Հայկական արևմտյան - «Երկու ճանապարհներ».mp3 / "الأرمينية الغربية - "طريقتان. mp3
Description
Occidental Arménien - "Les Deux Routes".mp3 / Armenian Western - "The Two Roads".mp3 //ՅՈՎՀԱՆՆՈԻ 1 - ԿԵԱՆՔԻՆ ԲԱՆԸ1. Սկիզբէն էր Բանը ու Բանը Աստուծոյ քով էր եւ Բանը Աստուած էր։ 2. Անիկա սկիզբէն Աստուծոյ քովն էր։ 3. Ամէն բան անով եղաւ եւ առանց անոր բան մը չեղաւ՝ ինչ որ եղաւ։ 4. Կեանքը անով էր ու կեանքը մարդոց լոյսն էր 5. եւ լոյսը խաւարի մէջ կը լուսաւորէր ու խաւարը զանիկա չճանչցաւ։6. Աստուծմէ ղրկուած մարդ մը կար, որուն անունը Յովհաննէս էր։7. Ասիկա վկայութեան համար եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ, որպէս զի ամէնքը անոր միջոցով հաւատան։ 8. Ինք չէր այն Լոյսը, հապա եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ։9. Ճշմարիտ Լոյսը ան է, որ աշխարհ 1.9 Կամ, գալովեկող բոլոր մարդիկը կը լուսաւորէ։ 10. Ինք աշխարհի մէջ էր եւ աշխարհ անով եղաւ, բայց աշխարհ զանիկա չճանչցաւ։ 11. Իրեններուն եկաւ, սակայն իրենները զինք չընդունեցին։ 12. Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, որոնք կը հաւատան իր անուանը. 13. որոնք ո՛չ արիւնէ եւ ո՛չ մարմնի կամքէ, ո՛չ ալ մարդու կամքէ, հապա Աստուծմէ ծնան։ 14. Բանը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ անոր փառքը տեսանք՝ Հօրմէն միածնի փառքին պէս), շնորհքով ու ճշմարտութիւնով լեցուն։15. Յովհաննէս վկայեց անոր համար եւ աղաղակեց ըսելով. «Ասիկա է, որուն համար կ’ըսէի. ‘Ան որ իմ ետեւէս կու գայ, ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր’։16. Եւ անոր լեցունութենէն մենք ամէնքս շնորհք առինք շնորհքի տեղ։17. Վասն զի օրէնքը Մովսէսին ձեռքով տրուեցաւ, բայց շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսին ձեռքով եղան։18. Մէկը երբե՛ք Աստուած տեսած չէ, բայց միածին Որդին որ Հօրը ծոցն է, անիկա պատմեց»։