Description
Ամիսներ առաջ է Վիգեն Իսախանյանը Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից վերադարձել Հայաստան։ Ասում է՝ թեև այնտեղ աշխատանք ու ընկերներ ուներ, բայց այն մթնլորտը չէր, որտեղ ցանկանում էր ապրել։ 7 տարեկան էր, երբ ընտանիքն Արտաշատ քաղաքից տեղափոխվեց Սուրգուտ։ Պատմում է, որ ծնողները միշտ ձգտել են պահպանել հայկական ավանդույթներն ու ինքնությունը և Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Սուրգուտի հետո Տյումնի համալասրանները։ Աշխատել է, թե՛ մասնագիտությամբ, թե՛ այլ ոլորտներում։ Անցած տարի աշնանն է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ միշտ մտածել է, որ երբ գա Հայաստան մարդականց ու քաղաքն ավելի լավ ճանաչելու համար մի քանի ամիս տաքսի կվարի։ Այժմ բիզնես դասի Էկո տաքսիի վարորդ է։ Վիգենը սիրում է, թե խոսել, թե լսել և հաճախորդների հետ շփումը հեշտ է ստացվում։
Բացի հիմնական աշխատանքից զբաղվում է նաև Արտաշատի Ոստան գյուղի մշակույթի տան վերականգման ծրագրով։ Ասում է՝ վերջին 4–5 տարիներին այդ մասին շատ է մտածել․ ցանկանում է համայնքում մշակութային կյանքն արթնացնել։ Փակագծերը դեռ չի ցանկանում բացել, բայց վստահեցնում է՝ ջանք ու եռանդ չի խնայի մշակույթի տունը վերանորոգելու ու իր նպատակին ծառայեցնելու համար։
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24