Description
Արդեն մեկ ամիս է Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գործում է գրադարան-սմարթ կենտրոն։ Նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի տարբեր սերունդների ուսուցիչներինն է։ Աբրահամ Ավագյանը Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչն է։ 2020–2022թ․–ին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանականում դասավադնել է դպրոցում, ծրագրի ավարտից հետո շարունակել։ Պատմում է, որ դպրոցի հարակից տարածքում կառուցված սմարթ– գրադարանի ստեղծմանը նպաստել են թե ուսուցիչ–առաջնորդները, թե աշակերտները, և թե համայնքը։ Հենց այս համախմբված ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ էլ հաղթահարել են բոլոր դժվարությունները։ Կառնուտի սմարթ–գրադարանի գլխավոր խնդիրն այն գրքերով հարստացնելն է։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը պլանշետներ է նվիրել, որով աշակերտները կարողանում են անհարժշետ գրականություն ներբեռնել, հրատարակչություններն ու հեղինակներրը՝ գրքեր։ Այժմ ոչ շատ հարուստ, բայց բավարար գրքային ֆոնդ ունեն։
Աբրահամն ասում է՝ կենտրոնն ոչ միայն գրադարան է, այլև գրողների մասնակցությամբ քննարկումներ, կինոդիտումներ անցկացնելու հարմար վայր։
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24