Episodes
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։ 2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։ Հեծանիվն էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոցն է, այն իր շահագործման ընթացքում օդը չի աղտոտում, նաև լավ միջոց է մարմինը մարզելու համար։
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։ Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի անասնաբուժական ֆակուլտետը, մասնագիտության ընտրությունը պատահական չէ, մանկուց սիրել է խնամել կենդանիներին և իր ապագան չի պատկերացրել այնպիսի ոլորտում, որտեղ նրանք չեն լինի։ Սիրում և հավասարապես հոգ է տանում այգու...
Published 09/01/24
Published 09/01/24
Գերմանական բնապահպանական NABU կազմակերպության թռչունների պահպանման ծրագրի ղեկավարն է կենսաբան Լևոն Հարությունյանը։ Մասնակցել է թռչուների հետազոտության և պահպանման ծրագրերի, համակարգել Արարատյան դաշտի կենսաբազմազանության ուսումնասիրության աշխատանքները, Դիլիջան ազգային պարկում կենսաբազամազանության մոնիթորինգ իրականացրել։ Ասում է՝ թռչունների հետ տարվող աշխատանքները տարբեր են, ուսումնասիրում են բնադրավայրերը, միգրացիան, գիշատիչ թռչունների դեպքում քարտեզագրում տարածվածությունն ու  քանակությունը...
Published 08/25/24
Երբևէ մտածե՞լ եք շնորհակալություն հայտնել կապուտաչյա գեղեցկուհուն, հոգ տանել նրա մասին ու ոչ թե սպառողական վերաբերմունք ցուցաբերել, այլ խնայողաբար օգտվել ընձեռած հնարավորություններից։ Գոհար Մնացականյանը Սեվան քաղաքի ամենակտիվ բնակիչներից է, նա իր գործունեությամբ վեր է հանում էկոլոգիական խնդիրները, տարբեր միջոցառումներ նախաձեռնելով նպաստում զբոսաշրջության զարգացմանն ու համայնքի երիտասարդների ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Սեվանա լիճը բոլորիս հարստությունն է, բայց ամենամոտ օղակը կողքի բնակիչներն...
Published 08/16/24
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սարերից է Հասմիկ Մեհրաբյանը հավաքում այն բոլոր բույսերը, որոնք իր հմուտ ձեռքերով վերածվում են խնամքի միջոցների։ Ճանապարհներից ու մարդկանցից հեռու այդ հատվածում բնությունը վայրի է և այնտեղից հավաքված բույսերը տարբերվում են իրենց մաքրությամբ և օգտակարությամբ։ Պատմում է, որ դեռ մանկուց է հետաքրքրվել բույսերով, մինչ մյուս երեխաները փնջեր էին հավաքում, ինքը փորձում էր ձեռքով տրորել բույսը, հոտ քաշել, ուսումնասիրել կառուցվածը։ Տարիներ հետո հասկացավ, որ մանկական այդ...
Published 08/09/24
Ինչպե՞ս մտածել էկոլոգիապես մաքուր, միևնույն ժամանակ գործողության մեջ դնելով այդ մտքերը։ Լուսինե Կարապետյանն իր ծննդավայրում՝ Վայոց ձորի Վայք քաղաքում կենսակայուն ապրելակերպին նվիրված տարբեր ծրագրեր է իրականացնում։ Երիտասարդներին կրթելով փորձում է նվազեցնել էկոլոգիական ոտնահետքն ու ավելի լավ մոլորակ թողնել ապագա սերունդներին։ Թեև առաջին մասնագիտությամբ պատմաբան է, մագիստրոսական կրթությունը շարունակել է մարդու իրավուքների և ժողովրդավարության ուղղությամբ, բայց միշտ զբաղվել է երիտասադրական,...
Published 08/02/24
Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչների հետաքրքիր կենսակերպը, կուսական բնությունը, մշակույթն ու հարուստ խոհանոց գուցե շատերի համար այդպես էլ չբացահայտվեին, եթե Ալեքս Ներսիսյանը հայրենի գյուղի բարիքները զբոսաշրջային ոլորտում այդքան բնական ու գրավիչ չներկայացներ։ Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Ալեքսն արտագնա աշխատանքից վերադառնալով որոշեց սոցիալական ցանցերի միջոցով Աղավնավանք տուրիստական խմբեր հյուրընկալել, ներկայացնել պատմամշակութային վայրերը, արշավներ կազմակերպել Կենու պուրակ...
Published 07/26/24
Երեխաների հնարավորություններին թերահավատորեն երեբք պետք չէ մոտենալ, այդպես մեծահասակները խանգարում են նրանց հաղթահարել դժվարություններն ու նորանոր բարձուքներ նվաճել,–ասում է «4 գագաթ» մանկապատանեկան ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանը և հավելում՝ հայրենի բնության գողտրիկ արահետներով քայլելը, լեռներ մագլցելը երեխաների մոտ ձևավորում են տոկունություն, սեր ու պատասխանատվություն շրջակա միջավայրի նկատմամբ։Արագածի 4 գագաթներն է խորհրդանշում ակումբի «4 գագաթ» անվանումը։ Այն 2016 թվականին ստեղծել է...
Published 07/19/24
Երևանի Կոմիտաս փողոցի 9–րդ հարկի իր բնակարանի պատշգամբում Լուսինե Տոնոյանը դեկորատիվ բույսեր և սննդային մշակաբույսեր էր աճեցնում։ Փորձառությունն հետաքրքիր էր և հաճելի, արձագանքներն էլ այնքան ոգևորող, որ որոշեց ուսումնասիրել քաղաքային այգեգործության ոլորտը։ 2019 թվականին տնային պայմաններում սկսած փորձարկումները որոշ ժամանակ անց վերածվեց «էկոմոտիվ» քաղաքային այգեգործության բնապահպանական նախաձեռնության, հետո սոցիալական բիզնեսի։
Published 07/12/24
Գեղարքունքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում իր փոքրիկ ու հյուրընկալ անկյունն է ստեղծել Սաթենիկ Խաչատրյանը։ Անտառներով ու սարերով շրջապատված Բնության, գիտակրթական բարեկեցության կետրոնը գյուղի հյուրերին օգնում է լիցքավորելվել, իսկ բնակիչներին՝ գաղափարներ գեներացնել։ Սաթենիկը պատմում է, որ հյուրատան ու կենտրոնի ստեղծման հիմքում « Իմ Ագրիսամր» ճամբարն էր, որը 2019 թվականին է ստեղծել սփյուռքում ապրող երեխաներին բնական միջավայում ապրելու հնարավորություն տալու նպատակով։ Ճամբարից բնության,...
Published 07/07/24
Շան և կատվի մշտական վեճերի մասին բալադները, մուլտֆիլմերն ու ասացվածքները Հրանտ Դավոյանի բակում զուտ թղթին հանձնված կամ նկարահանված պատմություններ են։ Ձորաղբյուրի իր տանը հարակից տարածքում 40 կատու և 9 շուն է խնամում, նրա կենդանիները ոչ միայն չեն վիճում, այլև ընկերներ են։ Հրանտն ասում է՝ բակի յուրաքանչյուր նոր բնակիչ նախ անցնում է ծանոթության, ընտելացման փուլերով ու մինչև հնաբնակները չեն ընդունում, բաց չի թողնում ազատավանդակ։ 40 կատվին ու 9 շան Հրանտը միայնակ է պահում, դժվար է խոստովանում է,...
Published 06/29/24
Լեռներով ու բնության գեղեցիկ պատկերներով շրջապատված Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում է ծնվել լեռնային ուղեկցորդ Աշոտ Թոփուզյանը։ Նրա աշավական կյանքը սկսվել է մանկուց, քանի որ հայրենի գյուղը 2100 մետր բարձրության վրա է և սարեր բարձրանալը, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելը ամենօրյա զբաղմունք է եղել։2010 թվականին Աշոտը ընդունվել է Փոքր Մհեր ռազմական վարժարան, հետո սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ասում է՝ թե՛ Մեծ Խանչալի վսեմ լեռները, թե՛ ռազմական վարժարանն ու պատմաբանի մասնագիտությունը...
Published 06/27/24
Յուրքանչյուր մարդ բնության հետ իր կապը յուրովի է ստեղծում, մեկը սարեր է մագլցում, մյուսը՝ բնության գրկում հանգստանում, իսկ ահա Բերտա Մարտիրոսյանը նախընտրել է լուսանկարչության «լեզվով» պատմել բնության գեղեցիկ տեսարանների և դրանց անփոխարինելի բնակիչների մասին։ Առաջին մասնագիտությամբ ինտերյեր դիզայներ է, սովորել է Ճարտարագիտական համալսարանում, այդ ընթացքում արդեն սկսել էր զբաղվել լուսանկարչությամբ։ Բնության ու թռչուների գեղեցիկ պատկերները միշտ լուսանկարիչ Բերտայի ֆոտխցիկի օբյեկտիվում են։ Արդեն...
Published 06/22/24
Համայնքների կայուն զարգացումը սկսվում է շրջակա միջավայրի պահպանությունից՝ թափոնների կառավարմումից մինչև մարդկանց կրթության, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Մխիթար Ավետիսյանը «Համայանքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմանդիր ղեկավարն է։ 2017 թվականին 2 ընկերների հետ է ստեղծել կազմակերպությունը՝ նպատակ ունենալով տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կայուն արժեհամակարգի ձեվավորմանը: Կազմակերպության անունն արդեն պարտավորեցնող է,–ասում է Մխիթարն ու հավելում՝ ամենօրյա...
Published 06/14/24
Նորաձև ու գեղեցիկ հագնվել սիրում են բոլորը, բայց թերևս քչերը գիտեն, որ հաճախակի թարմացվող զգեսապահարանը բացասաբար է ազում երկրագնդի վրա։ Այո, այո ճիշտ լսեցիք հենց երկրագնդի։ Իսկ ինչպե՞ս, կհարցնեք դուք։ Ասում են՝ եթե ցանկանում էք իմանալ, թե ինչ գույնն է նորաձեվ լինելու, ապա նայեք, թե ինչ գույն ունեն  Չինաստանի գետերը։ Նարե Ղազարյանը բնապահպանական թեմաներով սկսկել է հետարքրքրվել մի տարի առաջ, երբ մասնակցել է բնությանն ու արագ նորաձեվությանը նվիրված էրասմուս պլյուս ծրագրին։ Ինչպես շատերի այնպես...
Published 06/06/24
Անտուն կենդանիներին կերակրելը, խնամքի հանձնելը կամ բուժօգնության համար միջոցներ գտնելը մասնագիտությամբ դերասանուհի, մարզական լրագրող Լիլիթ Աբրահամյանի համար մի քանի տարի է, ինչ ամենօրյա և սիրելի զբաղմունք է դարձել։ Բնության ու կենդանիների նկատմամբ սեր դեռ մանուց է ունեցել, տանը միշտ շուն է խնամել, այժմ էլ երկուսն ունի։ 8 տարի առաջ, երբ որդեգրեց իր շանն այդ օրվանից սկսկեց ավելի շատ ուշադրություն դարձնել դրսում թափառող կենդանիներին ու այն խնդիրներին, որոնց հանդիպում է։
Published 06/01/24
Երևբէ փորձել եք վազելու ընթացքում փողոցից աղբ հավաքել, եթե դեռ ոչ, ապա կարող եք միանալ PLOGGING Armenia–ին։ Հավանաբար քչերն են լսել այս նախաձեռնության մասին, բայց այն սկիզբ է առել 2016 թվականին Շվեդիայում՝ մարդկանց ուշադրությունն աղոտվածության հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրների վրա սևեռելու համար։ Հայաստանում PLOGGING նախձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին և առաջին վազքը տեղի է ունեցել Գյումրիում, որին միացել է 500 մասնակից։ Դավիթ Մուրադյանը PLOGGING Armenia–ի հիմնադիրն է։ Պատմում է,...
Published 05/26/24
Մեղուների խորհրդավոր աշխարհում հմտացած Մարիանա Ավետիսյանն իր փորձով գիտի՝ այս գործում ամենակարևորն աշխատասիրությունն է, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու ներդաշնակ լինելու կարողությունը։ Մասնագիտությամբ լեզվաբան, քաղաքագետ Մարիանայի մոտ մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց ընտանիքին պատկանող 10 փեթակը խնամելու ժամանակ չունենալով պատճառով որոշել են վաճառել։ Այդ ընթացքում նա արդեն ուսումնասիրում էր սննդաբանություն, սննվում էր առողջ և հրաժարվել էր...
Published 05/19/24
Բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմուք պետք է սերմանել մանկուց։ Թուղթ վերամշակելու գաղափարը Լիլիթ Մակարյանի մոտ առաջացել է 2020 թվականին, երբ համավարակի պատճառով երկարատև արձակուրդի մեջ էր։ Թե՛ իր, թե՛ երեխաների համար ինչ որ զբաղմուք գտնելու մտորումներով տարբեր փորձարկումներ էր կատարում այդ թվում՝ թուղթ վերամաշակում։ Լիլիթի խոսքով՝ միջավայրն այնքան հարմարություններ է ստեղծել մարդու կեսագործունության համար, որ էկոպատասխանատու քաղաքացի լինելը մեր օրերում բավականին բարդ է։...
Published 04/27/24
Եթե ձեզ թվում է՝ էկզոտիկ այգի տեսնելու, այնտեղ աճող մարակույա, մուշմուլա, ձիթենի, ամերիկայն սև ընկույզ, հապալաս, մանդարին և Հայաստանի պայմաններին խորթ համարվող տասնյակ մշակբույսեր քաղելու և համտեսելու համար պետք է հազարավոր կիլոմետրեր անցնել, ապա՝ ոչ։ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում արդեն 3 տարի է, ինչ գյուղատնտեսական լանդշաֆտի մասնագետ Էրիկ Հախվերդյանը էկոլոգիապես մաքուր այգի է մշակում։ Բաց երկնքի տակ, իրար կողք կողքի աճում է տրոպիկակական 56 տեսակ մշակաբույս։ Էրիկն այգին մշակելիս...
Published 04/23/24
Երևանից Կրասնոդար, Կրասնոդարից Երևան․ այս երկու քաղաքներում է ապրում, սովորում և աշխատում 31–ամյա Գայանե Բայաթյանը։ Պատմում է, որ 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, բայց Հայաստանում կրթություն ստանալու նպատակով մի քանի տարի անց վերադարձան։ Առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Բրյուսովի անվան պետական համալսարանը։ 2–րդ մասնագիտությամբ՝ մշակութաբան, հագուստի դիզայներ, սովորել է Կրասնոդարի մշակույթի հանալասրանում։ Ասում է՝ 11 տարի հայրենիք 1–2  շաբաթով որպես զբոսաշրջիկ կամ...
Published 07/28/23
Գրեթե 7 տարի Անահիտ Վարդանյանը պլանավորել է Ռուսաստանից վերադառնալ հայրենիք։ Սկզբում ուսումն ու աշխատանքն էին խանգարում, բայց երբ ավարտեց համալսարանը, ազատվեց աշխատանքից և այս տարվա մարտին «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան։ Պատմում է, որ մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Հրազանից տեղափոխվեց Մոսկվա։ Թեև տանը հայկական ավանդույթներն ու մթոնոլորտ պահպանել են, ամեն տարի եկել են հայրենիք, բայց կարոտն ու այստեղ ապրելու միտքը հանգիստ չէին տալիս։ Անահիտը մասնագիտությամբ իրավաբան է, սովորել Կուտաֆինի...
Published 07/20/23
1993 թվականին է Գեորգի Կեվորկովի ընտանիքը Հրազդանից մեկնել Բելառուս։ Նա մեծացել է Գոմել քաղաքում, հետո տեղափոխվել են Մինսկ։ Մասնագիտությամբ ինժեներ ծրագրավորող է։ Մի քանի տարի Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի ղեկավարն է եղել, մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ են կազմակերպել։ Ասում է՝ թեև այնտեղ ընկերներ ու աշխատանք ուներ, բայց Հայաստան վերադառնալու միտքը հանգիստ չէր տալիս։ Պատճառները շատ էին, բայց ամենագլխավորը, որ այնտեղ իրեն հյուր էր զգում: 2022 թվականի մայիսին է...
Published 07/14/23
Ռիմա Այվազյանը 2015 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ռուսաստան։ Մտադիր էր՝ համալսարանն ավարտելուց հետո երկար ժամանակ այնտեղ ապրել ու աշխատել։ Սանկտ Պետերբուրգում հյուրանոցային մենեջմնթով զբաղվող ընկերությունում էր աշխատում։ Ասում է՝ շատ էր սիրում աշխատանքը և տուրիզի հետ իր առաջին հանդիպումը հենց այդ տարիներին է եղել։ Բայց ընտանիքից ու հայրենիքից հեռու ապրելու որոշումը մի քանի տարի անց կտրուկ փոխվեց։ Ռիման ավարտել է  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որոշ ժամանակ աշխատել է...
Published 07/07/23