Ինքն ինձ unfollow է  արել
Listen now
Description
Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևաչափն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Անահիտը հաճախ ամաչում է unfollow անել նույնիսկ այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չի ճանաչում, Համլետը դրան վերաբերվում է ուղղակի որպես ինստագրամի կոճակի, իսկ Կոլյան պարզապես նավսում է ու անցնում առաջ: Մի խոսքով այս էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք համացանցում իրար հետևելը նշանակում է լինել ընկերներ ու արդյո՞ք այդ կոճակն իսկապես կարող է ճակատագրական դառնալ ընկերների համար:
More Episodes
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։ Սիրում ենք ձեզ։
Published 12/31/23
Published 12/31/23
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը: Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց...
Published 07/26/23