(#2) Green Book podcast: Միքայել Մաթոսյանը՝ Հայաստանում և աշխարհում էներգետիկ անվտանգության մասին
Description
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոցի աշակերտներ Մանե Գրիգորյանը և Վարդան Գևորգյանը զրուցում են վերականգնվող էներգետիայի ոլորտի մասնագետ Միքայել Մաթոսյանի հետ։
Միքայել Մաթոսյանը վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ որպես ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Էներգետիկ Անվտանգություն» ծրագրի ղեկավարի տեղակալ։
Զրույցի առանցքային թեմաներն են՝
- Ի՞նչ է իրենից ներկայացնում էներգետիկ անվտանգության ոլորտը:
- Բնապահպանական տեսանկյունից ո՞րն է էլեկտրաէներգիա ստանալու լավագույն և ամենաէժան միջոցը:
- Որո՞նք են էներգետիկ անվտանգության ապահովման կարևոր նախապայմանները։
- Էներգետիկ անվտանգությունը կարո՞ղ է հանդես գալ որպես տնտեսության առանձին ճյուղ և ինչո՞ւ:
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ակտիվ քննարկման փուլում է չգազաֆիկացված համայնքների հելիոֆիկացման՝ արևային էներգիայի արտադրություն հիմնելու ծրագիրը: Ո՞րն է հելիոֆիկացված համակարգի հիմնական նպատակը:
- Էներգետիկ ոլորտում աշխատուժն արդյո՞ք բավարարում է ոլորտին, թե՞ ներկայում նկատվում է մասնագետների պակաս:
«Կանաչ գիրք» ծրագիրն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը...
Published 07/28/23
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Ռաֆայել Վարդանյանը...
Published 07/26/23