Episodes
Աննան և Արփինեն քննարկում են հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դերը քաղաքականությունում, թե ինչպես են ՀԿ-ները ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում այդտեղ աշխատող մարդկանց վրա և թե ինչ դեր են կատարում ՀԿ-ները պետության պարտականությունների կոնտեքստում։
Կարդացեք նաև ՍԲ մեդիում հարթակում հրապարակված թարգմանությունը՝ Դիմադրության ՀԿ-ացումը՝ որպես զանգվածային շարժումների սպառնալիք. Արունդհատի Րոյ
Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝...
Published 08/14/19
Սամսը, Շահանեն, Արեն և Հասմիկը քննարկում ու վերլուծում են #ԲռնությանՁայնը շարժումը։
Էպիզոդում նշված հոդվածը չեխ կամավոր Էվայի սեռական բռնության դեպքի մասին կարող եք կարդալ այստեղ ՝ >, անգլերեն՝ "Guilty Dreadlocks" և ռուսերեն՝ "Виноваты дреды"
Բռնության դեպքերը կարող եք գտնել ֆեյսբուքում Լյուսի Քոչարյանի էջում կամ ուղղակի որոնելով #բռնության_ձայնը հաշթագը։
Եթե ունեք կիսվելու կարծիք կամ դիտարկումներ, գտեք և գրեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝...
Published 07/11/19
Աննան և Արփինեն քննարկում և վերլուծում են հայտնի գրող և հրապարակական գործիչ Արունդհատի Րոյի > ելույթի թարգմանությունը, որը օրեր առաջ հրապարակվել էր Սև Բիբար֊ի մեդիում հարթակում։ Թարգմանությունն ամբողջությամբ ծանոթացեք այս հղումով՝ https://bit.ly/2KXblki
Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar
Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts,...
Published 07/04/19
Հրակը և Աննան քննարկում են լիբերալիզմն ու նեոլիբերալիզմը, դրանց պատմական հիմքերը, վարչապետ Փաշինյանի հայտարարությունը առա այն, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իզմ չունի։
Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar
Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
ՍԲ...
Published 06/26/19
Հրակը հյուրընկալել է Գայանե Այվազյանին և Արտո Վանին, ովքեր մասնակցել են Մատենադարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում արհմիությունների ստեղծման աշխատանքներին։
Published 06/12/19
Աննան, Արփինեն, Անին և Լևոնը քննարկում են Նոյեմբերյանի և Վայոց Ձորի որոշ համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունը արգելող հանրագրերի մասին և թե ինչպես են Կառավարությունից փորձում ճնշել ուղիղ ժողովրդավարության այս գործընթացը։
Published 06/05/19
Աննան, Հրակը և Սամսը քննարկում են վերջերս opendemocracy կայքում հրապարակված «Ինչու՞ են այդքան շատ Բրեքսիթի կողմնակից քաղաքական գործիչներ մտերմանում հայաստանցի օլիգարխի հետ» հոդվածը Գագիկ Ծառուկյանի և Բրիտանացի քաղաքական գործիչների մասին։
Published 05/29/19
Այս էպիզոդի երկրորդ մասում Աննան, Գայանեն և Սամսոնը քննարկում են Քոչարյանի դատը և դրանում նրա հին ընկերներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներգրավվածության հետևանքները Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում։
Published 05/21/19
Այս էպիզոդի առաջին մասում Աննան, Գայանեն և Սամսոնը քննարկում են դատարանների մուտքը փակելու կոչը, դատաիրավական համակարգի վերափոխման անհրաժեշտությունն ու Փաշինյանի թույլ տված սխալները։
Published 05/21/19
Աննան և Հրակը քննարկում են Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։
Published 05/12/19
Փոդքաստի առաջին էպիզոդում խոսում ենք Սև Բիբարի ստեղծման, դրա հիմքում ընկած «Քանի չկա տնտեսական ժողովրդավարություն, քաղաքական ժողովրդավարությունը կմնա հակահեղափոխության ենթակա» վերնագրով տեքստի և մեր գաղափարական դիրքի մասին։
Published 04/30/19