Հոգևորությունը և ֆիզիկան / Spirituality and Physics
Listen now
Description
«Երկինքը պատմում է Աստծո փառքը։ Երկնքի հաստատությունը պատմում է նրա ձեռքի գործերի մասին» (Սաղմ. ԺԸ 2)։ Տիեզերքի ճանաչման մարդկային ձգտումը. գիտելիքի՞, թե՞ Արարչի որոնում։ Տիեզերքի ստեղծման գիտական և քրիստոնեական պատկերացումների հաշտեցումը։ Արարիչն իբրև կարգավորության և գեղեցիկի հաստիչ։ Տիեզերքի և Երկրի խորհրդանշական կենտրոնը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան “The heavens declare the glory of God; the skies proclaim the work of His hands” (Ps. 19:1). The human aspiration to know the universe: is it a search for knowledge or for the Creator? Reconciliation of the scientific and Christian ideas about the creation of the universe. The Creator as an establisher of order and beauty. The symbolic center of the universe and of the Earth. Speaker: Fr. Mesrop Aramian Host: Deacon Vardan Aslanyan
More Episodes
Ինչն է անհատներին և ժողովուրդներին հեռացնում Տիրոջից։ Աստծուց հեռանալու հետևանքները՝ Անառակ որդու առակի օրինակով։ Պետրոսի ուրացումն ու վերականգնումը առաքելական պաշտոնում։ «Տերը չի լքելու և չի անտեսելու քեզ, մի՛ վախեցիր» (Բ Օր. ԼԱ 8)։ Աստծուն ընդառաջ կատարված քայլեր. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա...
Published 11/06/24
Հին և Նոր Կտակարաններն իբրև Տիրոջ ուխտի տապանակներ։ Ուխտ կնքող կողմերը և Աստված-մարդ հարաբերությունը։ Հին Կտակարանում նահապետների և հրեա ազգի հետ կնքված ուխտերը։ Իսրայելի ժողովրդի անհավատարմությունը Տիրոջը տրված երդումներին. «Ուխտ դրեք և կատարեցեք» (Սաղմ. ՀԵ 12)։ Մարդկության հետ Քրիստոսի կնքած ...
Published 10/30/24