Բնության ռիթմը․ Լիլիթ Մակարյան
Listen now
Description
Բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմուք պետք է սերմանել մանկուց։ Թուղթ վերամշակելու գաղափարը Լիլիթ Մակարյանի մոտ առաջացել է 2020 թվականին, երբ համավարակի պատճառով երկարատև արձակուրդի մեջ էր։ Թե՛ իր, թե՛ երեխաների համար ինչ որ զբաղմուք գտնելու մտորումներով տարբեր փորձարկումներ էր կատարում այդ թվում՝ թուղթ վերամաշակում։ Լիլիթի խոսքով՝ միջավայրն այնքան հարմարություններ է ստեղծել մարդու կեսագործունության համար, որ էկոպատասխանատու քաղաքացի լինելը մեր օրերում բավականին բարդ է։ Թափոններից ստանում է վերամշակված, էկոլոգիապես մաքուր թուղթ, իսկ հետո դրանից պատրաստում բացիկներ, էջանշաններ,նոթատետրեր և շնորհակալագրեր: Թղթի վերամշակման տեխնոլոգիայով շատերն են հետաքրքվում։ Այդ իսկ պատճառով որոշեց ստեղծել «TooP» բնապահպանական, ուսուցողական խաղը և բոլոր հետաքրքրասերներին հաղորդակից դարձնել էկոմշակույթին։ Երբ երեխաները ծանոթանում վերամշակման պրոցեսին սկզբում լարվում են, բայց րոպեներ անց՝ ադապտացվում և հնարավոր չի լինում կտրել նրանց խաղից։
More Episodes
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։ 2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։ Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։ Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24
Published 09/01/24