Ես ընտրել եմ Հայաստանը. Հովհաննես Մինասյան
Description
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում է ծնվել Հովհաննես Մինասյանը։ Հայրն ու մայրը համայնքի դպրոցում հայոց լեվզու և գրականություն են դասավանդել։ Մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը մեկնեց է Սիբիր։ Պատմում է, որ դեռ մանկուց հայրենիքի մասին ամեն բան հետաքրքրել է, տարբեր աղբյուրներից նյութեր է ընթերցել, սոցիալական ցանցերում Հայաստանի մասին խմբեր վարել։
Ասում է՝ սփյուռքում Հայաստան վերադառնալու խոսակցություններ հաճախ են լինում, բոլորը մտածում են, որ մի օր հետ կգան, բայց երբ, ոչ ոք չգիտի։ Նա հստակ որոշել էր՝ պետք չէ սպասել և 2022թվականի հուլսին արդեն Հայաստանում էր։ «Դեպի Հայք» ծրագրով արդեն մի քանի ամիս է, ինչ կամավորական աշխատանք է կատարում «էկո Գյումրի» և «Գյումրի ռեսթարթ» կազմակերպություններում։ «Էկո Գյումրի» նախաձեռնությունը ստեղծել են այնտեղ ապրող ռուսները, ինքը սկզբում որպես կամավոր միացավ հետո այնքան տարվեց նախաձեռնությամբ, որ իրեն վստահեիցին այն ղեկավարելու գործը։ Ծրագրի ավարտից հետո Հովհաննեսը մտադիր է մնալ Հայաստանում։ Մի քանի ամսից եղբայրն էլ կմիանա նրան։ Յուրաքանչյուր հայ պետք է ապրի ու արարի հայրենիքում;
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24