47 episodes

Ամենատարած, փախած ու խենթ երիտասարդների տարերքները՝ մարդկային ու հասանելի լեզվով։

Ես Քրիստիանն եմ։ Միացի՛ր ինձ ամեն շաբաթ օր, ժամը 20:30-ին, Իմ Ռադիոյի եթերում (FM 103.8)։

Տարած 2 Իմ ռադիո / FM103.8

    • Leisure
    • 5.0 • 2 Ratings

Ամենատարած, փախած ու խենթ երիտասարդների տարերքները՝ մարդկային ու հասանելի լեզվով։

Ես Քրիստիանն եմ։ Միացի՛ր ինձ ամեն շաբաթ օր, ժամը 20:30-ին, Իմ Ռադիոյի եթերում (FM 103.8)։

    Թռչուններ #11 | Տարած 2

    Թռչուններ #11 | Տարած 2

    Թռչնաբան Ծովինարը պատմում է, թե ինչպես է փետրավոր բարեկամների հանդեպ սիրուց դրդված դարձել գիտնական։ Դրսում թռչնադիտարկման փորձեր անելով խոսում ենք արագիլների համր լինելուց, ագռավների բարձր ինտելեկտից, մեծ երաշտահավի գույներից ու մարդ-վայրի բնություն կապից։ Կարևոր․ հատկապես ձմռան սեզոնին թռչուններին սպիտակ հացով չկերակրել։

    Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։

    Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

    • 30 min
    աուդիո շնորհակալություն, տարվա ամփոփում 3

    աուդիո շնորհակալություն, տարվա ամփոփում 3

    հանպատրաստից ձայնագրած մտքեր, որտեղ խոսում եմ ամեն ինչից ու ոչնչից։ ուղղակի բարձր տրամադրություն ունեի ու կիսատ թողնելով վաղվա՝ էս տարվա վերջին էպիզոդի մոնտաժը, պարտքս համարեցի դրական էներգիա փոխանցել քեզ։ 

    • 8 min
    Սլեքլայն/Slackline #10 | Տարած 2

    Սլեքլայն/Slackline #10 | Տարած 2

    Ահարոնը պատմում է, թե քանի անգամ է սարերի մեջ ժապավենի վրա քայլելուց ու հնարքներ անելուց համարյա մահացել։ Ծանոթանում ենք մի նոր, էքստրեմալ ու արկածային երևույթի՝ սլեքլայնի հետ, որի մասին մեր տարած հյուրն ունի նաև յութուբի ալիք։ 

    Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։

    Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

    • 28 min
    բառեր, տեքստ, պոեզիա #9 | Տարած 2

    բառեր, տեքստ, պոեզիա #9 | Տարած 2

    «Կյանքը որպես տեքստ, տեքստը որպես կյանք․․․», - իր տարերքն այսպես է նկարագրում պոետ Անահիտը: Առավոտյան լավագույն ընկերս հյուր էր եկել մի բաժակ սուրճի շուրջ ռացիոնալիզացնելու իր կյանքի ամենակարևոր երևույթը՝ բառերը։ Հիշում ենք Բրոդսկուն, Լեոնարդ Քոհենին, Վիոլետ Գրիգորյանին ու կարդում Անահիտի բանաստեղծություններից։ 

    Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։

    Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

    • 24 min
    Եվրատեսիլ #8 | Տարած 2

    Եվրատեսիլ #8 | Տարած 2

    Երկար ու զվարճալի զրույց էմոցիոնալ եվրոֆրան Էռնեստի հետ, որը դպրոցական տարիքից Եվրատեսիլ էր քարոզում։ Իսկ հիմա երգի մրցույթի հետ կապված երազանքներն ավելի հասուն ու ախորժելի են։ Էպիզոդում տարբեր կանխատեսումներ ենք անում, նաև վաղվա կայանալիք մանկական Եվրատեսիլի մասին։ 

    Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։

    Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

    • 38 min
    DC Comics #7 | Տարած 2

    DC Comics #7 | Տարած 2

    DC թե՞ Marvel, Marvel, թե՞ DC: Իսկական երկրպագուները անիմաստ համեմատություններ չեն անում, այլ վայելում են այն, ինչ սիրում են։ Էլենն այնքան տարած է, որ կինոկոմիքսներից ոգեշնչված ուզում է սովորել ու աշխատել կինոինդուստրիայում, ասեմ ավելին՝ հենց DC-ում։

    Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։

    Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

    • 30 min

Customer Reviews

5.0 out of 5
2 Ratings

2 Ratings

Top Podcasts In Leisure

Sword AF
Smosh
Fallout Lorecast - The Fallout Video Game & TV Lore Podcast
Robots Radio
Critical Role
Critical Role
Duck Call Room
Si Robertson & Justin Martin
The Big Three by Donut Media
Donut
House Rules with Myquillyn Smith, The Nester
Myquillyn Smith

You Might Also Like