Episodes
90–ականներին է Հասմիկ Մովսիսյանի ընտանիքը մեկնել Հայաստանից։ Դեպի Չեխիա 3 ամիս նախատեսված այցը երկարել
ու դարձել է տարիներ։ Հասմիկը կրթություն է ստացել Պրահայում, հետո անգլերեն սովորելու նպատակով մեկնել Լոնդոն, բայց այնքան է հավանել քաղաքն ու մշակույթը, որ որոշել հենց այնտեղ էլ կառուցել իր ապագան։ 2008 թվականին Լոնդոնում հիմնադրել է Music of Armenia բարեգործական, մշակութային կամակերպությունը։
Ժամանակի մեծ մասը նա տրամադրում է նախագծերի ստեղծմանն ու իրագործմանը։ Ասում է՝ իր համար առաջնայինը...
Published 06/29/23
Ամիսներ առաջ է Վիգեն Իսախանյանը Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից վերադարձել Հայաստան։ Ասում է՝ թեև այնտեղ աշխատանք ու ընկերներ ուներ, բայց այն մթնլորտը չէր, որտեղ ցանկանում էր ապրել։ 7 տարեկան էր, երբ ընտանիքն Արտաշատ քաղաքից տեղափոխվեց Սուրգուտ։ Պատմում է, որ ծնողները միշտ ձգտել են պահպանել հայկական ավանդույթներն ու ինքնությունը և Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Սուրգուտի հետո Տյումնի համալասրանները։ Աշխատել է, թե՛ մասնագիտությամբ, թե՛ այլ ոլորտներում։...
Published 06/23/23
2019թ․ հոկտեմբերին է Նարեկ Ավետյանը Թեհրանից տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ իրանահայ համայնքում հայերեն գրել–կարդալ բոլորը գիտեն, իր ընտանիքում հայկական ավանդույթները միշտ պահպանել են, Թումանյան ընթերցել ու Կոմիտաս լսել։ Նա ծնողների միակ զավակն է, ասում է՝ թեև նրանք տխրել էին, որ մեկնել է Թեհրանից, բայց ընդունել են որոշումն ու միշտ աջակցել։
Սովորել է Թեհրանի համալսարանում, թարգմանիչ, անգլերենի գրականագետ է։ Մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատել է մասնագիտությամբ։ Հիմա «Թեքնամին» ընկերությունում...
Published 06/16/23
Մարիաննա Չոբանյանը մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Ալավերդի քաղաքից տեղափոխվեց Բելառուս։ Ասում է՝ Հայաստանի մասին իր բոլոր հիշողությունները ձեվավորվել են ամեն տարի ամառային արձակուրդներին հարազատերին ու տեսարժան վայրեր այցելություններով։ Իսկ երբ մեծացավ սկսեց փնտրել ծրագրեր, որոնցով հնարավոր կլիներ մի քանի շաբաթով կամ ամսով գալ հայրենիք։
Միջազգային հարաբերությունների մասնագետ, անգլերեն իսպաներեն թարգմանիչ է Մարիաննան, սովորել է Մինսկի համալսարանում հետո մագիստրոսական ուսումը շարունակել...
Published 06/09/23
Սիրիայից Գերմանիա, Գերմանիայից Հայաստան․ հալեպահայ Արա Երամեանը 2020 թվականին է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ եկավ մի պահ, երբ զգաց՝ օր օրի մոռանում է հայերեն գրել– կարդալը և դա կարծես արթնացրեց նրան ու կարևոր որոշման հանգեցրեց։ Առանց հետադարձի տոմս գնեց և տեղափոխվեց Հայաստան։ Պատմում է, որ թե՛ ընտանիքում, թե՛ հալեպահայ համայնքում հայերեն են խոսել, և այդ էր պատճառը, որ երկար տարիներ դրսում ապրելուց հետո ցանկանում էր սրտում և մտքում տան մթնոլորտ ստեղծել։
Արան սովորել Հալեպի համալասրանում,...
Published 06/02/23
Կանադայի Մոնրեալ քաղաքում է ծնվել 22–ամյա Մարալ Մաթիգը։ «Դեպի Հայք» ծրագրով շաբաթներ առաջ է եկել հայրենիք։ Նկարչուհի Մարալը միշտ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել հայկական մշակույթի նկատմամբ։ Ասում է՝ ամեն ինչ նրան միշտ դեպի Հայաստան ու դեպի արմատներ է տարել։
Մարալն իր ընտանիքիում առաջինն է, որը եղել է Հայաստանում։ Ծնողները ողջունել է նրա որոշումը, քանի որ կարևորում են հայկական արմատերին մոտ լինելը։ Նա առաջին անգամ ընկերների հետ անցած տարի է եկել, շրջել տեսարժան վայրերով և հետ վերադարձել։...
Published 05/26/23
Ռուսաստանի Ուֆա քաղաքում է ծնվել Անդրանիկ Տողրամաջյանը։ Նրա ընտանիքը Հայաստանից 90–ականներին է հեռացել։ Թեև ինքն այստեղ չի մեծացել, բայց հայրենիք վերադառնալը երազանք է եղել, միշտ փորձել է մոտ լինել հայկական մշակույթին ու պատմությանը։ Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո փոխանակման ծրագրով մեկնել է Փարիզ սովորելու հետո վերադարձել Մոսկվա և ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2022 թվականի հունվարին որոշել է տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ միշտ մտածել է հայրենիքում
ապրելու...
Published 05/19/23
Մարիաննա Շահպարոնյանը 2 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Մոսկվա։ Ասում է՝ հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել և հետ վերադառանալը միշտ մեծ երազան ու նպատակ է եղել։ Մոսկվայում Մարիաննա ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը, հետո ուսումը շարունակել Բելգիայում, հասարակայնության հետ կապերի մասնագետ է։ Պատմում է, որ միշտ մասնակցել է Մոսկվայի հայկական համայնքի ամեն կիրակի անցկացվող միջոցառումներին և հաճախ հայրենիքին նվիրված իր բանաստեղծութունները...
Published 05/12/23
Սոնա Գալստյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքը Վաղարշապատ քաղաքից տեղափոխվեց Հունաստան։ Ասում է՝ թեև հեռու է ապրել, բայց ծնողների շնորհիվ Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Ամռան ամիսներին հաճախ են եկել հարազատներին այցելության, շրջել տեսարժան վայրերով,
բայց թաց աչքերով հեռացել։ Նա միշտ երազել է հայրենիքում ապրելու մասին և տարբեր ծրագրերում ներգրավվել։ Սոնան սովորել է Աթենքի պետական համալսարանում անգլերեն բանասիրական բաժնում։ 10 տարի աշխատել է անգլերենի ուսուցչուհի, եղել է ավետարանական...
Published 05/04/23
Լոս Անջելեսում ծնված և մեծացած Քայլ Խանդիկյանի հայկական դաստիարակության հիմքերը հայրական տատիկն ու պապիկն են դրել։ Թեվ մայրը լատինամաերիկացի է, բայց ինքը մեծացել է հայկական համայնքում, 15 տարի հաճախել հայկական վարժարան, որտեղ սովորել է գրել–կարդալ, հայոց պատմություն ու մշակույթ։ 16 տարեկան էր, երբ դասընկերների հետ առաջին անգամ եկավ Հայաստան։ Պատմում է, որ առաջին այցից շատ բան չի հասկացել, գուցե ժամանակն էր քիչ կամ դեռ փոքր էր տեսածն ու զգացածը գնահատելու համար։ 2015թվականին, երբ «Դեպքի Հայք»...
Published 04/28/23
Արևիկ Վարդանյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Կանադա։ Այնտեղ սովորել է Մոնրեալի համալսարանում հետո սկսել է զբաղվել բրենդնիգով և մարքեթնինգով։ Մինչև Հայաստան գալն աշխատում էր նորաձեվության, կոսմետիկ հայտնի ընկերությունների հետ։ Մեկ տարվա աշխատանքից հետո հասկացավ, որ այն ամենն ինչ ունի բավարար չէ, ցանկանում էր նոր կետից սկսել ամեն ինչ։ 2018թվականի նոյեմբերին միակողմանի տոմս գնեց և եկավ հայրենիք։ Սկզբում «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում կամավորական աշխատանք էր կատարում Սփյուռքի...
Published 04/21/23
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում է ծնվել Հովհաննես Մինասյանը։ Հայրն ու մայրը համայնքի դպրոցում հայոց լեվզու և գրականություն են դասավանդել։ Մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը մեկնեց է Սիբիր։ Պատմում է, որ դեռ մանկուց հայրենիքի մասին ամեն բան հետաքրքրել է, տարբեր աղբյուրներից նյութեր է ընթերցել, սոցիալական ցանցերում Հայաստանի մասին խմբեր վարել։
Ասում է՝ սփյուռքում Հայաստան վերադառնալու խոսակցություններ հաճախ են լինում, բոլորը մտածում են, որ մի օր հետ կգան, բայց երբ, ոչ ոք չգիտի։ Նա հստակ որոշել...
Published 04/14/23
Ալան Թորոսյանը ծնվել և մեծացել է ֆիանսիայի Լիոն քաղաքում։ Սովորել տեղի հայկական դպրոցում, հետո ուսումը շարունակել համալսարանում։ Թվային մարքեթինգի մասնագետ է։ 2019թվին էլ «Դեպի Հայք» ծրագրով 4 ամիս կամավորական աշխատանք է կատարել տարբեր կազմակերպություններում։ Այդ ընթացքում նոր գիտելիքներ ու շրջապատ է ձեռք բերել։ Կամավորական ծրագրի ավարտից հետո Ալանը վերադարձել է ֆրանսիա մագիստրոսական կրթությունը շարունակելու։ 2021թվին արդեն «Իգործ» ծրագրով եկավ Հայաստան և մեկ տարի աշխատեց Սփյուռքի...
Published 04/06/23
Արցախյան 44–օրյա պատերազմն Արփի Ասատրյանին ԱՄՆ–ից բերեց Հայաստան ու մի քանի շաբաթ նախատեսված այցը վերածեց հստակ որոշման՝ ապրել ու աշխատել հայրենիքում ու հայրենիքի համար։ Մասնագիտությամբ հոգեբան Արփին պատերազմական օրերին և դրանցի հետո Մուրացան ռազմական հոսպիտալում կամավորական աշխատանք էր կատարում։ Ասում է՝ թեև զինվորների հետ չէր աշխատել, բայց ԱՄՆ–ում կուտակած փորձն օգնեց աշխատել հոգեբանական ծանր ապրումների մեջ գտնվող զինվորնների ու նրանց ընտանիքների հետ: «Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ տարբեր...
Published 03/31/23
Թվային մարքեթինգի մասնագետ Լառա Աթոյանը մի քանի տարի է, ինչ դասընթացներ է անցկացնում մարզերում։ Ասում է, երբ տեսնում է իր կատարած աշխատանքն արդյունք է տալիս ավելի ոգևորվում ու նոր գաղափարներով առաջ շարժվում։ Եթե ամեն համայնքից 2–3 երիատասարդ անցնի փոփոխության կարևոր ճանապարահը, ապա նրանց հաջողության պատմությունը դրական ազդեցությունը կունենան մարզում։
Պատանիներն ակտիվ մասնակցում են դասերին,–ասում է Լառան ու հավելում՝ որոշել է մարքեթինգային արշավ իրականացնել, որ ավելի շատ երիտասարդներ...
Published 01/27/23
Սևան քաղաքի ակտիվ երիտասարդներից է Համլետ Խաչատրյանը։ Սովորում է Երևանի բժշկական համալսարանի քոլեջի 4–րդ կուրսում է։ Պատմում է, որ դեռ դպրոցական տարիքից կամավորական աշխատանք է կատարել, տարբեր դասընթացների մասնակցել։ Մասնագիտության ընտրության հարցում էլ մեծ դեր է ունեցել հոգեբույժ տատիկի և էնդոկրինոլոգ մորաքրոջ հոգատար ու նվիրված աշխատանքը։ Համլետն այս տարի պատրաստվում է ընդունվել բժշկական համալասրան, բայց թե որ ուղղությամբ դեռ չի որոշել։ «Սեվան երիտասարդական ակումբ» ՀԿ անդամ է, մասնակցել է...
Published 01/19/23
Կես տարի առաջ Ավստրալիայից Հայաստան եկած Կարին Կարապետյանը պատմում է, որ թե՛ տանը, թե՛ դպրոցում հայկական ավանդույթները միշտ պահպանում են։ Ծնողների, ապա դասընկներնեի հետ տարիներ առաջ որպես զբոսաշրջիկ եղել է Հայաստանում, շրջել տեսարժան վայրերով, բայց երբ սկսեց ապրել այստեղ, պատասխանատվության զգացումը մեծացավ։
Կարինը պատմում է, որ 2016թվին, երբ հայ դասընկերների հետ եկավ հայրենիք այդ ժամանակ ծանոթացավ «Դեպի Հայք» ծրագրին և որոշեց համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան կամավորական...
Published 01/12/23
Նոր գաղափարներ, մոտիվացնող ծրագրեր ու ճամփորդություններ։ 19–ամյա Անի Թովմասյանը ոչ ֆորմալ կրթական ոլորտում ակտիվ գործունեություն է վարում, տարբեր թեմաներով առցանց դասընթացներ անցկացնում, ունի կամավորների մեծ թիմ։ Անին ծնվել է Նոր Հաճնում, բայց մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում է Գերմանիայում։ Սովորել է ավագ դպրոցում, ունի դեռահասների և երիատասարդների առաջնորդի սերտիֆիկատ։ Թեև ապրում է Գերմանիայում, բայց միշտ կապը պահում է հայրեիքի հետ։ Անին պատմում է, որ հաճախ են պատանիներն ու...
Published 01/05/23
Երեխաների երազանքները գրեթե չեն տարբերվում մեծերի երազանքներից։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ երկնքի տակ,– հուզմունքով ասում է «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լիլիթը Պետրոսյանը և հավելում՝ ծրագրի նպատակը մեկն է՝ երեխաներին կտրել առօրյա խնդիրներից ու նրանց օրը հրաշքով լցնել։ Ակումբում ոչ մի գրառում անարձագանք չի մնում։ Երեխաների նամակները խմբում տեղադրելուց հետո վայրկյանների ընթացքում այդ երազանքները իրականացնել ցանկացողներ են հայտնվում։ Լիլիթը նկատում է՝ հաճախ...
Published 12/29/22
Գլխավոր պայմանն է՝ լինել այնտեղ որտեղ, քո կարիքն ամենից շատ կա։ Երկու տարի առաջ հենց այս մտքով «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Երևանից Տավուշվի մարզի Չինարի գյուղ գործուղվեց էլիզա Ամիրխանյանը։ Որպես դասվար աշխատում է Չինարի Վահրամ Սաղոյանի անվան դպրոցում։ Ասում է՝ միջավայր փոխելը դժվար էր, բայց երեխաների հետ աշխատանքը դրական էներգիա և ուժ է հաղորդում։ Էլիզան սովորել է Մանկավարժական համալսարանում, թեև երկար տարիներ աշակերտներ է ունեցել, բայց դպրոցում չէր աշխատել։ Հիմա այնքան է կապվել երեխաների...
Published 12/22/22
Արդեն մեկ ամիս է Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գործում է գրադարան-սմարթ կենտրոն։ Նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի տարբեր սերունդների ուսուցիչներինն է։ Աբրահամ Ավագյանը Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչն է։ 2020–2022թ․–ին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանականում դասավադնել է դպրոցում, ծրագրի ավարտից հետո շարունակել։ Պատմում է, որ դպրոցի հարակից տարածքում կառուցված սմարթ– գրադարանի ստեղծմանը նպաստել են թե ուսուցիչ–առաջնորդները, թե աշակերտները, և թե համայնքը։ Հենց...
Published 12/15/22
Արարատի մարզի Ղուկասավան համայնքում է ապրում ազգությամբ եզդի 20–ամյա Լենա Միրզոյանը։ Թեև եզդիական համայնքում ընդունված չէ բարձրագույն կրթություն ստանալ, բայց Լենան ընունելության քննություններից մեկ ամիս առաջ դասղեկի հորդորով և օգնությամբ սկսեց պատրասվել քննություններին։ Հաշվի առնելով մարդականց օգնելու նրա մեծ ցանկությունը, հոգեբանության և մարդու իրավուքների նկատմամբ հետաքրքրությունը, ուսուցչուհին խորհուրդ է տալիս սոցիալական աշխատանք բաժինն ընտրել։ Պատմում է, որ սկզբում տան մեծերը չէին...
Published 12/08/22
Վանա Սեգյանը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։ Նա ծնվել է Դուբայում, սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանում, մասնագիտությամբ հոգեբան է։ Քանի որ հաճախ էր կամավորական տարբեր աշխատաքներ կատարում համալսարանի հայկական ակումբում նրան խորհուրդ տվեցին «Դեպի Հայք» ծրագրով գալ Հայաստան։ Վանան մի քանի անգամ որպես զբոսաշրջիկ է եկել հայրենիք, բայց այս անգամ այցն այլ նպատակ ուներ։ Սկզբում ինքը եկավ հետո՝ ընտանիքի անդամները։
«Երևան իմ սեր» հիմնադրամի՝ հաշմանդամություն...
Published 12/01/22
Գրեթե մեկ տարի է, ինչ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում պատանիները կարող են անվճար վեբ ծրագրավորում և գրաֆիկ դիզայն սովորել։ IT դպրոցի գաղափարն Աշոտ Մարկոսյանին է։ Ասում է՝ ցանկանում է, որ իր համայանքում էլ երեխաները 21–րդ դարի ամենապահանջված մասնագիտությունները սովորել հնարավորություն ունենան։ Աշոտն ավարտել ԵՊՀ–ն, մասնագիտությամբ վեբ ծրագրավորող է։ Դպորցի համար տարածքը վարձակարելու, տեխնիկա գնելու համար Աշոտը վարկ է վերցրել։ Հաջորդ օրն իր ծրագրերի մասին չինացի գործընկերոջն է պատմել, որն առանց...
Published 11/24/22
Կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին 19–ամյա Աղունիկ Շամբարյանը երկար կարող է պատմել։ Սանահին գյուղից է, COAF սմարթ կենտրոնի շրջանավարտ։ Թեև շատ էր ցանականում ռազմական օդաչու դառնալ, բայց ֆիզիկական տվյալները չեն համապատասխանել։ Այժմ սովորում է Մանկավարժական համալասարանի սուրդոմանկավարժություն բաժնում։ Ասում է, որ այս մասնագիտությունն ընտրել է ընդունելության քննություններից մի քանի ամիս առաջ, երբ հանրակրթական դպրոցում հանդիպել է ոչ բանականոն զարգացում ունեցող երեխաների։ «Հզոր միտք» և...
Published 11/17/22