Կնոջ դերը Եկեղեցում / The Role of Women in the Church
Listen now
Description
Հայրիշխանական հասարակության արտացոլումը Սուրբ Գրքում և եկեղեցական կարգավորության մեջ։ Հայ Եկեղեցու և ընդհանրական Եկեղեցու հայրերի դիրքորոշումը կանանց սպասավորության վերաբերյալ։ Արդի ժամանակներում կանանց համար բաց եկեղեցական ասպարեզները՝ աստվածաբանություն, սրբանկարչություն, վարչական ոլորտ, տիկնանց միություններ։ Եկեղեցական կյանքում կանանց ներգրավման քննարկվող հնարավորությունները՝ կնքամայրություն, սարկավագուհու պաշտոնի վերականգնում։ Խոսնակ՝ Մարիաննա Ապրեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The reflection of the patriarchal society in the Bible and in the ecclesiastical order. The stance of the Armenian Church and generally Church fathers on the ecclesiastical service of women. Ecclesiastical fields available for women in modern times: theology, iconography, administrative work, women’s unions. Possibilities of women’s involvement in the Church life that are being discussed: godmotherhood and restoration of the service of deaconesses. Speaker: Marianna Apresyan Host: Deacon Vardan Aslanyan
More Episodes
Երգն ու երաժշտությունն իբրև մեր ինքնության արտահայտման միջոց։ Հայ երաժշտական դպրոցի ակունքներն ու ավանդույթները։ Ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումը։ Եկեղեցական միջավայրն իբրև հոգևոր երաժշտարվեստի դպրոց։ Երգչախմբային և մեներգային մշակույթը հայ իրականության մեջ։ Երաժշտության...
Published 06/12/24
Հոգով մանկանալու և վերստին ծնվելու Քրիստոսի ուսուցումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3)։ «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթ. ԺԹ 14)։...
Published 06/05/24