Description
2019թ․ հոկտեմբերին է Նարեկ Ավետյանը Թեհրանից տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ իրանահայ համայնքում հայերեն գրել–կարդալ բոլորը գիտեն, իր ընտանիքում հայկական ավանդույթները միշտ պահպանել են, Թումանյան ընթերցել ու Կոմիտաս լսել։ Նա ծնողների միակ զավակն է, ասում է՝ թեև նրանք տխրել էին, որ մեկնել է Թեհրանից, բայց ընդունել են որոշումն ու միշտ աջակցել։
Սովորել է Թեհրանի համալսարանում, թարգմանիչ, անգլերենի գրականագետ է։ Մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատել է մասնագիտությամբ։ Հիմա «Թեքնամին» ընկերությունում բովանդակագիր և բովանդակագիրների թիմի ղեկավարն է, նաև անգլերեն է դասավանդում, բայց ցանկանում է ՏՏ ոլորտի պահանջված մասնագիտություններից էլ սովորել։ Նարեկը կիթառահար է, երգում ու երգեր է գրում։ 2013թ․ Իրանում ընկերների հետ «Ավարայր» ռոք խումբն են ստեղծել։ Խմբի հիմնադիրներն այժմ Հայաստանում են ապրում, ակտիվ ստեղծագործում, համերգներ ունենում։
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24