Description
2019 թվականին Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը աճել է 13%-ով: Մշտական այցելուները մնում են սփյուռքահայերը, սակայն տարեց տարի ավելանում են նաև Հայաստանն առաջին անգամ բացահայտող արտասահմանցի հյուրերը: Այս թողարկման ընթացքում RFI-ն պատմում է թե ինչպես առաջին ինքնաթիռները թռիչք կատարեցին Փարիզից Երևան, ինչպես է զարգացել զբոսաշրջությունը խորհրդային տարիներից ի վեր մինչև այսօր, ինչն է գրավում Ֆրանսիաբնակներին Հայաստանում, և վերջապես ինչ է կարոտի տուրիզմը:
Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի Արթուր Գեղամյանի հետ համատեղ
Տեխնիկական պրոդյուսեր՝ Լողի Պլիսոն