Episodes
Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակ. Դ 8)։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. Ը 38-39)։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
What alienates individuals and peoples from the Lord? The...
Published 11/06/24
Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած նոր ուխտը և Պատարագի խորհուրդը։ Տիրոջ ուխտը հայ ազգի հետ։
Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Old and New Testaments as the Lord’s arks of covenant. The partners making the...
Published 10/30/24
Էջմիածինը հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Մայր տաճարի Իջման խորանը և Լուսավորչի տեսիլքը։ Համազգային ուխտերթեր դեպի Սբ Էջմիածին։ Մայր Աթոռի տեղափոխությունները դարերի ընթացքում և վերահաստատումը Վաղարշապատում։ «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»։ Մայր տաճարի վերաօծումն իբրև Տիրոջ հետ հայ ժողովրդի ուխտի նորոգման առիթ։
Խոսնակ՝ Արմեն Հարեյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Etchmiadzin in the minds of the Armenian people. The Altar of Descent in the Etchmiadzin Cathedral, and the vision of St....
Published 10/23/24
Հովհաննես առաքյալի հովվական ուղերձը Փոքր Ասիայի յոթ եկեղեցական համայնքներին։ Քիլիազմի կամ «Հազարամյա թագավորության» վարդապետությունը վաղ Եկեղեցում և Տիրոջ գալստյան սպասումը մեր օրերում։ Զգուշացում հավատուրացության և հերձվածների դեմ. «Լքեցիր քո առաջին սերը» (Հայտ. Բ 4)։ Հոգևոր գաղջության ատելի լինելը Տիրոջ համար։ Աստծո հանդեպ հավատի, հույսի և սիրո մեջ հարատևելու պատվիրանը։ Հոգևոր մահն իբրև «երկրորդ մահ» (Հայտ. Բ 11)։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Apostle...
Published 10/16/24
Հոգեկան տրավմաների տարատեսակները և ընդհանուր բնորոշիչ գծերը։ Հոգետրավմաների ամոքման ուղին և հաջորդական քայլերը։ Ազգային տրավման հրեա և հայ ազգերի գիտակցության մեջ և դրա հաղթահարման փորձերը։ Ամեն բան կորցրած մարդու հոգետրավմատիկ վիճակի և կազդուրման նկարագրություն Հոբի օրինակով։ Սեռական բռնության տրավմատիկ հետևանքների վերլուծություն. Ամոն և Թամար, Դինա, Շուշանիկ։
Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Types of psychological trauma and their common features. The process of...
Published 10/09/24
Մյուռոնի աստվածաշնչյան և վաղքրիստոնեական ակունքները։ Սուրբ Դիոնիսիոս Արեոպագացու մյուռոնի աստվածաբանությունը։ Սուրբ Մյուռոնն իբրև Քրիստոսի և Սուրբ Հոգու խորհրդանիշ։ Մյուռոնօրհնեքը Հայ Եկեղեցում և մյուռոնօրհնությունը վավերացնող նվիրական սրբությունները։ Սուրբ Մյուռոնը և Եկեղեցու խորհուրդները։ Մյուռոնօրհնեք, Դրոշմ ինքնության։
Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Biblical and early Christian origins of Myron. The Myron theology of St. Dionysius the Areopagite. The Holy Myron...
Published 10/02/24
Սաղմոսաց գիրքն աստվածաշնչյան կանոնում։ Դավիթ թագավորի կերպարը։ Սաղմոսասացություն և սաղմոսերգություն։ Սաղմոսներում արտահայտված մարդկային հույզերը։ Սաղմոսների ուսուցողական նշանակությունը։ Աղոթական վիճակն ու սաղմոսների ընթերցանությունը։
Խոսնակ՝ Տ. Դավիթ քհն․ Գիշյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Book of Psalms and its place in the biblical canon. The character of the king David. Reading the psalms and psalmody. Human emotions expressed in the psalms. The educational meaning of the psalms. The...
Published 09/25/24
Ծուլությունն իբրև մահացու մեղք։ «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծն. Բ 15)։ Աստվածաշնչի իմաստության գրքերի և ժողովրդական իմաստության հորդորները ծույլերին։ Հովհան Ոսկեբերան. «Արժե՞ ծուլության պատճառով հասնենք դժոխք»։ «Օգտագործե՛ք ժամանակը» (Եփես. Ե 16)։ Տասը մնասների առակը։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Sloth as a mortal sin. "The Lord God took the man and put him in the Garden of Eden to work it...
Published 09/18/24
Տիրոջ խաչափայտի վերադարձը գերությունից Երուսաղեմ։ Քրիստոնյայի հաղթանակը խաչով։ Տերունական խաչի փառաբանությունը ծիսական թափորների և անդաստանների ժամանակ։ Սբ. Խաչի տոներն իբրև խաչի գյուտի տոներ։ Քրիստոնյայի անձնական հարաբերությունը Խաչյալի և փրկական խաչի հետ։ Ճշմարիտ խաչակրություն, խաչը հոգում կրելու անհրաժեշտությունը։
Խոսնակ՝ Տ. Նշան քհն․ Ալավերդյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The return of the Lord's Cross from captivity to Jerusalem. A Christian's victory through the Cross. Glorification...
Published 09/18/24
Եկեղեցին և լուսավորությունը։ Աստվածաշնչի իմաստության գրքերում կրկնվող հորդորները։ Դպրոց, դպիր և դպրություն։ Արդի ժամանակներում ուսուցչի և վարդապետի հանդեպ խարխլված հարգանքը։ «Սովորե՛ք Ինձանից» (Մատթ. ԺԱ 29)։ Ուսուցում առակների միջոցով։ «Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»։ Սրբոց Թարգմանչաց նշանաբանը։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Church and the enlightenment. Repetitive instructions in the biblical Books of Wisdom. School, reader, and...
Published 09/04/24
«Կայե՛ն, ո՞ւր է քո եղբայր Աբելը» (Ծն. Դ 9)։ Նախանձն իբրև մահացու մեղք և այլ մեղքերի արմատ։ Ծնվող նախանձը հաղթահարելու միջոցը. «Հանդարտվի՛ր, նա [մեղքը] քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա» (Ծն. Դ 7)։ Նախանձն իբրև պայքար և բողոք Աստծո կամքի դեմ։ Նախանձոտ Աստծո կերպարը և ճշմարիտ նախանձախնդրությունը։ Նախանձը վերացնող զորությունը. «Սերը չի նախանձում» (Ա Կոր. ԺԳ 4)։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
“Cain, where is your brother Abel?” (Gen. 4:9). Envy as a...
Published 07/31/24
Աստվածաբանական կրթության գործնական կիրառությունն ու մասնագիտական հեռանկարները Հայաստանում։ Բուհերի դիմորդների համար աստվածաբանության գրավչությունը, առնչությունը փիլիսոփայության, հոգեբանության և արվեստաբանության հետ։ Քրիստոնեական հավատի և աստվածաբանության փոխկապակցվածությունը։ Եկեղեցին իբրև աստվածաբանության շարժիչ ուժ և նրա բնական միջավայր։
Խոսնակներ՝ Ալյոնա Անախասյան, Ասյա Ղազարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The practical application and professional prospects of theological education in...
Published 07/24/24
Ինքնասպանություն. հանցանք սեփական անձի, բնական կարգի և Աստծո դեմ։ Եկեղեցու վարդապետության մեջ ինքնասպանության ընկալումն իբրև մեղք, հուսահատության և սպանության համակցություն։ Անգիտակից համարվող ինքնասպանության դեպքերը։ Ինքնասպանի հոգու և նրա հարազատների նկատմամբ տարվող հովվական խնամքը։ Էվթանազիայի մասնավոր դեպքեր։ Ինքնասպանության կանխման հոգևոր մեխանիզմները. եղբայրական փոխօգնություն և հոգևոր խորհրդատվություն։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Suicide: a sin against...
Published 07/17/24
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի հանճարեղությունը։ Դասական բիբլիոթերապիայի ավանդույթներն ու նարեկաբուժությունը։ Հոգեբանական ներշնչա՞նք, թե՞ հոգևոր բուժիչ ազդեցություն։ Հնչյունաբուժություն. ընթերցված աղոթքների ներգործությունը։ Ո՞վ է իրավասու խոսելու նարեկաբուժության մասին և կիրառելու այն իբրև մեթոդ։
Խոսնակ՝ Հայկ Բաղդյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The genius of St. Gregory of Narek’s “The Book of Lamentations” (Narek). Traditions of the classical bibliotherapy and the therapy by...
Published 07/10/24
«Տվեք կայսրինը կայսեր, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ 21)։ Առաքելական թղթերում և ջատագովական շրջանում հնազանդ հպատակներ լինելու ուսուցման ամրապնդումը. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց» (Եբր. ԺԳ 17)։ Աշխարհի և երկնքի արքայության երկքաղաքացիությունը։ Երկնքի արքայության մասին ավետարանական առակները։ Պետականության բացակայության շրջանում Եկեղեցու ստանձնած վարչական առաքելությունը։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
“Give back to Caesar what is Caesar's, and...
Published 07/03/24
«Երկինքը պատմում է Աստծո փառքը։ Երկնքի հաստատությունը պատմում է նրա ձեռքի գործերի մասին» (Սաղմ. ԺԸ 2)։ Տիեզերքի ճանաչման մարդկային ձգտումը. գիտելիքի՞, թե՞ Արարչի որոնում։ Տիեզերքի ստեղծման գիտական և քրիստոնեական պատկերացումների հաշտեցումը։ Արարիչն իբրև կարգավորության և գեղեցիկի հաստիչ։ Տիեզերքի և Երկրի խորհրդանշական կենտրոնը։
Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
“The heavens declare the glory of God; the skies proclaim the work of His hands” (Ps. 19:1). The human...
Published 06/26/24
Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկեղեցուց։
Խոսնակ՝ Օգիտա Ղուկասյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The aspect of social support that is...
Published 06/25/24
Սուրբ Գրքի և գեղարվեստական գրականության ընթերցանության ընդհանրություններն ու տարբերությունները։ Աստվածաշունչն իբրև հոգու և մտքի սնունդ։ Աստվածաշնչի համակարգված ընթերցանության անհատական մոտեցումները։ Սուրբգրային ընթերցվածների մեկնությունը սեփական ուժերով և եկեղեցական աղբյուրների օժանդակությամբ։ Աստվածաշնչյան բնագրի աննվազ գրավչությունը։
Խոսնակներ՝ Արմինե Ալեքսանյան, Նաիրա Մելիքյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Commonalities and differences of the reading of the Bible and of fiction. The Bible...
Published 06/19/24
Երգն ու երաժշտությունն իբրև մեր ինքնության արտահայտման միջոց։ Հայ երաժշտական դպրոցի ակունքներն ու ավանդույթները։ Ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումը։ Եկեղեցական միջավայրն իբրև հոգևոր երաժշտարվեստի դպրոց։ Երգչախմբային և մեներգային մշակույթը հայ իրականության մեջ։ Երաժշտության մանկավարժություն մանուկների համար։ Երաժշտական գործիքների կիրառումը հայ եկեղեցական երաժշտության մեջ։
Խոսնակ՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Song and music as means for expression of our...
Published 06/12/24
Հոգով մանկանալու և վերստին ծնվելու Քրիստոսի ուսուցումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3)։ «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթ. ԺԹ 14)։ Մանուկների դաստիարակումն իբրև Աստծո զավակներ հրեական և հայկական ավանդույթում։ Եկեղեցին իբրև մանուկների հայրենի օթևան. «Ինչո՞ւ էիք Ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ Ես Հորս տանը պետք է լինեմ» (Ղուկ. Բ 49)։
Խոսնակ՝...
Published 06/05/24
Հոգեգալստյան տոնին հաջորդող Եղիական պահքը և Արարատյան շաբաթը։ Արարատյան շաբաթվա տոնակատարություններում ամփոփված հայ ազգային եկեղեցու հիմնադրման պատմությունը։ «Նահատակների արյունը եկեղեցու սերմն է». Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակությունը և հայոց դարձը։ Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի մասունքների բերումը Հայաստան։ Տոն Կաթողիկե Սբ Էջմիածնի, Լուսավորչի տեսիլքը։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Fast of Elijah and the Araratian Week that follow...
Published 05/29/24
Պատկեր և նմանություն. Սուրբ Երրորդությունը և մարդու եռամասնյա բնությունը։ Մեղքի պատճառով հեռացումն աստվածային պատկերից։ Աստվածային մասնիկի որոնումը մարդու մեջ։ Անառակ որդու առակում որդիության պատվի վերականգնումը։ Քրիստոս իբրև նախաստեղծ պատկերին մարդկության վերադարձի ճանապարհ. «Հագե՛ք նոր մարդուն, որ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի» (Կող. Գ 10)։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Image and similitude: the Holy Trinity and the human tripartite nature. Estrangement...
Published 05/22/24
Սուրբ Հոգին տերունահաստատ Եկեղեցում։ Սուրբ Հոգու ներգործումը Եկեղեցու խորհուրդների միջոցով։ Տիրոջ Հոգու պատկերավորումները։ Մեր սրտերն իբրև Սուրբ Հոգու բնակարան. «Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել և բնակվում է ձեր մեջ» (Ա Կոր. Զ 19, 20)։ Սուրբ Հոգու շնորհները Հայ Եկեղեցու աստվածաբանության մեջ։ Սուրբ Հոգով լցվելու աստվածաշնչյան դրվագները։
Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Holy Spirit in the Lord-established Church. The activity of the...
Published 05/15/24
Հայրիշխանական հասարակության արտացոլումը Սուրբ Գրքում և եկեղեցական կարգավորության մեջ։ Հայ Եկեղեցու և ընդհանրական Եկեղեցու հայրերի դիրքորոշումը կանանց սպասավորության վերաբերյալ։ Արդի ժամանակներում կանանց համար բաց եկեղեցական ասպարեզները՝ աստվածաբանություն, սրբանկարչություն, վարչական ոլորտ, տիկնանց միություններ։ Եկեղեցական կյանքում կանանց ներգրավման քննարկվող հնարավորությունները՝ կնքամայրություն, սարկավագուհու պաշտոնի վերականգնում։
Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The...
Published 05/08/24