Episodes
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ զրուցել ենք ֆիլմերի, կոմերցիայի և արվեստի համընկնումների, երաժշտության, մեր պահելաձևերի և նախասիրությունների փոփոխության, տեխնոլոգիաների զարգացման հետևանքով կինոյի ապագայի, «Ոսկե Ծիրան»-ի, Քևին Սփեյսիի Հայաստան գալու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Published 11/21/24
Անասնաբույժ Վահե Մկրտչյանի հետ զրուցել ենք էխինոկոկի մասին միֆերի, կատաղության դեպքերի, մոծակների միջոցով տարածվող հիվանդությունների, որակավորում չունեցող մասնագետների և շատ այլ թեմաների մասին։
Published 11/14/24
Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի դասախոս, ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ զրուցել ենք ճարտարապետության, տեխնոլոգիաների և քաղաքականության ազդեցության, վերելակի հայտնագործման, հողի վրա մեր իրավունքների, ամենահետաքրքրիր քաղաքների և շատ այլ թեմաների մասին։
Published 11/07/24
«Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ զրուցել ենք նորագույն Հայաստանի պատմության, «Վանոն ու Վազգենը» գրքի, հոկտեմբերի 27-ի, հաղթանակի ընկալման, մեդիադաշտի և շատ այլ թեմաների շուրջ։
Published 10/31/24
Կապանի մաթեմատիկայի խմբակի համահիմնադիրներ Գարիկ Ավետիսյանի և Ալեքսանդր Կալայանի հետ զրուցել ենք Կապանում մաթեմատիկայի խմբակ բացելու, միջազգային օլիմպիադաներին մասնակցելու, փոքր ու մեծ հաղթանակներ գրանցելու, կրթված լինելու, տրամաբանությամբ, հաշվարկներով ուղեղը մարզելու և շատ այլ թեմաների շուրջ։
Published 10/24/24
Շիրակ ֆուտլբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ խոսել ենք հայկական ֆուտբոլից, թերություններից, հաջող ֆուտբոլիստների ֆենոմենից, խաղադրույքների շուկայից, ազգի ինքնագնահատակը խաղով բարձրացնելուց և շատ այլ թեմաների շուրջ։
Published 10/17/24
«Intent.ai» ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Հարութ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք գովազդի տեսակների, ալգորիթմներով ճշգրիտ տվյալներ հավաքագրելու, անձնական տվյալների անվտանգության, կայքերի cooky-ների, դավադրության տեսության և շատ այլ թեմաների շուրջ։
Published 10/10/24
«Այլ կարծիք» փոդքասթի հիմնադիրներ Նելլի Արսենյանի և Հայկան Պողոսյանի հետ զրուցել ենք փոդքասթ սկսելու, ընտանեկան բռնության դեպքերի, անտարբեր լինելու, ակադեմիական կրթության արժեզրկման, սեռով պայմանավորված տաբուների, ընկերության և շատ այլ թեմաների շուրջ։
Published 10/05/24
«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Համլետ Դանիելյանի հետ զրուցել ենք ավելացող հարկերի, հարկային պարտավորությունների, թվային թակարդների, հայտարարագրման օրենքի, փողի հոգեբանության և շատ այն թեմաների շուրջ։
Published 09/26/24
Կալիֆոռնիայի «Cedars-Sinai» բժշկական կենտրոնի կիրառական բժշկագիտության գիտական տնօրեն Կարինե Սարգսյանի հետ զրուցել ենք բժշկության, նոր տեխնոլոգիաների, սև շուկայից դեղեր գնելու վտանգների, վակցինացիայի կեղծումների, գիտական քաղաքականությամբ զբաղվելու, երկարակեցության, մոլեկուլների «շարժը» չափելու և շատ այն թեմաների շուրջ։
Published 09/20/24
«Թումո»-ի համահիմնադիրներ Մարի Լու և Բեկոր Փափազյանների հետ զրուցել ենք «Թումո»-ի ստեղծման, բազմաթիվ մշակութային նախագծերի, խնդիր լուծող երիտասարդներ ձևավորելու, միջավայր ապահովելու, ֆինանսական ինքնաբավության և շատ այն թեմաների շուրջ։
Published 09/12/24
Երաժիշտ, թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ զրուցել ենք ջազից, հիփ հոփից, իրականության սիմուլյացիայից, հայկական և համաշխարհային երաժշտությունից, գրագետ հետկարծիք տալուց, սպասարկամ ոլորտի բացերից և շատ ալյ թեմաներից։
Published 09/05/24
Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի հետ զրուցել ենք մատենադարանում պահվող ձեռագրերի, պատմությանը սթափ նայելու, հանրային վախերի, կրթական ծրագրերի, ժողովրդի մոտեցումների՝ կորցրած բաները սիրելու, ունեցածը անտեսելու թեմաների շուրջ։
Published 08/29/24
Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանի հետ զրուցել ենք գիտության, այլմոլորակայինների, կրոնների, քաղաքականության, հակասող տեսությունների և շատ այլ թեմաների շուրջ։
Published 08/22/24
Ցեղասպանագետ, պատմաբան և դասախոս Սուրեն Մանուկյանի հետ զրուցել ենք հայոց պատմության միֆերի, ցեղասպանության, մարդկանց սպանելու շանս տալու, հայերին որպես ստրուկ ընկալելու, պատմության հանրային ընկալման, հանրային մարդկանց պատասխանատվության և շատ այլ հարցերի շուրջ։
Published 08/15/24
«Գիտության շաբաթ» փառատոնի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանի և «Գիտուժ» համայնքի համակարգող Լիլիթ Մարգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում գիտությամբ զբաղվելու, խնդիրների, լուծումների և գիտության հանրայնացման կարևորության շուրջ։
Published 08/08/24
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանի հետ խոսել ենք պետհամակարգերի թվայնացման, անձնական տվյալները գաղտնի պահելու, կենսաթոշակային բարեփոխումների, խնայողություններ անելու, խոցելի և անվտանգ համակարգերի և շատ այլ թեմաների շուրջ։
Published 08/01/24
«Axel Mondrian & Partners» ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի հետ զրուցել ենք ԶԼՄ-ների վերահսկողության, կրթության, անձնական տվյալների գաղտնիության, գենետիկ հիշողության, ավելի լավը լինելու իրավունքի ոտնահարման, բիզնեսի և արվեստի, ճգնաժամերի և մրցունակ լինելու մասին։
Published 07/25/24
Գիտնական, ՆԱՍԱ-ի խորհրդատու Արմէն Խրլոբեանի հետ խոսել ենք Լուսին թռչելուց, Սթարլինկի ՀՀ-ում չլինելու պատճառներից, Մարս գնալու մեր ֆիզիկական սահմանափակումներից, Հայաստանի ներուժից և շատ այլ թեմաներից։
Published 07/18/24
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ինստիտուտի տնօրեն Շուշան Կարապետյանի հետ զրուցել ենք հայ համայնքի առանձնահատկությունների, հայագիտական ամբիոնների գործունեության, Պաղեստինի և Իսրայելի կոնֆլիկտի, որպես հայ ներկայանալու մոտեցման, քաղաքականացված համալսարանների և շատ այլ թեմաների շուրջ։
Published 07/11/24
Նարեկ Մարգարյանը «ArmComedy»-ի համահիմնադիրն է, խմբագիրը, սցենարիստը
Published 07/04/24
Ղեկավարների որոնմամբ զբաղվող ամերիկյան «Բոյդեն» ընկերության հայաստանյան ու վրաստանյան գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք աշխատաշուկայի, աշխատավարձերի բարձրացման, կառավարման խնդիրների ու նոր մոտեցումների մասին։
Published 06/27/24
«Դեպի Հայք»-ի տնօրեն Սևան Քաբակյանի հետ զրուցել ենք Սփյուռքին Հայաստանի հետ ծանոթացնելու, կամավորություն անելու, Հայաստանի և լավ և վատ կողմերը ցույց տալու, ճկուն և մրցունակ լինելու մասին։
Published 06/20/24
Մեր հյուրերը «Unity Production Armenia»-ի համահիմնադիրներ Անդրե Սիմոնյանը («The Beautified Project»-ի երգիչ) և Ալեքսանդր Մհերյանն են (պրոդյուսեր)։ Նրանց հետ զրուցել ենք հայաստանյան համերգների, երգերի ու երաժշտության մասին։
Published 06/13/24