Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր:
Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ:
Բարի գալուստ Հին ջահելություն:
Ավելի քան 4 տասնամյակի պատմություն ներկայացնելուց հետո հերթը հասավ մեզ՝ Նոր ջահելներիս։ Մի օր մենք էլ ձեզ հետ միասին դառնալու ենք Հին ջահելություն ու բողոքենք նոր սերնդից, իսկ մինչ այդ պետք է պատմենք նաև մեր պատմությունը՝ առաջին դեմքով ու ներկա ժամանակով։ Հիշու՞մ եք ձեր առաջին crush-ին։
Published 07/22/24
Ընտրության հնարավորություն ունեք. կամ գնում ենք ռեյվի ու բացահայտում հիփ-հոփի աշխարհը, կամ քաղաքական իրադարձությունների մի մասը դառնում:
Դե բնականաբար առաջինն ընտրեցիք, բայց 90-ականների պատմությանն էլ է պետք ծանոթանալ, հաղթական տարիներ էին, չէ՞:
Հ.Գ. Ձեզ հետ անպայման մի տաք բան կվերցնեք, ցուրտ է...
Published 07/01/24