Episodes
Մարտի 8-ին կանայք աշխարհով մեկ ակցիաներ, երթեր են իրականացնում՝ մատնանշելով ժամանակակից կնոջ խնդիրները, ուշադրություն հրավիրելով իրավահավասարության կարևորագույն խնդրին:  Հայաստանում կանայք նվերներ ու ծաղրիկներ են ստանում՝ ազդարարելով կանանց նվիրված միամսյակի սկիզբը: Արդյո՞ք ժամանակակից աշխարհում դեռ պետք է առանձնացնել ու հատուկ պաշտպանության տակ վերցնել կնոջ իրավունքները:  Այս շեշտադրմամբ ապրող աշխարհում արդյո՞ք տղամարդիկ իրենց անպաշտպան ու անտեսված չեն զգում: 
Published 03/19/21
Որքա՞ն խնամված պիտի լինի տղամարդը. սա, երևի, որպես հարց ավելի ակտուալ է, քան նույնը՝ կնոջ մասին: Չէ՞ որ մեզ թվում է, թե կանայք միշտ պիտի խնամված լինեն: Մեր օրերում պահանջներն իրար նկատմամբ այնքան են շատացել, որ դժվար է կողմնորոշվելը՝ խնամվածությունը հասարակական պահանջ է, թե՝ ինքդ քո մասին հոգ տանելու առաքելություն:  Ի՞նչ պիտի անեն և ինչ չպիտի անեն ժամանակակից կանայք և տղամարդիկ՝ կոկիկ արտաքին ունենալու համար, և ո՞րն է այն սահմանը, որն անցնել չի կարելի: 
Published 03/06/21
Հայաստանում այդքան էլ տարածված չէ ծնողներից առանձին ապրելու մշակույթը, այն դեպքում, երբ արտասահմանում դժվար կլինի գտնել չափահաս մարդ,  որն ապրում է ծնողների հետ ու համարավում է հաջողակ։ Մենակ ապրելը երիտասարդի համար, իհարկե, մարտահրավեր է, որոշում կայացնելը՝ ևս, բայց արդյո՞ք մեր իրականությունում միայն սրանք են դժվարությունները, որոնց բախվում է մենակ ապրել ցանկացող երիտասարդը։ 
Published 02/26/21
Հասարակությունը տարբեր ժամանակշրջաններում տարբեր պահանջներ է դնում կնոջ ու տղամարդու առաջ: Ինչպիսի՞ն են 21-րդ դարում ապրող կինն ու տղամարդը, ի՞նչ մոդելների են հետևում և ի՞նչ ակնկալիքներ ունեն միմյանցից լսեք մեր փոդքաստում:
Published 02/19/21
Կանանց և տղամադրկանց միջև կարո՞ղ է լինել  անբասիր ընկերություն։ Տեսակետներն ու մոտեցումները տարբեր են, հաճախ տարբեր են նաև ընկալումները ընկերության մասին։ Մենք ու մենք փորձել ենք եզրագծել ընկերության և սիրահարվածության նուրբ սահմանը և ուսումնասիրել աղջիկների ու տղաների պատկերացումները ընկերության մասին։
Published 02/19/21