Episodes
Published 02/22/24
Published 02/15/24
Published 01/18/24
Published 11/30/23
Published 05/21/21
Թվում է՝ վերջին տարիների ընթացքում երիտասարդները չեն խուսափում խոսել տաբու համարվող թեմաների մասին: Սեռական գիտակցության բարձրացու՞մն է դրա պատճառը, թե՞ գրագետ ինֆորմացիայի պակասը: Այս էպիզոդում քննարկում ենք, թե որքանով ենք մենք գիտակից սեռականությանն առնչվող հարցերում, պատրա՞ստ ենք արդյոք խոսել մեզ մտահոգող հարցերի մասին ու լինել ավելի պաշտպանված: 
Published 05/21/21
Եսամոլության ու քեզ ընդունել-սիրելու սահմանը բավական նուրբ է:  Այս էպիզոդում քննարկում ենք՝ ինչպես սկսենք սիրել ու ընդունել ինքներս մեզ՝ չդառնալով չափազանց եսակենտրոն: 
Published 05/07/21
Խանդը տարօրինակ զգացողություն է, ասում են՝ չափի մեջ է գեղեցիկ: Երբ չկա խանդ, բողոքում ենք, որ մեզ բավարար չափով չեն սիրում, մտածում ենք՝ կողակիցն անտարբեր է: Իսկ երբ խանդում է, կարծում ենք՝ մեզ չի վստահում, սահմանափակում է... Խանդը, սովորաբար, բացասական դրսևորումներ է ունենում զույգի կյանքում՝ սահմանափակելով անձնական տարածքի, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները: Բայց կարո՞ղ է լինել սեր առանց խանդ: Խանդի ու անվստահության սահմանը շատ նուրբ է. ինչպե՞ս եզրագծել այն ու լինել...
Published 05/02/21
Որքան մոտենում ենք 30-ին, այնքան վախերը շատանում են: Երիտասարդության սահմանը մտածելու առիթ է դառնում. գուցե այլևս շատ բաներ մեզ հասանելի չլինեն, գուցե ֆիզիկական ու արտաքին փոփոխությունները մեր կյանքն անդառնալիորեն փոխեն: Սակայն պետք չէ մոռանալ մեդալի հակառակ կողմի մասին: 30-ն ավելի գիտակից տարիք է, երբ մենք ունենք սեփական փորձառություն ու դրա հենքով ամրացած արժեհամակարգ, որոնք օգնում են գիտակից որոշումներ կայացնել:
Published 04/16/21
Ծնողները` հատկապես հայ ծնողները, գերհոգատար են երեխաների հանդեպ՝ անկախ երեխայի տարիքից։ Երբեմն կարող է թվալ, որ նրանք մեզ վերահսկում են, բայց իրենք հաստատ այդ կարծիքին չեն։ Այս էպիզոդում քննարկել ենք ծնողների հետ հարաբերությունների առողջ սահմանները, փորձել ենք հասկանալ՝ ինչպես եզրածել դրանք ու ապրել կյանքը սեփական կանոններով՝ իհարկե, վայելելով հոգատարության ճիշտ չափաբաժինը։
Published 04/09/21
Մինչև հարաբերություններ սկսելը մենք կողքից դիտողի դերում ենք ու պատկերացնում ենք, որ մեր հարաբերությունները լինելու են իդեալական՝ ավելի գեղեցիկ, քանի ֆիլմերում, ավելի ռոմանտիկ, քան մեր շրջապատի մարդկանց հարաբերությունները:  Իրականությու՞նը... իրականությունն այլ է. երբեմն անսահման տարբեր մեր պատկերացումներից:  Փոդքաստի այս էպիզոդում փորձում ենք ներկայացնել կանանց և տղամարդկանց պատկերացումները ռոմանտիկ հարաբերությունների , կենցաղային խնդիրների և իրական հույզերի մասին, ինչպես նաև՝ առաջարկել...
Published 04/02/21
Երեխայի ծնունդը զույգի կյանքում փոխում է ամեն ինչ: Թվում է՝ ոչինչ չի կարող խանգարել երջանկությանը, բայց բացասական էմոցիաներն ու խնդիրները կողքից այդքան էլ տեսանելի չեն: Ինչու՞ են հայրիկները հաճախ փախչում տանից, ինչու՞ է երիտասարդ մայրը մնում միայնակ խնդիրների հետ, ինչպե՞ս պետք է ծնողները կիսեն պարտականություններն ու դիմակայեն նոր մարտահրավերներին՝ լսեք մեր փոդքաստում:
Published 03/26/21