Episodes
«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հանրապետական վերականգնողական կենտրոնի և «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն, երեք զավակների մայր Նարինե Մանուկյանի հետ խոսել ենք հատուկ կարիքներով երեխա մեծացնելու, ընտանիքի մյուս երեխաներին «հերիքելու», երեխաների կողքին ամեն խնդրի դեպքում ամուր կանգնելու, դպրոցում խնդիրների, հավատը չկորցնելու և մի շատ զավեշտալի պատմության մասին։
--------------
ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Idram...
Published 02/29/24
Դավիթ Յանը աշխարհի ամենահայտնի հայերից է ՏՏ, արհեստական բանակության և ռոբոտաշինության ոլորտներում։ Դավիթը պատկերացնում է աշխարհը մեզանից լրիվ այլ կերպ՝ մեծ ու ռոբոտների հետ սերտ համագործակցության մեջ։ Դավիթի հետ զրուցեցինք երեխաներին փոքրուց ճիշտ սնվելու սովորույթներ փոխանցելու կարևորության, ռոբոտների հետ նույն տան մեջ ապրելու, արհեստական բանականության հետ լեզու գնտելու ու ապագայի աշխարհը հանգիստ կիսելու, կրթության արդի դերի և մի քիչ էլ Երևանում անցկացրած նրա մանկության հուշերի...
Published 02/20/24
Դերասանուհի և բարեգործ Անաիս Սարդարյանը, ինչպես միշտ, բաց ու անկաշկանդ պատմեց մեզ իր ծնողության փորձառության, ծանր օրերի, լուսավոր կետերի մասին հումորով, թեթև, երբեմն հուզիչ, երբեմն էլ կտրուկ դիրքորոշումներով, բայց էլի անկեղծ։
--------------
ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Idram Junior
https://www.idram.am/idram-junior
https://www.facebook.com/idramjunior
https://www.instagram.com/idramjunior...
InSport Wellness Center
http://www.insport.am
Deep Parenting պրոմոկոդով ստացե՛ք հատուկ առաջարկ։
Հեռ....
Published 02/10/24
Հազարավոր մանուկների և երեխաների «ամենայն հայոց» մանկաբույժ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, ԱԱԻ-ի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ Ղազարյան Հրաչուհի Ալբերտովնայի հետ խոսեցինք երեք երեխաների բժիշկ մայր լինելու բոլոր կողմերից՝ սկսած սեփական երեխաներին հիվանդ օրերին չհերիքելուց, վերջացրած նրանց միմյանց հետ ոչ մի դեպքում չհամեմատելու արատավոր երևույթից։
--------------
ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Idram...
Published 01/30/24
«ReArmenia» համագործակցության հարթակի տնօրեն և հինգ երեխաների հայր Գևորգ Պողոսյանի հետ խոսել ենք շատ երեխա ունենալ-չունենալու դիլեմայից, երեխաներին ազատություն տալուց, պատասխանատվություն ձևավորելուց, փողի հետ վարվել սովորեցնելուց, փոքրուց բարեգործության վարժեցնելուց ու էլի շատ ոգևորող ու սթափեցնող թեմաներից։
--------------
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Idram Junior
https://www.idram.am/idram-junior
https://www.facebook.com/idramjunior
https://www.instagram.com/idramjunior...
InSport Wellness...
Published 01/20/24
«Մեդիամաքս» մեդիաընկերության տնօրեն, երկու դստրերի հայր Արա Թադևոսյանի հետ խոսեցինք Սովետի մեր մանկության ու այսօրվա մանկության տարբերությունների, երեխաներին սահմանափակելու մեր իրավունքի և դրա բացասական կողմերի, պապայի դերի, երեխայի հետ առճակատման, նրանց հետ որակյալ ժամանակ անցկացնելու և, իհարկե, մեդիագրագիտության մասին։
--------------
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Idram Junior
https://www.idram.am/idram-junior
https://www.facebook.com/idramjunior
https://www.instagram.com/idramjunior...
InSport Wellness...
Published 01/10/24
"Տոնացույց" մշակութային կենտրոնի հիմնադիր, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանի հետ խոսեցինք երեխաներին արմատներին հաղորդ դարձնելու կարևորթյան, հեքիաթների սիմվոլիզմի, բնության հետ կապի, բաց լինելու, ծեսերի ու ավանդույթների կարևորթյան մասին։
Published 12/30/23
Նստեցինք ու լուրջ գաղափարներից, բայց թեթև ու հավես խոսեցինք Loft ՀԿ-ի նախագահ Արևիկ Համբարձումյանի հետ, ով, թեև երիտասարդ (ընդամենը 3 տարվա) մայր է, բայց իր անձի ու մտքերի ողջ խորությամբ խոսեց պարտադիր խորհելու հիմնաքարային թեմաներից։
Published 12/20/23
Հայկական ամենաբարի ու ճանաչված բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ խոսել ենք իր չորս զավակների դաստիարակության հարցում իր ներգրավվածության, երեխաների մոր անփոխարինելի դերի, երեխաներին սիրող ծնող լինելու բանաձևի, ծնողական երազանքների իրականացման ճանապարհի, երեխաներին "ճիշտ" համոզելու, աղջիկների հայ լինելու առանձնահատկությունների մասին։
Published 12/10/23
Բոլոր հայ մամաների "քնի փերի" Աստղ Նադիրյանի հետ խոսել ենք մամայության ծանր շրջանների, դրանց հաղթահարման իր փորձառության, ծնողական մեղքի զգացման ու դրանց օգնող միջոցների, մեր ներսի ծայրահեղությունների մասին, և ամենակարևորը՝ անկեղծացել ենք մեր ներսի երեխային տեսնելու, լսելու ու նրա պահանջմունքները բավարարելու վրա։
Published 11/30/23
Դավիթի հետ խոսել ենք աղջիկներին մանկուց "թափափած" դերից, իր զույգ աղջիկների համար ամեն-ամեն ինչ անելու ու ակտիվ հայր լինելու հաճույքից, հասարակության մեջ կանանց դերի արժեզրումից և դրա տխուր հետևանքներից, երեխաներին իրական (ոչ թե կեղծ) ընտրություն տալու կարևորությունից։
Published 11/20/23
«Այբ» հիմնադրամի երկար տարիների տնօրեն Սոնա Կոշեցյանը շեշտադրում է մի քանի կարևոր կետ․ տղա և աղջիկ մեծացնելու տարբերությունները, հոգատարության և հուզականության զարգացումը ընտանի կենդանու շնորհիվ, «լավ դպրոց» հասկացությունը, երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղենիշները և այլն։
Published 11/10/23
Երկու որդիների հայր, միաժամանակ իրավաբան, նկարիչ, գրող և պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ զրուցել ենք տանը պատերին նկարելու հաճույքի, երեխաների ազատությունը չսահմանափակելու, "պապա" և "հայր" բառերի սկզբունքային տարբերության, աշխատանքն ու երեխաների հետ ժամանակը համակցելու, հայրության ամենամեծ մարտահրավերի, արմատների փոխանցման, արարման միջոցով ինքնախնամքի, Նարեկի սիրո բանաձևի մասին:
Published 10/27/23
Բարձր պրոֆեսիոնալ, ծնողի եզակի օրինակ ու անկեղծ մարդ, հոգեբան Լուսինեի Աղաբեկյանի հետ խոսել ենք ծնողավարական իր և ամուսնու մոդելից, դրա բարդ կողմերից, ներողություն խնդրելու նուրբ արվեստից, հայրերին որպես լիարժեք ծնող դիտելու և դարձնելու կարևորությունից, երեխաներին պիտակավորելու վտանգներից, ծնողական վախերից, ինքնախնամքի ձևերից։
Published 10/20/23
Երկու դստրերի հայր Արամ Փախչանյանի հետ խոսել ենք նրա Հայաստան տեղափոխվելու մասին, «ապահով» հայր լինելու հիմնաքարերի, երեխայի պարտադրանքի օղակների և մեխանիզմների, երեխայի ընդունելի ու անընդունելի արարքների, հայ երեխայի ինքնության խնդրի, ծնողական ուշադրության պակասի և երջանիկ ու խելոք ծնող լինելու համար երկու ամենակաևոր բաների մասին։
Published 10/13/23
Երկու որդիների հայր, միշտ զբաղված ու միշտ գերակտիվ, դրական ու եռանդուն Էրիկ Անթառանյանի հետ խոսել ենք Արցախի բլոկադայում մնալուց հետո իր նոր գիտակցումների, 21-րդ դարում ծնողի "փոստարարի" դերի, ծնողին նմանվելու երեխաների ձգտման երկու երեսների, երեխային անվերապահ աջակցելու, այլ ոչ թե վերևից պարտադրելու, իր ափսոսանքների, թերացումների ու հաջողությունների մասին։
Published 10/06/23
Deep Parenting փոդքաստին կարող եք օգնել՝ նվիրելով փոքրիկ գումար ու ապահովելով որակյան բովանդակություն ձեր կյանքում🌐parenting.am ԱՋԱԿՑԵԼ 🔴YouTube https://www.youtube.com/@ParentingSchoolArmeniaDeep Parenting փոդքաստի գործընկերն է 🟩Libra Psychological Support Center instagram.com/libra_psychological_support www.facebook.com/librapsychology Parenting School Armenia-յին հետևո՞ւմ եքwww.facebook.com/parentingarmeniainstagram.com/parentingarmenia MamaForum: www.facebook.com/MamaForum
Published 09/09/23
Երեք երեխաների մայր, նախաձեռնող ու միշտ բոլորին հասնող, էությամբ բարեգործ, փորձառու ու հաջողակ ղեկավար Մարիամ Մովսիսյանի հետ խոսել ենք երեխաներից վերցնելու ու նրանցից սովորելու, աշխատանք-կյանք բալանսի, հայրերի իրական դերի, մայրության հերոսացման հակասության, քրիստոնեությունը մանկուց երեխաների մեջ սերմանելու մասին։
Published 08/15/23