(#6) Green Book podcast: Գայանե Կոլյանը՝ արևային էներգիայի ներկայի և հեռանկարների մասին
Description
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Արինա Հունանյանը և Ռաֆայել Վարդանյանը զրուցում են վերականգնվող էներգետիկայի ավագ մասնագետ Գայանե Կոլյանի հետ:
Գայանե Կոլյանն ավելի քան 15 տարի է աշխատում է էներգետիկայի բնագավառում։ Ներկայումս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրում համակարգում է ինստիտուցիոնալ զարգացման առաջադրանքը։ Էներգետիկայի բնագավառում տեխնիկական գիտությունների թեկնածու է։
Զրույցի առանցքային թեմաներն են՝
- Ի՞նչ է իրենից ներկայացնում արևային վահանակը և ի՞նչ գործառույթ է իրականացնում։
- Արևային էներգիան անվճար համարել չենք կարող, քանի որ ներդրումներ է պահանջում։ Հետաքրքիր է, թե ինչքանո՞վ են կրճատվում մարդկանց ծախսերը:
- Ամեն մեդալ ունի երկու կողմ։ Ի՞նչ բացասական կողմեր ունի այս տեխնոլոգիան՝ արտադրության, տեղադրման, օգտագործման ընթացքում։ Որո՞նք են բնությանը հասցվող վնասները։
- Ի՞նչ է արևային քարտեզը։
- Արդյո՞ք պետությունը խթանում է արևային վահանակների օգտագործումը։
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը...
Published 07/28/23
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։
Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Ռաֆայել Վարդանյանը...
Published 07/26/23