Episodes
Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՄեր օրերում, հավանաբար, բոլորս էլ առնչվել ենք հեյթի հետ, սակայն այսօր ավելի շատ խոսել ենք մասնավորապես սոցիալական հարթակներում այդքան տարածված հեյթի պատճառից՝ նախանձից։ Շատերս նաև լսել ենք «բարի նախանձ» պարադոքսային արտահայտությունը։Իսկ Նախանձն, իրականում, ամենադեստրուկտիվ էմոցիաներից ու զգացողություններից մեկն է, որը հանգեցնում է կազմաքանդման, ինչ-որ մրցավազքի մեջ մտնելուն՝ ուրիշների «երջանկության բանաձևերը» կրկն...
Published 02/14/24
Գեզլայթի, գոսթինգի ու գիշերվա կեսին ինչկա-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՁեզ մոտ ամեն ինչ լավ էր, դուք ունեիք ֆանտաստիկ էմոցիաներ, աշխարհը, կարծես թե, սկսել էր նոր գույներով երևալ, դուք սիրված ու գնահատված էիք… ու նա կորավ՝ առանց բացատրության, առանց ցտեսությունի, ու բնականաբար հաջորդիվ ձեր բոլոր զանգերն ու նամակները մնացին անպատասխան։ Ծանո՞թ է։ Եթե այո, ապա դուք ենթարկվել եք գոսթինգի։ Կամ, այնպես է ստացվել, որ, անկախ ձեռքի տակ ունեցած փաստերից՝ դավաճանության, ստերի և այլնի վերաբերյալ, միշտ դուք եք ...
Published 01/13/24
Երազանքների ու նպատակների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԻսկ դուք երբևէ մտածե՞լ եք՝ որն է երազանքների ու նպատակների տարբերությունը, կամ վերլուծե՞լ եք, արդյոք, ունե՞ք երազանքներ, թե՞ ոչ, կամ ի՞նչն է խոչընդոտում այդ երազանքների ու նպատակների իրականացմանը։ Հաճախ մենք ընկճվում ենք, որ ամեն տարի Ամանորի գիշերը սրտի տրոփյունով պահված երազանքներն այդպես էլ չեն կատարվում, սակայն երբևէ չենք վերլուծում՝ ինչ ենք արել այդ երազանքին հասնելու համար, ինչ գին ունի երազանքն ու ինչպես է երազանքը դառնում նպատակ։Մ...
Published 12/30/23
Սիրային եռանկյունի | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՍիրային եռանկյունու մասին բազմակողմանի վերլուծություն, համենայն դեպս մենք, չենք հանդիպել։ Փոխարենը քննադատությունների պակաս նման դեպքերում հաստատ չի լինում, և քննադատում են կա՜մ կնոջը՝ իրեն չհետևելու և ամուսնու համար այլևս գրավիչ չլինելու համար, կա՜մ սիրուհուն՝ ընտանիք քանդելու և «էն գյոզալ տղու խելքն ուտելու» համար։ Ու թե ուր մնաց տղամարդը, իր գիտակցությունն ու արժեքները՝ դե հիմա.. Հենց դա էլ քնարկել ենք էպիզոդում։
Published 12/22/23
Հոր և աղջկա հարաբերություններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՄեր՝ աղջիկներիս կյանքի առաջին տղամարդը հայրն է, կամ տան տղամարդը՝ պապիկ, քեռի, հորեղբայր.. ԵՎ կախված նրանից՝ ինչ հարաբերություններ ունենք նրա հետ և ինչ վերաբերմունք ենք ստանում, կանխորոշվում է մեր հետագա կյանքի ենթագիակցական և հաճախ գիտակցական ընտրությունները տղամարդկանց միջև։ Որպես երկու մեծացած աղջիկ երեխա՝ քննարկել ենք՝ ինչ պետք չի անել, ու ինչ կարելի է անել, իսկ Շալիկոն, որպես աղջիկ երեխայի հիանալի հայրիկ, կիսվել է իր փորձով, աղջիկ ունենալու հիանա...
Published 12/21/23
Ինքնագնահատական և ներքին հենարաններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ«Ինքնագնահատականով չեն ծնվում»,-ասաց Նելլին, ու ճիշտ ասաց։ Այո, ինքնագնահատականը ամբողջ կյանքում ձևավորվող փոփոխական է, ու, կախված մեր ընտանիքից, մեր շրջապատից, սոցիումից, որտեղ ապրում ենք, կենցաղից, որը վարում ենք և մեր ունեցած աշխատանքից, ամեն բան կարող է դրական կամ բացասական կերպով ազդել մեր ինքնագնահատականի վրա։ Ցավոք, մեր օրերում ինքնագնահատականը սկսվում և ավարտվում է արտաքինով, բայց հարցն ավելի էկզիստենցիալ է, քան շատերս կարծում ենք,...
Published 11/28/23
Առողջ Նարցիսիզմն ու դրա կարևորությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ«Հիմա եթե ես ինձ շատ եմ սիրում, նշանակումա ես նարցի՞ս եմ»։ Այս հարցն ամենահաճախ տրվողն է միշտ եղել, երբ մենք խոսել ենք նարցիսներից։ Պատճառն այն է, որ նարցիսիզմը շատ հաճախ ու հիմնականում ներկայացվում է որպես արատավոր երևույթ։ Մինչդեռ կա առողջ նարցիսիզմ, որի դրսևորումն ուղղակի անհրաժեշտ է յուրաքանչյուրիս կյանքում։ Աննայի հետ քննարկել ենք առողջ նարցիսիսզմի կարևորությունը, նարցիստիկ խանգարման պատճառները, հետևանքներն ու այլ հետաքրքիր բացահայտումնե...
Published 11/28/23
«Ես շատ եմ ուզում ունենալ հարաբերություններ, բայց դե նորմալ տղա/աղջիկ չկա», «բոլորը դավաճանում են», «բոլորն էլ նույնն են, ավելի լավա մնամ մենակ», ու էլի բազում նման արտահայտություններ, որոնք շատ հաճախ լսում ենք աղջիկներից, ովքեր չունեն հարաբերություններ։ Ու սա բնավ չի նշանակում, որ բոլոը պարտադիր պետք է կառուցեն հարաբերություններ, որովհետև, այո, կարելի է լինել մենակ, բայց ոչ միայնակ, ու լինել երջանիկ։ Բայց մենք քննարկել ենք հենց այն դեպքը, երբ չենք ուզում լինել մենակ, բայց և չի ստացվում կառու...
Published 11/22/23