Episodes
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերի ու միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներգրավմամբ ու նրա ներուժի ավելացմամբ։
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այդ առումով...
Published 11/22/24
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի համար մրցաշրջան 2024-ն ավարտված է:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ ամփոփել ենք անցնող տարին, խոսել տարվա ձեռքբերումներից ու բացթողումներից, անդրադարձել պրոֆեսիոնալ ռինգում իրենց նորամուտը նշած մարզիկներին:
Published 11/22/24
Նոյեմբերը համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս: Թոքի քաղցկեղը վերջին տարիներին դարձել է աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։
Թոքի քաղցկեղի ախտանշանների, ռիսկի գործոնների, ծխախոտի ազդեցության և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի...
Published 11/18/24
Արմավիրի քաղաքում հիմնադրված «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը մեծ հեռանկարներ ունեցող ակումբ է, որի ապագայի պլաններում բազմաթիվ նախաձեռնություններ կան:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի հետ խոսել ենք «Սարդարապատ»-ի ապագայի, ակադեմիայում գործող տարբեր տարիքային թիմերի ու իսպանական ու ֆրանսիական հեղինակավոր ակումբների հետ համագործակցության մասին:
Published 11/14/24
Արյունը մարդու օրգանիզմում թերևս ամենակարևոր ֆունկցիան կատարող բաղադրիչն է համարվում: Այն հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, հետևաբար արյան բաղադրության ցանկացած փոփոխություն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։
Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։
Ե՞րբ դիմել արյունաբանին. այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի...
Published 11/11/24
Ֆուտբոլային հանրությունում վերջին շրջանում մեծ քննարկումներ են ծավալվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեություն վերաբերյալ:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի հետ խոսել ենք ազգային ընտրանու վերջին ելույթներից, Ալեքսանդր Պետրակովի թողած «ժառանգություն»-ից ու ՀՖՖ-ի գործունեության շուրջ բարձրացած աղմուկից:
Published 11/06/24
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աշուն-ձմեռ շրջանում ակտիվանում են սուր շնչառական վիրուսները, որոնք վտանգավոր կարող են լինել հատկապես երեխաների համար: Վիրուսները կարող են առաջացնել տարբեր տեսակի բարդություններ՝ ընդհուպ մինչև թոքաբորբ:
«Արմենպրես»-ի՝ «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբույժ Սիրանուշ Էտիբարյանի հետ զրուցել ենք երեխաների մոտ այս շրջանում տարածված շնչառական վիրուսների,...
Published 11/04/24
ժողովրդագրության նոր ռազմավարության հիմքում և տեսլականում հասարակության այնպիսի դեմոգրաֆիկ կառուցվածի ձևավորումն է, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը և կյանքի բարեկեցության բարձրացմանը։
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը
Published 11/01/24
Ձմեռային մարզաձևերի համար մրցաշրջանը քիչ-քիչ սկսում է հունի մեջ ընկնել:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հետ խոսել ենք մեկնարկող մրցաշրջանից, Նորվեգիայի ֆեդերացիայի հետ առաջիկա համագործակցությունից և առաջիկա ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հնարավորություններից:
https://www.facebook.com/armenpress
Published 10/31/24
Վերջին տարիներին տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարբեր տեսակի գաջեթները բավականին հասանելի են դարձել երեխաներին, շատերը կարող են ժամեր շարունակ հեռախոսներով, պլանշետներով մուլտեր և տարբեր հոլովակներ դիտել, ինչն, ըստ մասնագետների՝ չի կարող բացասական հետք չթողնել երեխայի զարգացման և տեսողության վրա:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում թիվ 1 ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ, ԵՊԲՀ մանկական ակնաբանության ամբիոնի դոցենտ Անի Սարգսյանի հետ զրուցել ենք երեխաների...
Published 10/28/24
Բանաստեղծուհի, արվեստաբան ամերիկահայ
գործարար Թամարա Հովհաննիսյանը կրկին Հայաստանում է՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ և «Ակաշա»
գիտահետազոտական կենտրոնի համատեղ «Կոզերևյան հայելիներ» կոնֆերանսին։ Բանաստեղծուհին
իր ընթերցողին ևս ասելիք ունի։ Օրերս լույս կտեսնի նրա «Սիրո պարապուրդ» պոեմների ժողովածուն։
«Արմենպրես» փոսքասթի տաղավարում
«Մայրենիի դեսպան» մեդալակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Հովհաննիսյանի
հետ զրուցել ենք ստեղծագործական աշխատանքներից, հայրենիք-սփյուռք կապից, առաջիկա...
Published 10/22/24
Վերջին տարիներին ավելորդ քաշի խնդիրն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի. այն անգամ համարվում է էպիդեմիա: Այսօր արդեն ամբողջ աշխարհում մոտ 2 միլիարդ մարդ ունի ավել քաշ:
Մասնագետների վստահեցնում են՝ ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ` շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն:
Ճարպակալման պատճառների, հետևանքների և կանխարգելման դեմ ուղղված քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի...
Published 10/21/24
Հայաստանի ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարությունն առնչվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը։
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ում գլխավորած թիմը մշակել է Ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթուղթը, որը հոկտեմբերի 17-ին քննարկվեց և հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
https://www.facebook.com/armenpress
Published 10/18/24
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է անհաջող ելույթների շարքը: Ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ալեքսանդր Պետրակովը:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանի հետ խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցելույթներից Ֆարերյան կղզիների ու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, հավակաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելու ՀՖՖ-ի որոշման, ուկրաինացի մասնագետի թողած «ժառանգության» և ընտրանու հնարավոր նոր...
Published 10/18/24
Ամերիկաբնակ գործարար Վահե Նիգողոսյանի՝ Հայաստանում հիմնադրած «EngineerX» ընկերությունը ոչ միայն աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել հայ ինժեներների համար, այլև հասանելի է դարձրել դիզայնի և ինժեներական աշխարհի լավագույն գործիքները։
«Արմենպրես»-ի Podcast նախագծի շրջանակներում Վահե Նիգողոսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, դասախոս Հրայր Գալոյանը
ներկայացնելով ընկերության մտահղացման շարժառիթներն ու 4-ամյա ուղին, նշեցին, որ գլխավոր առաջնահերթություններից է հանդիսացել...
Published 10/17/24
Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվեց համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը: Գիտության հանրահռչակման խոշորագույն այս տոնը բաժանված էր երկու մասի՝ Ազատության հրապարակում վեց օր շարունակ անցկացված Գիտության փառատոնն ու մարզերի մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպված ապակենտրոնացված միջոցառումները:
«Գիտության շաբաթ» փոդքաստի այս տարվա եզրափակիչ թողարկման հյուրերն են «Գիտուժի»
աշխատանքները համակարգող Լիլիթ Մարգարյանը
և PMI Science-ի արտաքին նորարարությունների
և...
Published 10/16/24
Հայկական ակումբներից եվրագավաթային մրցաշարերում պայքարը Կոնֆերենցիաների լիգայում շարունակում է միայն Երևանի «Նոա»-ն:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան, Ֆասթ-սպորտի թղթակից Սուրեն Մելիքսեթյանի հետ քննարկել ենք եվրագավաթների որակավորման փուլերում հայկական ակումբների ելույթների և Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին «Նոա»-ի մասնակցության մասին։
Published 10/11/24
Հայաստանը պատրաստվում է «Հայկական լավաշ», «Հայկական մածուն», «Հայկական բաստուրմա» ու «Հայկական սուջուխ» անվանումները գրանցել որպես «աշխարհագրական նշում»: Աշխարհագրական նշման գրանցումը ենթադրում է, որ այդ մակնշմամբ արտադրանքներն արտադրվելու են որոշակի տեխնիկական պահանջներին համապատասխան ու ունենալու են ավելի բարձր որակ:
«Արմենպրես»-ի պոդքաստի տաղավարում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը:
Published 10/09/24
Ներդրումային ռիսկերը բազմազան են՝ գնաճից
մինչև քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոններ: Ներդրումներ կատարելուց առաջ անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, ընդհանուր պատկերացում կազմել ռիսկերի ու հնարավոր
շահույթի մասին:
«Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը ներկայացրել է
ներդրումային ռիսկերի գնահատման մեթոդները, անդրադարձել դրանց կառավարմանն ու այլ
հարցերի:
https://www.facebook.com/armenpress
Published 10/08/24
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես
կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, որի շրջանակում աշխարհի առողջապահական
կազմակերպությունները իրազեկման լայնածավալ միջոցառումներ են իրականացնում՝ փորձելով ավելի շատ մարդկանց տեղեկացնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման կարևորության մասին։
«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Նաիրի» բժշկական կենտրոնի կրծքագեղձի ռադիոլոգ Հարութ Շաբուրյանի հետ անդրադարձել ենք կրծքագեղձի քաղցկեղին, հիվանդության...
Published 10/07/24
«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի
շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
խոսում են գիտության ու, մասնավորապես,
Հայաստանում գիտության զարգացման,
հանրահռչակման ու հեռանկարների մասին։
Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Ձեռնարկությունների ինկուբատոր»
հիմնադրամի Գիտական ինկուբատորի ղեկավար Արփինե Դավթյանը և ՁԻՀ «Հայաստանում
աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:
Published 10/01/24
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլում՝ առաջին երկու տուրում տոնելով մեկ հաղթանակ և տանելով մեկ պարտություն:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ երկու տարբեր ընթացք ստացած հանդիպումները, անդրադառնալով խաղային իրավիճակներում առկա բացթողումներին, հավաքականում նոր անուններին և բացակա ֆուտբոլիստներին:
Published 09/27/24
Պատկերապատման կամ կոմիքսների արվեստը ավելի սերտորեն է կապված գիտության հետ, քան կարող է թվալ: Հայաստանում կոմիքսներով զբաղվում են, հեղինակային աշխատանքներ ստեղծվում են. արվեստի այս ճյուղը, իր մեջ կրելով նաև հայկական մանրանկարչության հարուստ ավանդույթները, շարունակում է զարգանալ: Իսկ առաջիկա «Գիտության շաբաթվան» ընդառաջ կազմակերպվել է գիտության թեմայով «ԳիտաCon» պատկերապատման մրցույթը, որի արդյունքները շուտով ամփոփվելու են:
Փոդքաստի նոր թողարկման հյուրն է կոմիքս նկարիչ, «ԳիտաCon»...
Published 09/24/24
Նոր սերնդի տեխնոլոգիաներով, ծրագրերով և մեթոդներով կրթությունը մեզ հնարավորություն կտա ապագայում ՏՏ ոլորտում ունենալ փայլուն մասնագետներ:
Հենց այս գաղափարի իրագործման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Web3 Հայաստան» հիմնադրամը մեկնարկել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը:
«Արմենպրես» Podcast-ի շրջանակում Web3 հիմնադրամի...
Published 09/23/24