Ֆլիրտ
Listen now
Description
Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է, դա անում է հենց այդ պահին․․․․ Իսկ դու միայն հասկանում ես, որ կարմրել ես  ու խոսել չես կարողանում։ Հենց այսպես է լինում մեր Անահիտի հետ ամեն անգամ, երբ ինչ որ մեկը փորձում է նրա հետ ֆլիրտ անել։ Քանի որ իր կյանքի այս փուլում Կառլին նույնպես այս հմտությունը շատ անհրաժեշտ է, այս թողարկումը նվիրված է հենց ֆլիրտին։ Այնպես որ, հարմար տեղավորվեք. թողարկման ընթացքում ձեզ բազմիցս փորձելու են գերել։
More Episodes
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։ Սիրում ենք ձեզ։
Published 12/31/23
Published 12/31/23
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը: Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց...
Published 07/26/23