(#4) Green Book podcast: Հարություն Ալպետյանը՝ Հայաստանում և աշխարհում աղբի կառավարման անհրաժեշտության մասին
Listen now
Description
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Սերգեյ Խաչատրյանը զրուցում են թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի հետ: Հարություն Ալպետյանը ծրագրերի ղեկավար և դասախոս է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում։  Փորձագետի ներկայիս աշխատանքն ուղղված է խթանելու անցումը դեպի շրջանաձև տնտեսություն՝ իրազեկման, կրթության, նորարարության, միջոլորտային համագործակցության և քաղաքականության բարեփոխումների միջոցով։ Ալպետյանի աշխատանքային շրջանակն ընդգրկում է ազգային քաղաքականություն և ռազմավարություն, պատասխանատու սպառման և արտադրության մոդելներ, թափոնների կառավարման և աղբավայրերի շահագործման պլանավորում, վարքագծի փոփոխություն և այլ թեմաներ։ Զրույցի առանցքային թեմաներն են՝ - Ինչպե՞ս է կատարվում աղբի՝ որպես երևույթ առաջացումը։ - Ինչպիսի՞ վտանգ են ներկայացնում թափոններն աշխարհում և Հայաստանում։ - Ինչպե՞ս է կատարվում թափոնների վերամշակումը և արդյո՞ք այդ գործընթացն արդյունավետ է։ Հայաստանում իրականացվո՞ւմ է վերամշակում և ի՞նչն է վերամշակվում։ - Կարծես թե մենք ունենք խնդիր արդեն իսկ առկա աղբի և աղբավայրերի, ինչպես նաև օր-օրի ավելացող աղբի հետ։ Ի՞նչ լուծումներ կան, որո՞նք են առաջիկա քայլերը։ Ինչպե՞ս է իրականացվում թափոնների ոչնչացումը և կուտակման կանխարգելումը։ - Ապագայում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվելու թափոնների կուտակման կանխարգելման վերաբերյալ։ - Ինչպե՞ս է կատարվում թափոնների հավաքումը և ինչպե՞ս է ճիշտ կազմակերպել թափոնների հավաքում։ - Ինչպե՞ս է կատարվում աղբի դասակարգումը։ - Ո՞րն է երկրորդային հումքի սահմանումը։ - Ինչո՞վ է որոշվում թափոնների վտանգավորությունը և քանի՞ դասի է այն բաժանվում: - Ովքե՞ր են հիմնական պատասխանատուները և ի՞նչ կարող ենք մենք անել։ «Կանաչ գիրք» ծրագիրն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։
More Episodes
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը...
Published 07/28/23
Published 07/28/23
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Ռաֆայել Վարդանյանը...
Published 07/26/23