RFI parle arménien - Հայկական գինին ճամփորդում է Ֆրանսիա
Listen now
Description
Տասնհինգ տարի առաջ հայտնի ֆրանսիացի սոմելիե Ֆիլիպ Ֆոր Բրաքը Շառլ Ազնավուրից նվեր ստացավ Արենի խաղողից պատրաստված 1990 թ․-ի գինի: Երբ հանրահայտ շանսոնիեն հեռացավ կյանքից, սոմելիեն բացեց այդ շիշը Ազնավուրի պատվին։ Այդ ժամանակից ի վեր, դատարկ շիշը պահվում է Ֆիլիպի մառանում, իսկ մեծն սոմելիեի գինիների ցանկում հայտնվեցին նաև հայկական գինիներ։ Ինչպես է հազարամյակների պատմություն ունեցող հայկական գինին վերածնվում և ճամփորդում դեպի Ֆրանսիա: Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ համատեղ։ Տեխնիկական պրոդյուսեր՝ Լողի Պլիսոն