Ես ընտրել եմ Հայաստանը. Մարալ Մաթիգ
Description
Կանադայի Մոնրեալ քաղաքում է ծնվել 22–ամյա Մարալ Մաթիգը։ «Դեպի Հայք» ծրագրով շաբաթներ առաջ է եկել հայրենիք։ Նկարչուհի Մարալը միշտ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել հայկական մշակույթի նկատմամբ։ Ասում է՝ ամեն ինչ նրան միշտ դեպի Հայաստան ու դեպի արմատներ է տարել։
Մարալն իր ընտանիքիում առաջինն է, որը եղել է Հայաստանում։ Ծնողները ողջունել է նրա որոշումը, քանի որ կարևորում են հայկական արմատերին մոտ լինելը։ Նա առաջին անգամ ընկերների հետ անցած տարի է եկել, շրջել տեսարժան վայրերով և հետ վերադարձել։ Այժմ Երևանում հյուրընկալ ընտանիքում է ապրում, բայց շուտով կտեղափոխվի Գյումրի «Զանան» մշակույթի տանն աշխատելու։
Մի քանի ամիս անց կվերդառանա Մոնրելա ուսումը շարունակելու, բայց ավարտելուց հետո երկար ժամանակով կգա։ Մարալի խոսքով՝ եթե սեր եք
փնտրում պետք է գնալ Հայաստան, խորացնել արամտներդ հողում և զորցնել հայրենիքդ։
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24