Ես ընտրել եմ Հայաստանը․ Ռիմա Այվազյան
Listen now
Description
Ռիմա Այվազյանը 2015 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ռուսաստան։ Մտադիր էր՝ համալսարանն ավարտելուց հետո երկար ժամանակ այնտեղ ապրել ու աշխատել։ Սանկտ Պետերբուրգում հյուրանոցային մենեջմնթով զբաղվող ընկերությունում էր աշխատում։ Ասում է՝ շատ էր սիրում աշխատանքը և տուրիզի հետ իր առաջին հանդիպումը հենց այդ տարիներին է եղել։ Բայց ընտանիքից ու հայրենիքից հեռու ապրելու որոշումը մի քանի տարի անց կտրուկ փոխվեց։ Ռիման ավարտել է  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ։ Բայց 5 տարի է, ինչ զբաղվում է գինու համտեսի տուրերի կազմակերպմամբ։
More Episodes
Որպես կանաչ տրանսպորտային միջոց քաղաքում հեծանիվ վարելու մշակույթը տարածելու, հեծանվային զբոսաշրջությունը զարգանելու նպատակով Էմիլ Ասատրյանը 2014թ ստեղծեց VELO ակումբը։ 2000–ից ավելի մարդ է մասնակցել ակումբի կազմակերպած հեծանիվ վարելու անվճար դասընթացներին, հեծանվարշավներին։ Հեծանիվն էկոլոգիապես...
Published 09/13/24
22–ամյա Նունեն Դարբինյանը Երևանի Կենդանաբանական այգու կենդանաբույժներից է։ Երկու տարի այգում կամավորական աշխատանք է կատարել՝ զբաղվել կենդանիների խնամքով, մասնակցել բուժական աշխատանքներին հետո առաջարկ ստացել աշխատել, որպես կենդանաբույժ։ Նունեն ավարտել է Հայաստանի Ագրարային համալասրանի...
Published 09/01/24
Published 09/01/24