ազդեցության մասին։ Տաթևիկ Բեժանյանի ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/tatevik.bezhanyan  Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր:Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529  Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0  Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm  Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը

    • 21 min
    71. Ի՞նչ ազդեցություն կունենա առցանց անմաքս առևտրի շեմի փոփոխությունը սպառողների և առաքման բիզնեսի վրա

    71. Ի՞նչ ազդեցություն կունենա առցանց անմաքս առևտրի շեմի փոփոխությունը սպառողների և առաքման բիզնեսի վրա

    «Հետք» փոդքասթի այս էպիզոդում անմաքս առցանց առևտրի շեմի նոր փոփոխության և դրա ազդեցության մասին զրուցել ենք սպառողների իրավունքներով զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի և ONEX առաքման ծառայության համահիմնադիր, CEO Սամվել Մարտիրոսյանի հետ։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր:Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529  Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0  Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm  Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը

    • 19 min

Customer Reviews

3.8 out of 5
8 Ratings

8 Ratings

Sona Abgaryan ,

Too irregular

Although it’s good to have a podcast like this, topics are not very interesting. Plus, the episodes are very irregular and have chaotic schedule.

Top Podcasts In News

The Daily
The New York Times
Serial
Serial Productions & The New York Times
Up First
NPR
Pod Save America
Crooked Media
The Charlie Kirk Show
Charlie Kirk
The Ben Shapiro Show
The Daily Wire

You Might Also Like

Language Therapy with Dr. K
USC Institute of Armenian Studies
Շատ տաք թեյ
Shat taq tey
The Ezra Klein Show
New York Times Opinion
Stuff You Should Know
iHeartPodcasts
Sean Carroll's Mindscape: Science, Society, Philosophy, Culture, Arts, and Ideas
Sean Carroll | Wondery
Հոգևոր զրույցներ (Արխիվ) / Spiritual Discussions (Archive)
Vem Radio, Fr. Mesrop Aramian