Որտեղից ենք եկել և ուր ենք գնում / Where We Come From and Where We Go
Listen now
Description
Ո՞րն է մարդու գոյության պատճառը։ Մարդու աստվածանմանությունն իբրև վստահության և հույսի աղբյուր։ Արդյոք մարդու գոյությունը նպատակ ունի՞, թե՞ նպատակ չկա։ «Գիտեմ, թե որտեղից եկա և ուր եմ գնում» (Հովհ. Ը 14)։ Հոգու անմահության խնդիրը։ Մեր երկրային ընթացքի նպատակի մասին մշտապես հիշելու անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տ. Առնակ քհն․ Հարությունյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան What is the cause of human existence? The godlikeness of human as a source for trust and hope. Does human existence have a purpose or there is no purpose at all? “I know where I came from and where I am going” (John 8:14). The immortality of the soul. The necessity of constant remembrance of the final goal of our earthly existence. Speaker: Fr. Arnak Harutyunyan Host: Deacon Vardan Aslanyan
More Episodes
Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա...
Published 11/06/24
Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած ...
Published 10/30/24