Description
Ալան Թորոսյանը ծնվել և մեծացել է ֆիանսիայի Լիոն քաղաքում։ Սովորել տեղի հայկական դպրոցում, հետո ուսումը շարունակել համալսարանում։ Թվային մարքեթինգի մասնագետ է։ 2019թվին էլ «Դեպի Հայք» ծրագրով 4 ամիս կամավորական աշխատանք է կատարել տարբեր կազմակերպություններում։ Այդ ընթացքում նոր գիտելիքներ ու շրջապատ է ձեռք բերել։ Կամավորական ծրագրի ավարտից հետո Ալանը վերադարձել է ֆրանսիա մագիստրոսական կրթությունը շարունակելու։ 2021թվին արդեն «Իգործ» ծրագրով եկավ Հայաստան և մեկ տարի աշխատեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում։
Մեկ տարի հայրենիքում բնակվելուց հետո Ալանը զգաց՝ Հայաստանն այն վայրն է, որտեղ ցանկանում է ապրել։ «Ի գործ» ծրագրի ավարտից հետո որպես հաղորդակցության մասնագետ աշխատանքի անցավ «Դեպի Հայքում»։ Այժմ զբաղվում է նաև կամավորական աշխատանքներում սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ։
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։
2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։
Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։
Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24