Episodes
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլում՝ առաջին երկու տուրում տոնելով մեկ հաղթանակ և տանելով մեկ պարտություն: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ երկու տարբեր ընթացք ստացած հանդիպումները, անդրադառնալով խաղային իրավիճակներում առկա բացթողումներին, հավաքականում նոր անուններին և բացակա ֆուտբոլիստներին:
Published 09/27/24
Պատկերապատման կամ կոմիքսների արվեստը ավելի սերտորեն է կապված գիտության հետ, քան կարող է թվալ: Հայաստանում կոմիքսներով զբաղվում են, հեղինակային աշխատանքներ ստեղծվում են. արվեստի այս ճյուղը, իր մեջ կրելով նաև հայկական մանրանկարչության հարուստ ավանդույթները, շարունակում է զարգանալ: Իսկ առաջիկա «Գիտության շաբաթվան» ընդառաջ կազմակերպվել է գիտության թեմայով «ԳիտաCon» պատկերապատման մրցույթը, որի արդյունքները շուտով ամփոփվելու են:   Փոդքաստի նոր թողարկման հյուրն է կոմիքս նկարիչ, «ԳիտաCon»...
Published 09/24/24
Նոր սերնդի տեխնոլոգիաներով, ծրագրերով և մեթոդներով կրթությունը մեզ հնարավորություն կտա ապագայում ՏՏ ոլորտում ունենալ փայլուն մասնագետներ:  Հենց այս գաղափարի իրագործման նպատակով  ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը  և «Web3 Հայաստան» հիմնադրամը մեկնարկել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը: «Արմենպրես» Podcast-ի շրջանակում Web3 հիմնադրամի...
Published 09/23/24
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։    «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման,...
Published 09/17/24
Վերջին շրջանում աշխարհում տարածված հիվանդությունների շարքին է դասվում Արևմտյան Նեղոսի տենդը, որից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Հիվանդության տարածման պատճառներից են գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան: Մասնագետները նշում են, որ  հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, մոծակն է վիրուսը վերցնում ու փոխանցում մարդուն: «Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար...
Published 09/16/24
Հանրային լրագրության ակումբը, կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեկան բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրում Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախագիծը Հայաստանում «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող՝ մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
Published 09/13/24
Շուկայական միտումները, աշխարհաքաղաքական փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն ֆինանսական շուկաների վրա: Ներդրումային պորտֆել կազմելիս՝ պետք է հաշվի առնել, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններն են սպասվում և տնտեսություններն ուր են շարժվում: «Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը մանրամասն անդրադարձել է ներդրումային որոշումների վրա տարբեր գործոնների ազդեցությանը: https://www.facebook.com/armenpress
Published 09/10/24
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության ...
Published 09/10/24
Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Սա շագանակագեղձի քաղցկեղի, դրա ռիսկի գործոնների, պատճառների, ախտանիշների և կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և մարդկանց կրթելուն ուղղված քայլ է: Հայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղը համարվում է ամենատարածվածը. տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք: «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի...
Published 09/09/24
Որակյալ կրթությունն է ապահովում մրցունակ, ապագայի մարտահրավերներին պատրաստ և բարձր արտադրողականություն ունեցող սերունդ։ Այսպիսի սերունդն է ի վիճակի լուծել բարդ խնդիրներ, բռնել կայուն զարգացման ուղին ու դառնալ առաջադեմ։ Կրթության որակի բարձրացման, կրթությունն ավելի նորարար և գրավիչ դարձնելու ժամանակակից մեթոդների մասին «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանի հետ։...
Published 09/09/24
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։  «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման,...
Published 09/03/24
Հայաստանի բոլոր դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է հոգեբանի հաստիք: Ո՞րն է հոգեբանի դերը դպրոցում, ինչպե՞ս է կազմակերպում աշխատանքը, ո՞ւմ հետ է աշխատում, ո՞վ կարող է դիմել. սրանք հարցեր են, որոնց պատասխաններին բազմաթիվ ծնողներ իրազեկ չեն: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Արմենպրես»-ը «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում զրուցել է Երևանի թիվ 177 դպրոցի հոգեբան Քրիստինե Ալեքսանյանի հետ: https://www.facebook.com/armenpress
Published 09/02/24
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)  արդեն 20 տարի է լայնածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ համայնքները զարգացնելու համար: Չորս ուղղություններից մեկը կրթականն է՝ SMART ծրագիրը: SMART կենտրոնը արտադպրոցական կրթության կենտրոն է, որտեղ երեխաները բացահայտում են իրենց ներուժը: Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հաղորդակցության մասնագետ Անի Մուրադյանը և SMART ծրագրերի համակարգող, SMART կենտրոնի տնօրենի ժ/պ Մետաքսյա Դավթյանը:...
Published 08/27/24
Հայաստանում այս տարվա սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողների համար պարտադիր է դառնում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Խոսքը ոչ թե թղթային տարբերակով կտրոնի տրամադրման, այլ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի  մասին է: GG-ին, Yandex-ին, Utaxi-ին և մյուս էլեկտրոնային հարթակներին միացած վարորդներն անհատապես որևէ տուրք, հարկ վճարելու պարտավորություն չեն ունենալու:  Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգի, վարորդներին ու քաղաքացիներին հետաքրքրող հարցերի մասին «Արմենպրես»-ն...
Published 08/26/24
Մարդկության անընդհատ աճող էներգետիկ պահանջների պայմաններում ոչ միայն կարևոր է դառնում նոր, արդյունավետ աղբյուրների մշակումը, այլև արդեն գոյություն ունեցողների կատարելագործումը։ Ատոմային էլեկտրակայանները ու դրանց արդիականացումն անհրաժեշտ քայլերից են՝ չնայած որոշ երկրներում էներգիայի արտադրության այդ տեսակի նկատմամբ իռացիոնալ վախերին։ Վերականգնվող էներգետիկան, իհարկե, հրապուրիչ է հնչում, սակայն պրակտիկ առումով էներգետիկ պահանջների լիարժեք բավարարումը կարող է նպատակահարմար չլինել տնտեսական...
Published 08/20/24
  Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության...
Published 08/13/24
Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով ներդրվել է փորձնակի նոր ինստիտուտը՝ համապատասխան կարգավորումներով (05:48-ր․)։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։  https://www.facebook.com/armenpress
Published 08/08/24
Չհաղթահարված տրավմաները կարող են վերադառնալ ժամանակի ընթացքում: Եվ որպեսզի դրանք չհանգեցնեն մարդու նորմալ կենսագործունեության խաթարումների, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի, կանխել բացասական երևույթների զարգացումն ու խորացումը: «Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը...
Published 08/08/24
Աշխատողների և գործատուների կողմից ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները շուտով լույս կտեսնեն գրքի տեսքով։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ  նախատեսվող «350 հարց-պատասխան Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ» գիրքը 4-րդն է թեմայի շուրջ, որ կհրատարակվի  𝗘𝗱𝘂𝗫 ուսումնական կենտրոնի հետ...
Published 08/07/24
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես,...
Published 08/06/24
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ եթե աշխատողը 30 ամիս շարունակ չդիմի գործատուին արձակուրդ գնալու համար, ապա գործատուն իրավունք ունի առանց այդ դիմումի նրան արձակուրդ ուղարկել (19:17ր․)։ Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ արձակուրդներին վերաբերելի կարգավորումներն Աշխատանքային օրենսգրքում կատարված...
Published 08/06/24
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով կարգավորում է ստացել նաև պաշտպանության նախարարության կողմից անցկացվող վարժական հավաքներում ներգրավված աշխատող քաղաքացիների աշխատավարձերի վճարման հարցը (11:30ր․): Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ նախկինում վարժական հավաքներում ներգրավված աշխատողների աշխատավարձերի վճարման վերաբերյալ կարգավորումներ...
Published 08/05/24
Անցած տարվանից ուժի մեջ են մտել աշխատանքային օրենսդրության որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում են մասնավորապես հեռավար աշխատանքին(5:50 -րոպե), պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին ներգրավված աշխատողի երաշխիքներին, փորձնակի նոր ինստիտուտի կարգավորումներին և արձակուրդի տրամադրմանը։   «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա...
Published 08/02/24
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Նելլի Դավթյանն ու Մարիամ Գևորգյանն «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում խոսել են ՆԳՆ կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման, ոլորտում իրականացված բարեփոխումների, ծառայությունների որակի բարձրացման, մարտահրավերների, անձնագրային բաժիններում գոյություն ունեցող հերթերի, դրանց կարգավորման և ընդհանրապես քաղաքացիների կողմից բարձրացվող ամենասուր հարցերի և խնդիրների...
Published 07/31/24
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու,...
Published 07/30/24