Episodes
Եվ այսպես, ավարտվում է Միասնիկյան պողոտան, ցուցանակի վրա գրված է Երևան` Ավան:
Դե ինչ, բարի գալուստ Ավան:
Published 11/16/24
1925 թվական, նոյեմբերի 29. Երևան քաղաքի հյուսիսային հատվածում հիմնադրվեց Նոր Արաբկիր թաղամասը:
2024 թվական, նոյեմբեր. գնում ենք բացահայտելու վարչական շրջան դարձած 99-ամյա պատմություն ունեցող տարածքը:
Դե ինչ, ուղղությունը Արաբկիր:
Published 11/16/24
Քաղաքի հյուսիսարևելյան մասում ենք, Երևանի 12 վարչական շրջաններից այն մեկում, որն իր հերթին բաժանվում է երեք մեծ ու առանձին թաղամասերի:
Դե ինչ, մենք Քանաքեռ-Զեյթունում ենք:
Published 11/16/24
Այս էպիզոդի ընթացքում գնում ենք Երևանի այն վարչական շրջան, որն ընդհանուր սահմաններ ունի Շենգավիթի, Կենտրոնի և Աջափնյակի հետ, այս վարչական շրջանի ճանապարհն է տանում դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան:
Եվ այսպես, մենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենք:
Published 11/07/24
Երևանի հարավ-արևմտյան եզր, Հրազդան գետի ձախ ափ. գուշակեցի՞ք` ուր ենք գնում այս անգամ:
Եվ այսպես` ուղղությունը Շենգավիթ:
Published 10/26/24
Դե ինչ, գնում ենք Երևանի վարչական շրջաններից այն մեկը, որն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների հետ. կարծում եմ` դժվար չէ գուշակելը. իհակե, մենք Նոր-Նորք վարչական շրջանում ենք:
Published 10/16/24
Երևանյան փոդքասթի առաջին կանգառը հենց այնտեղ է, որտեղից սկսվում է Երևանը. այո-այո, մենք մայրաքաղաքի ամենահին վարչական շրջանում ենք` Էրեբունիում:
Էրեբունին բացահայտելու ենք Ժենյա Գևորգյանի հետ, որը ծնվել և մեծացել է Նոր Արեշում:
Published 10/10/24