Տեղեկատվական անվտանգությունը ներկա պայմաններում
Listen now
Description
Ապատեղեկատվությունը նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության մասին տարածվում է վիրուսից արագ։ Հասարակության տեղեկատվական միջավայրի անվտանգության համար առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Այժմ պետք է ոչ միայն տարբերել կեղծ տեղեկատվությունը, այլև խուսափել հաքերային հարձակումներից։ Առաջարկում ենք չտրամադրել անձնական և բանկային քարտի տվյալներ կասկածելի կայքէջերին, որտեղ առաջարկում են նվիրատվություններ կատարել, տեղեկացնում են շահումների մասին։ Վիրուսի մասին ստուգված և ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար առաջարկում ենք օգտվել՝ Առողջապահական համաշխարհային կազմակերպության who.int կայքից, Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած coronavirus.jhu.edu հարթակից, ՀՀ Առողջապահության նախարարություն moh.am կայքից, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած ncdc.am հարթակից։ Կորոնավիրուսային հիվանդության մասին ամեն օր թարմացվող տվյալներին կարող եք հետևել worldometers.info կայքում։ Կորոնավիրուսային հիվանդության մասին Հայաստանում տարածվող ապատեղեկատվությունների մասին հերքումները կարող եք գտնել Տեղեկատվության ստուգման կենտրոնի Infocheck.am կայքի COVID-19 բաժնում։ Փոդքասթը պատրաստեցին և ձեզ ներկայացրին Սեդա Առաքելյանը, Մելանյա Համբարձումյանը, Սոնա Շիրինյանը, Զարա Խաչատրյանը և Նարեկ Մարտիրոսյանը։
More Episodes
Published 04/20/20
Համաշխարհային հանաճարակից հետո աշխարհն այլ է լինելու... http://narekmartirosyan.tilda.ws/
Published 04/06/20