Էպիզոդ դոշակների մասին
Listen now
Description
Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։  Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների կենցաղային սովորությունները՝  «սերվանդ»-ները, դրանցում կուտակվող սպասքը, պատերից կախված խալիներն ու ամեն ամառ «չփխվող» բուրդը, նոր սերնդին խանգարում են։  Այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես կարելի է մեր կենցաղն ու կյանքը դարձնել ավելի հարմարավետ՝ մինիմալիզմով, թե՞ քեզ բազմաթիվ սիրելի իրերով շրջապատելով։
More Episodes
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։ Սիրում ենք ձեզ։
Published 12/31/23
Published 12/31/23
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը: Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց...
Published 07/26/23