(#3) Green Book podcast: Տիգրան Սեկոյանը՝ ջերմոցային գազերի արտանետումների և դրանց պատճառների մասին
Description
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոցի աշակերտներ Արինա Հունանյանը և Ռաֆայել Վարդանյանը զրուցում են էներգետիկայի ոլորտի փորձագետ Տիգրան Սեկոյանի հետ:
Տիգրան Սեկոյանն ունի ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձ էներգետիկայի ոլորտում, աշխատում է պատասխանատու պաշտոններում՝ գործունեություն ծավալելով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Նրա գործունեության շրջանակում է Հայաստանի «Էներգետիկա» սեկտորի ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակման գործընթացը:
Զրույցի առանցքային թեմաներն են՝
- Ի՞նչ են առհասարակ իրենցից ներկայացնում ջերմոցային գազերի արտանետումները և ինչպե՞ս հաշվել դրանք:
- Աշխարհում տնտեսությունները զարգանում են, օգտագործելով ավելի ու ավելի շատ էներգիա. մի կողմից դա ուղղված է ապահովելու հանրության հարմար և լավ կյանքը, մյուս կողմից կարող է, գուցե առաջին հայացքից անտեսանելի, բայց վատ ազդեցություն ունենալ։ Ի՞նչ վնաս կարող են բնությանը և մարդկությանը հասցնել ջերմոցային գազերի արտանետումները և ինչո՞ւ։
- Ինչպե՞ս նվազեցնել արտանետումները, ի՞նչ լուծումներ կան։ Արդյո՞ք արևային էներգիայի օգտագործմանն ամբողջությամբ անցումը կփրկի իրավիճակը։
- Կարո՞ղ ենք ջերմոցային գազերի հիմնական արտանետողներ համարել գործարաններին։ Տոկոսային հարաբերակցությամբ, որքա՞ն է կազմում նրանց կողմից արտանետումների քանակը:
- Ի՞նչ պատժամիջոցներ կարելի է կիրառել սխալ աշխատող գործարաններին ճիշտ ուղու վրա դնելու համար, թե՞ առհասարակ պատժամիջոցներ պետք չէ կիրառել:
- Եթե այսօր լիներ 2000 թվականը, ինչպե՞ս էր հնարավոր փոխել ջերմոցային գազերի արտանետումների ավելացման ընթացքը:
- ԱՄՆ-ում կտրուկ ավելացել են ջերմոցային գազերի՝ դեպի մթնոլորտ արտանետումները։ Արդյո՞ք պատճառը էներգետիկ, շինարարական, տրանսպորտային կամ արդյունաբերական ուղղություններն են։
«Կանաչ գիրք» ծրագիրն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը...
Published 07/28/23
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Ռաֆայել Վարդանյանը...
Published 07/26/23