Թո՛ւյլ տվեք, որ մանուկներն Ինձ մոտ գան / Let the children come to me
Listen now
Description
Հոգով մանկանալու և վերստին ծնվելու Քրիստոսի ուսուցումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3)։ «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթ. ԺԹ 14)։ Մանուկների դաստիարակումն իբրև Աստծո զավակներ հրեական և հայկական ավանդույթում։ Եկեղեցին իբրև մանուկների հայրենի օթևան. «Ինչո՞ւ էիք Ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ Ես Հորս տանը պետք է լինեմ» (Ղուկ. Բ 49)։ Խոսնակ՝ Տ. Հուսիկ քհն․ Դոխոլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Christ’s teaching of becoming a child in spirit: “Truly I tell you, unless you change and become like little children, you will never enter the kingdom of heaven” (Mt. 18:3). “Let the little children come to Me, and do not hinder them, for the kingdom of heaven belongs to such as them” (Mt. 19:14). Education of children as God’s offspring in Jewish and Armenian traditions. The Church as children’s fatherly dwelling place: “Why were you searching for Me? Didn’t you know I had to be in My Father’s house?” (Lk. 2:49). Speaker: Fr. Husik Dokholyan Host: Deacon Vardan Aslanyan
More Episodes
Երգն ու երաժշտությունն իբրև մեր ինքնության արտահայտման միջոց։ Հայ երաժշտական դպրոցի ակունքներն ու ավանդույթները։ Ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումը։ Եկեղեցական միջավայրն իբրև հոգևոր երաժշտարվեստի դպրոց։ Երգչախմբային և մեներգային մշակույթը հայ իրականության մեջ։ Երաժշտության...
Published 06/12/24
Հոգեգալստյան տոնին հաջորդող Եղիական պահքը և Արարատյան շաբաթը։ Արարատյան շաբաթվա տոնակատարություններում ամփոփված հայ ազգային եկեղեցու հիմնադրման պատմությունը։ «Նահատակների արյունը եկեղեցու սերմն է». Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակությունը և հայոց դարձը։ Հովհաննես Մկրտչի և Աթանագինես...
Published 05/29/24