Գիշերային փոդքասթը արտույտի՝ ցերեկները սիրող մարդու աչքերով, ցույց է տալիս գիշերվա մեջ թաքնված գաղտնիքները, պատմում, թե ինչ կարելի է անել գիշերն արթուն մնալով ու բացահայտում է ամենագիշերային մարդկանց։
Գնում ենք գիշերային երկինքը դիտելու։
Այս էպիզոդում միացել եմ աստրոտուրեր կազմակերպող Սփեյս42 նախաձեռնության գիշերային թափառումներին։ Նրանց օգնությամբ ես գտա իմ կյանքի ամենաաստղազարդ գիշերային երկինքը, իսկ նախաձեռնության համահիմնադիր Վաչիկ Խաչատրյանն ինձ համար բացեց գիշերային երկնքի գիտական կողմը։
Published 06/28/24
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են գրողները տեսնում գիշերը։ Էդգար Ալան Պոյի մութ ու մռայլ գիշերներից մինչև քնքուշ ու թեթև տերյանական գիշերներ։ Գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանը այս էպիզոդում պատմում է ամենագիշերային գրողների մասին։
Published 06/20/24