Episodes
Առողջ ու միմյանց հարգելով բաժանվելը Հայաստանում, մեղմ ասած, այդքան էլ ընդունված չէ։ Փոխարենը՝ նախընտրում են կորելն ու կապի դուրս չգալը, ինչն էլ հակառակ կողմին ստիպում է ընկնել գուշակությունների գիրկը՝ հաճախ անվերջ սպասելով գոնե մեկ վերջնական խոսակցության։ Իսկ ինչպես աօրել բաժանումը, ինչ անել ու չանել քննարկել ենք էպիզոդում։ Եթե հավանեցիք մեր էպիզոդն ու արդեն բաժանորդագրվել եք, կարող եք մեր նախագծին աջակցել՝ միանալով պատրեոնին և ամսական բաժանորդագրությամբ օգնել մեր փոդքասթին լինել շարունա...
Published 10/30/24
Published 10/30/24
«Չեմ ծանոթանում փողոցում, սրճարանում, ակումբում, մարզասրահում», բայց «ուզում եմ հարաբերություններ ունենալ»։ Այո, այսպիսի պարադոքսի շատ ենք հանդիպում։ Ու ցավոք՝ 90ականների ձևավորված կարծրատիպերը մինչ օրս ունեն ազդեցություն ծամոթամալու ու ժամադրությունների՝ dating մշակույթի վրա։ Եթե դուք էլ ունեք դժվարություններ ծանոթանալիս կամ ժամադրության գնալիս, անպայման դիտեք մինչև վերջ։
Published 10/09/24
Ֆիզիկական բռնությունը քրեորեն պատժելի արարք է, սակայն ինչ-ինչ պատճառներով, շատ կանայք, ապրելով ընտանեկան բռնության պայմաններում, վարանում են դիմել ոստիկանություն՝ մտածելով, որ կամ չեն ընդունի բողոքը, կամ ընթացք չեն տա, կամ էլ բռնարարի սպառնալիքներից վախենալով։ Չունենալով իրավասություն խոսել հարցի իրավական կողմերից՝ սիրով հյուրընկալել ենք Ինեսսային, ով ներկայացնում է մասնագիտական փաստեր։ Իսկ այս կարևոր զրույցը օգնում է ձեզ հասցնել մեր գործընկեր easypay-ը իր easywallet էլեկտրոնային դր...
Published 09/25/24
Մանկական տրավմաները այժմ սոցիալական մեդիայում գերհանրայնացված են, արդյունքում շատերը կառչում են այդ կոնցեպտից ու հասուն կյանքի անգործությունն ու սեփական կյանքը ավելի լավը դարձնելու ձգտման իսպառ բացակայությունը բարդում են մանկական տրավմաների վրա՝ մեղադրելով ծնողներին իրենց բոլոր անհաջողություններում։ Հարաբերությունները ծնողների հետ իսկապես կարող են բարդ լինել, սակայն էապես տարբերվում են հասուն մոտեցումներն այդ հարաբերություններին և ինֆանտիլ։ Հենց դա էլ քննարկել ենք էպիզոդում
Published 08/28/24
Որքա՞ն հաճախ եք ունենում մեղքի զգացողություն ընտանիքի անդամների վալիդացիան չստանալուց։ Արդյո՞ք դուք կառավարում եք ձեր կյանք այնպես, ինչպես ուզում եք, թե, անկախ ձեր տարիքից, դեռ հաշվետու եք ընտանիքի որևէ անդամի։ Կյանքում ընդունած այս կամ այն որոշում և ընտրություն միայն ձե՞րն է, թե՞ մասնակցում են նաև ձեր ծնողները։ Ավաղ Հայաստանում սեպարացիան հաճախ դիտարկվում է որպես «ծնողներին բանի տեղ չդնել»։ Մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում։ Սեպարացիան այն հիմնաքարային պրոցեսն է, որը անցնելուց...
Published 08/14/24
Փսիխոպաթիա ու անձի նարցիստիկ խանգարում՝ ինչպես ճանաչել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՀոգեբանական բռնությունից շատ ենք խոսում, սակայն մեր շրջապատում այդ երևույթը դեռ լայնորեն ճանաչելի չի, ու, հետևաբար, քննադատելի նույնպես չի։ Այս էպիզոդում քննարկել ենք հոգեբուժական երկու դիագնոզ՝ փսիխոպաթիա և անձի նարցիստիկ խանգարում, որոնց դրսևորումները շատ տարածված են, բայց ոչ միշտ են ստանում ճիշտ որակում, ու հաճախ նաև նորմալիզացվում են՝ որակելով. «Դե դա մեր մենթալիտետնա, դե ինչ ընտանիք, որ վեճ չլինի» և այլն, և այլն։ Իհարկե, ...
Published 07/06/24
Հայր և ամուսին լինելու բարդությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԸնտանիքի մոդելները տարբեր են, ու առաձնանցնել ճիշտ կամ սխալ, առնվազն ճիշտ չէ։ Բայց մեր հասարակությունում կան ակնհայտ անառողջ մոդելներ, ու կան արատավոր երևույթներ որոնք լուսաբանվում են։ Իհարկե ճիշտ է լուսաբանելը՝ հավատալով, որ միգուցե կանխվեն նման դեպքերը, սակայն պետք է խոսեել նաև առողջից։ Տիգրանի հետ քննարկել ենք իր ընտանիքի մոդելը ծնողավարության իր փորձառությունը, ընտանիքում զույգի կոնցեպտը պահպանելն ու երեխաների կյանքին չձուլվելը, ու լ...
Published 06/29/24
Երկարատև հարաբերությունները պահելու գաղտնիքներ Դիանա Հարոյանից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԵրկարատև, կայուն ու ներդաշնակ հարաբերությունները ի վերուստ չեն տրվում, ու եթե չլինի ամենօրյա համատեղ աշխատանք, երկուստեք նվիրում և ցանկություն պահել ու զարգացնել այդ հարաբերությունները, դրանք ավարտվելու են շատ արագ։ Դիանան, կարելի է ասել, բացառիկ զրույցի հնարավորություն տվեց մեզ՝ կիսվելով երկարատև հարաբերությունների իր փորձով և պատմելով ճգնաժամերից, կոնֆլիկտներից, հաղթահարումներից, Ինստագրամից դուրս գտնվող հարաբեր...
Published 06/15/24
Դիետաները, դրանց վտանգավոր ազդեցությունն ու ինստախաբեությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ«Լսի, նենց լավ դիետա եմ գտել, 5 օրում 10կգ նիհարում ես»,- հաճախ լսում ենք մտերիմից, կամ, որն ավելի վատ է, ոչ մտերիմից, ով վստահ է, որ դու ունես քաշի խնդիր ու պետք է դիետա պահես։ Մտերիմներին ավելանում են մասնագիտական որևէ որակավորում չունեցող ինստասննդաբանները, ու այս ամենի մեջ ընկնել ծուղակն ու չկենտրոնանալ բուն խնդիրների վրա, որոնք միգուցե առաջացնում են քաշի տատանումներ ավելի քան իրական է։ Սննդաբան Աիդայի հետ խոսե...
Published 06/10/24
Կնոջ համար աշխատել իմանալու անհրաժեշտության մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ«Լավ տղու կինը չպիտի աշխատի» արտահայտությունը դրդեց մեզ կրկին շեղվել թեմայից ու անդրադառնալ կնոջ համար աշխատելու առավելություններին, ու աշխատել իմանալու անհրաժեշտությանը, վաղ տարիքում ամուսնանալուն, զբաղվածություն ունենալուն, ու սեփական գործն ու հոբին ավելի մեծ բիզնես դարձնելուն։
Published 06/10/24
90ականների հետևանքներն ու բարդույթները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ90ականներին մեծանալն ու 2000ականներին դեռահաս լինելը բարդ էր, կարծում ենք, բոլոր սերնդակիցները կփաստեն՝ բակային չգրված օրենքներ, սոցիալական ծանր կարծրատիպեր, բազում-բազմազան պիտակավորումներ։ Եվ, անկախ նրանից, որ ընդունված է ավելի ծանր նկարագրել աղջիկների կյանքը այդ ժամանակահատվածում, տղաների ու տղամարդկանց համար նույնպես բավականին ծանր է եղել։ Էրիկի հետ քննարկել ենք էս բոլոր հարցերը։ Ու դե իհարկե, բազում հետևորդների խնդրանքով, հարաբերութ...
Published 06/10/24
Սննդային վարքի խանգարումն ու արտաքնի կոմպլեքսները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԻնչի՞ց է առաջանում սննդային վարքի խանգարումը, ինչու՞ ենք մենք առաջին իսկ սթրեսի դեպքում հարցերը լուծում մարմնի հետ մանիպուլյացիաներ անելով, ինչու ենք մենք այդքան կենտրոնացած արտաքնի վրա, ինչ հույզեր ու էմոցիաներ են իրականում թաքնված արտաքնի հետ կապված այս կամ այն փոփոխություններրի որոշման հետևում, ու շատ նման հարցեր, որոնց մասին, ցավոք, շատ քիչ է խոսվում հայալեզու հարթակներում։ Ու եթե դուք երբևէ անցել եք դիետաների էպոպեայի մի...
Published 05/18/24
Ջենտլմենության ու կանացիության միֆերն ու ճիշտ կողմերը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ջենտլմենության ու կանացիության մասին պտտվում են տարբեր միֆեր, ու, ցավոք, այդ միֆերը հաճախ դառնում են չափորոշիչ զուգընկեր ընտրելու հարցում։ Ինչ է ժամանակակից աշխարհում ջենտլմենությունը, որն է կանացիությունը, և որոնք են այդ միֆերը, փորձել ենք հասկանալ մեր քննարկման ընթացքում։
Published 05/11/24
Տղամարդկանց մասին միֆերն, պատկերացումներն ու ակնկալիքները կանանցից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԴե ինչ՝ ուզում էիք, բերել ենք)) ինչպես հետևորդներից մեկն էր գրել մեկնաբանություններում՝ քոնթենթը շատ լավն է, բայց տղամարդու կարծիքա պակասում։ ՈՒ, բացարձակ համաձայն լինելով մեկնաբանության հետ, հրավիրել ենք մեր փոդքասթի ռեժիսորին՝ Հրանտին, ու տվել ենք շատ «կռիս» հարցեր՝ փորձելով հասկանալ՝ վերջը ինչ են ուզում տղամարդիկ, ու որքանով է ճիշտ տղամարդկանց վարվեցողության ու հոգեբանության մասին տարածված կարծիքներն ու կարծրատի...
Published 05/04/24
Ամուսնալուծված լինելու պիտակների, քննադատության ու նոր հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՄեր շա~տ սիրելի բժշկուհի Անին պատմել է իր անցած ճանապարհի մասին, ու, թերևս, այս հարցազրույցը կարելի է համարել էքսկլյուզիվ, քանի-որ այսքան բաց այս թեմայից Անին երբեք չի խոսել։ Մենք էլ «կռիս» հարցեր էինք տալիս ))) Անիին առանձին գրկ ու շնորհակալություն այսքան բաց խոսելու համար, որովհետև այս թեման բաց քննարկելը միայն կօգնի նույն կարգավիճակում գտնվող շատ կանանց հաղթահարել դժվար էտապներն ու շարունակել ...
Published 05/02/24
Հարաբերություններ փողի հետ, ֆինանսական գրագիտություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՓողը երջանկություն չի բերում, սակայն փողի տեղն ու դերը մեր կյանքում շատ էական դեր ունի, եթե մենք հստակ գիտենք՝ ինչի համար է այն մեզ հարկավոր։ Ցավոք, մեր բազային կրթական համակարգում փողի հետ հարաբերությունները երբեք չեն քննարկվում, ու ֆինանսական գրագիտության բացը, հաճախ, մեզ թույլ չի տալիս աշխատել այնքան գումար, որքան հարկավոր է մեզ, կառուել գրագետ հարաբերություններ փողի հետ, և ծառայեցնել այն նպատակներն իրականացնելու համար։
Published 05/02/24
Փողի դերը զույգի հարաբերություններում | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Published 05/02/24
Ինստագրամում ամեն երկրորդ նորակոչիկ բլոգերն այսօր խոսում է SELF LOVE-ից։ Լավ է անում, սակայն այդ կոնցեպտը անասելի ավելի խորն է, քան դիմակ դնելը, թերթիկի վրա աֆիրմացիաներ գրելը, գոլ ջուր խմելն ու վարդագույն բանիկներով լոգանք ընդունելը։ Իհարկե այս ամենը կազմում են self love-ի մաս, սակայն բավարար չեն այն լիարժեք կառուցելու համար, ու, ինչպես Ավնիկը նշեց, SELF LOVE-ը ծառի բունն է, և որքան կայուն ու ամուր լինի, այնքան հեշտ կդիմակայի քամիներին, չի կոտրվի, և լիարժեք կսնուցի սաղարթը։ Իսկ թե ինչ է SELF...
Published 04/06/24
Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԱմուսնությունը Հայաստանում կուլտ է դարձել։ Փաստացի, եթե կանայք ինչ-որ տարիքային շեմը հատելիս դեռ ամուսնացած չեն, ապա դժբախտ են, կիսատ են, կյանքը համարվում է չստացված։ Արդյունքում՝ կա՜մ խղճում են, կա՜մ տեռորի են ենթարկում, որպեսզի «արագացնեն ամուսնանան»։ Բացի այդ, շատ կանայք ու աղջիկներ վստահ են, որ ամուսնանալուց հետո լուծվելու են իրենց բոլոր խնդիրները՝ հիմնվելով ինստագրամյան՝ իրականությանը հաճախ չհամապատասխանող գեղեցիկ նկարների, գերռոման...
Published 03/23/24
Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔՀամացանցում վերջերս շատ է քննարկվում դավաճանության թեման, ու մեխը դրվում է նրա վրա, որ մեղավոր է միշտ դավաճանողը։ Անշուշտ, չենք վիճում,բայց քարկոծելուց առաջ կան բազում հարցեր, որոնք անտեսվում են ինչպես թեման քննարկելիս, այնպես էլ զույգի փոխհարաբերություններում՝ նախքան հարաբերություններ սկսելը, կամ, առավել ևս, ընտանիք կազմելը։ Ամենագլոբալ ու կարևոր հարցը, թերևս՝ ինչ է դավաճանությունը երկուսի համար, ինչ սահմանում ունի, և ինչ սահմանն...
Published 03/09/24
Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔԿրթությունը, գրագիտությունը և, մասնավորապես, իրազեկությունը տարբեր ոլորտներում մեր կյանքը դարձնում է ավելի ապահով և հեշտ։ Սեռադաստիարակությունն, ավաղ, Հայաստանում շատերը դեռ համարում են տաբու թեմա, այլասերվածություն, հաճախ՝ «սրբապղծություն», սեռականությունն ու այն դրսևորելը՝ ամոթ, սեռական ցանկությունը՝ «փչացած լինել»։ Արդյունքում, շատ ենք լսում բժշկական դեպքերի մասին, որոնք գրագիտության պակասի ա...
Published 02/28/24
Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 09Հայաստանում, ցավոք, տարատեսակ եթերներից, ալիքներից ու հարթակներից լսում ենք բավականին լայն լսարան ունեցող տղամարդկանց ամենաանհեթհեթ հարցազրույցներ, որտեղ հաճախ արտահայատվում են առողջ բանականությունում չտեղավորվող մտքեր։ Դավիթի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք կանանց խնդիրների, առողջության, գրքերի, ֆիլմերի ու շատ այլ կարևոր հարցերի շուրջ։ Եթե դուք էլ կողմնակից չեք «երեխուն թարս սիլելուն» ու հետաքրքիր է, թե «ալամաշխարհի» ուրոլոգն ինչ է մտածում ա...
Published 02/14/24