Podcast-Գիտության շաբաթ. Սանձելով կյանքի ինֆորմացիոն ահռելի ծավալները. Լիլիթ Ներսիսյանը պատմում է կենսաինֆորմատիկայի մասին
Listen now
Description
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։   Փոդքաստի նոր թողարկման հյուրն է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լիլիթ Ներսիսյանը։ https://www.facebook.com/armenpress
More Episodes
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներից է նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը:  «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա տարիներին,...
Published 11/27/24
Published 11/27/24
Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ:  Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)...
Published 11/27/24