Մարդն իբրև Աստծո պատկեր / The Human as God’s Image
Listen now
Description
Պատկեր և նմանություն. Սուրբ Երրորդությունը և մարդու եռամասնյա բնությունը։ Մեղքի պատճառով հեռացումն աստվածային պատկերից։ Աստվածային մասնիկի որոնումը մարդու մեջ։ Անառակ որդու առակում որդիության պատվի վերականգնումը։ Քրիստոս իբրև նախաստեղծ պատկերին մարդկության վերադարձի ճանապարհ. «Հագե՛ք նոր մարդուն, որ նորոգված է ըստ իր Արարչի պատկերի» (Կող. Գ 10)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Image and similitude: the Holy Trinity and the human tripartite nature. Estrangement from the Divine image as a result of sin. Restoration of the honor of sonship in the Parable of the Prodigal Son. Christ as a way for humanity to return to the first-created image: ”Put on the new self, which is being renewed in the image of its Creator” (Col. 3:10). Speaker: Fr. Husik Dokholyan Host: Deacon Vardan Aslanyan
More Episodes
Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա...
Published 11/06/24
Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած ...
Published 10/30/24