Episodes
Published 05/07/20
Սպորտը կյանքի դպրոց է, ասաց ֆրանսիացի մեծ մարզիկ Էմե Ժակկեն: Այս ծրագրում դուք կբացահայտեք երեք մարզական պատմություն Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Առաջինը Արա Խաչատուրյանի մասին է: Այս լիբանահայ ոսկերիչը վերածվել է կրքոտ լեռնագնացի և վերջին տասնհինգ տարվա ընթացքում բարձրացել է շատ լեռներ, ներառյալ Արարատը, Մոն-Բլանը և Էվերեստը: RFI- ն ձեզ նույնպես կտանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության փարիզյան մարզական ակումբ, որտեղ ֆրանսահայ երեխաները սպորտի օգնությամբ պահպանում են իրենց արմատները:...
Published 01/03/20
Սարե, Նինա և Արմեն Ռոտչ… Այս երեք նկարիչներից յուրաքանչյուրի պատմությունն առանձնահատուկ է, բայց նրանք բոլորն էլ ունեն ընդհանրություն: Կյանքի մի մասն ապրելով Հայաստանում ՝ այսօր նրանք հաստատվել են Ֆրանսիայում ՝ պինդ պահելով կապը իրենց ծննդավայրի հետ: Առանց թախիծի և կարոտի, ֆրանկահայ այս նկարիչներն այնքան բախտավոր են, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում իրենց զգումեն ինչպես տանը, և, հավանաբար, ճանապարհորդող նկարիչների այդ գաղտնիքը թաքնված է արվեստում:
Published 12/20/19
2019 թվականին Փարիզի ուսանողական քաղաքի հայ ուսանողների տունը նշում է իր 90-ամյակը: Տան 73 սենյակների յուրաքանչյուր դռան հետևում թաքնված են բազմաթիվ պատմություններ և հիշողություններ։ Այն Հայաստանի, Սփյուռքի և Ֆրանսիայի հանդիպման վայրն է, որը թանկ է պահում իր հիմնադիրների և նախկին բնակիչների ժառանգությունը։ Այդ ժառանգության պահողներից է լեգենդար մաեստրո, 92-ամյա Հովհաննես Չեքիջյանը: Նոյեմբերին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավարն իր 83 երգիչների հետ վերադարձավ Փարիզ՝ համերգով...
Published 12/03/19
Այս տարի լրացավ Բեռլինի պատի անկման 30-ամյակը: Նրա ավերակների երկու կողմերում էլ մնացին բազմաթիվ խորհրդավոր պատմություններ: Այս տարելիցի կապակցությամբ RFI- ն պատմում է ֆրանսիացի կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի մասին, որի անհետացումը դարձավ 20-րդ դարի ամենաառեղծվածային պատմություններից մեկը: 1989-ի ամռանը նա մեկնեց Մոսկվա և չվերադարձավ: Այս ուղևորությունից առաջ Փարիզի իր պատկերասրահում նա կազմակերպեց Երվանդ Քոչարի ցուցահանդեսը, ում 120 ամյակը նշվում է այս տարի։ Հաղորդումը պատրաստվել է Արթուր...
Published 11/19/19
Փարիզում կա մի հրապարակ, որն իրենով մարմնավորում է ֆրանսիական շքեղությունը։ Այն կոչվում է Place Vendome. Համաշխարհային համբավ ունեցող խանութների ցուցափեղկերին տեղադրված թանկարժեք զարդերը գրավում են բազմաթիվ այցելուների ուշադրությունը։ Քչերին է հայտնի, որ յուրաքանչյուր փայլի ետևում թաքնված է մի ճակատագիր և մի անուն, որը իր արմատներով մեզ տանում է դեպի հեռավոր արևելք։ Այսօրվա ծրագրում RFI-ն ձեզ կծանոթացնի հայ ոսկերիչների հետ, Place Vendome-ի վարպետների և Հայաստանի այն արհեստավորների, որոնք...
Published 11/08/19
Այս տարի Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում նշվում է Կոմիտասի 150 ամյակը: Ֆրանսիայում, որտեղ հանճարեղ երաժիշտը անցկացրել է իր կյանքի վերջին 25 տարիները, այդ իրադարձությունն ունի յուրովի կարևորություն: Այս թողարկման ընթացքում RFI-ին ուղևորվել է Վարդապետի ֆրանսիական հետքերով՝ բացահայտելու մի քանի լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև պարզելու, թե ինչպես է Փարիզը դարձել այն երկիրը, որը հայ վարդապետին տվեց միջազգային ճանաչում որպես հայ երաժշտության պահպանող: Հաղորդումը պատրաստվել է Մարիա...
Published 10/25/19
Մեկ տարի առաջ Երեւանում տեղի ունեցավ ֆրանկֆոնիայի 17րդ գագաթնաժողովը, որն նորանկախ Հայաստանի պատմության մեջ դարձավ կարևորագույն միջազգային իրադարձություններից մեկը : Այս թողարկման ընթացքում դուք կիմանաք, թե ինչ ազդեցոթյուն այդ միջոցառումը ունեցավ ֆրանկոֆոնիայի զագրգացման վրա և թե ինչպես են Հայաստանում պատրասում ֆրանկոֆոն մասնագետներին: Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ : Տեխնիկական պրոդյուսեր՝ Ստիվեն Հելսլի։
Published 10/10/19
Ֆրանսիացիները բացահայտում են հայկական ժառանգության գաղտնիքները 2008-ից ֆրանսիացի և հայ հնագետները աշխատել են Էրեբունի ամրոցի պեղումների վրա։ Ինչպես են Ֆրանս-հայկական համագործակցության արդյունքում բացահայտվում այդ արգելոց թանգարանի՝ հողի տակ դարերով պահված գաղտնիքները, և թե ինչպես է ֆրանսիացի մասնագետների կողմից օգտագործված նոր տեխնոլոգիաների և Ֆրանսիայից եկած կամավորների ջանքերի շնորհիվ հայկական ժառանգությունը պահպանվում և վերականգնվում, կիմանաք մեր հերթական հաղորդման ընթացքում։Տեխնիկական...
Published 09/27/19
RFI -ն մեկնում է գրական զբոսանքի դեպի Երևանի գրախանութներ, գրադարաններ ու հրատարակություններ՝ գտնելու ֆրանսիական գրքեր, որոնք գերել են հայ ընթերցողների սրտերը: Դուք կայցելեք նաև Եվրոպայի ամենամեծ հայկական գրադարանը, որը գտնվում է Փարիզի սրտում : Նուբարիան գրադարանում հավաքված են հազվագյուտ գրքեր, թերթեր՝ հայկական սփյուռքի վերաբերյալ: Այս թողարկման շրջանակներում RFI-ն կծանոթացնի ձեզ փարիզաբնակ ակնարկագրի Տիգրան Եգավյանի հետ, ով պատմում է գրքերի և գրական գործունեության հանդեպ իր սիրո, ինչպես...
Published 09/12/19
Ի՞նչ տեսք ունի հայ-ֆրանսիական հարսանիքը և այդ զույգի ստեղծած բազմամշակութային ընտանիքը։ Այս հարցին պատասխանելու համար RFI-ն մասնակցեց Հայաստանում հարսանեկան արարողությանը և մեկ օր անցկացրեց Երևանում բնակվող հայ և ֆրանսիացի զույգի հետ: Այս ծրագրում դուք կբացահայտեք նրանց ամենօրյա մարտահրավերները, ինչպես նաև կծանոթանաք հայ-ֆրանսիական միության հաջողության գաղտնիքներին։ Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի Արթուր Գեղամյանի հետ համատեղՏեխնիկական պրոդյուսեր՝ Լողի Պլիսոն
Published 08/28/19
2019 թվականին Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը աճել է 13%-ով: Մշտական այցելուները մնում են սփյուռքահայերը, սակայն տարեց տարի ավելանում են նաև Հայաստանն առաջին անգամ բացահայտող արտասահմանցի հյուրերը: Այս թողարկման ընթացքում RFI-ն պատմում է թե ինչպես առաջին ինքնաթիռները թռիչք կատարեցին Փարիզից Երևան, ինչպես է զարգացել զբոսաշրջությունը խորհրդային տարիներից ի վեր մինչև այսօր, ինչն է գրավում Ֆրանսիաբնակներին Հայաստանում, և վերջապես ինչ է կարոտի տուրիզմը: Հաղորդումը պատրաստվել է Մարիա...
Published 08/16/19
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի կապակցությամբ RFI-ն պատմում է ամենայն հայոց բանաստեղծիծանոթությունը Ֆրանսիայի հետ, մեծանուն գրողի թարգմանչական աշխատանքները ֆրանսիականգրականությունից նաև Թումանյանի կախարդական հերոսների՝ Մոլյերի լեզվով խոսելու մասին և դրանով ամուրկապը հայկական սփյուռքի հետ։Հաղորդումը պատրաստվել է Արթուր Գեղամյանի հետ համատեղ։Տեխնիկական պրոդյուսեր՝ Լողի Պլիսոն:  
Published 08/01/19
Երաժշտությունը կարող է լինել ինքնության նշան, բայց նախևառաջ այն ավելի հայտնի է իր բազմակողմանիությամբ: Երաժշտությունը ճանապարհորդում է և միավորում: Լինելով բազմաթիվ տոնախմբությունների պատվավոր հյուր, նա ունի իր սեփական տոնը: Fête de la Musique -ը ծնվել է 1982 թվականին Ֆրանսիայում և այդ օրվանից սկսած 100 անգամ պտտվել է աշխարհի շուրջ: Հայաստանում այն հայտնվել է բոլորովին վերջերս և դարձել յուրատեսակ լուսավոր խորհրդանիշ Հայաստանի և Ֆրանսիայի ընկերության, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև հայկական...
Published 07/19/19
Երկար տարիների ընթացքում ֆրանսիական պետանք խաղը տարածվում է աշխարհով մեկ թե մրցումային, թե պարզապես ժամանցային խաղի տեսքով։ Այս հաղորդման ընթացքում RFI-ն կպատմի խաղի Հայաստան կատարած ճամփորդության պատմությունը, որը նույնքան պարզ է, որքան այդ պրովանսական խաղի կանոններն են։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մի հայ մարդու այնքան էր գրավել այդ խաղը, որ նա որոշել էր բերել այն իր հայրենի երկիր։ Թե ինչպե՞ս է պետանքը գրավում լեռնային երկիրը։ Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ...
Published 07/05/19
Ինչպես ասում էր ֆրանսիացի ծաղրանկարիչ Ժորժ Վոլինսկին, ծիծաղը մարդկանց մտերմացնելու ամենակարճ ճանապարհն է : Ֆրանսահայ հումորիստները ապացուցում են, որ ոչ միայն մարդկանց այլ նաև երկրների : Իրենք ժպիտներ են պարգևում ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ հյուրընկալող երկրում՝հանդիսատեսին ծանոթացնելով իրենց ուրույն հումորին՝ համեմված բազմամշակութային տարրերով։ Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ համատեղ: Տեխնիկական պրոդյուսեր՝ Պոլին Լեդյուք
Published 06/21/19
Տասնհինգ տարի առաջ հայտնի ֆրանսիացի սոմելիե Ֆիլիպ Ֆոր Բրաքը Շառլ Ազնավուրից նվեր ստացավ Արենի խաղողից պատրաստված 1990 թ․-ի գինի: Երբ հանրահայտ շանսոնիեն հեռացավ կյանքից, սոմելիեն բացեց այդ շիշը Ազնավուրի պատվին։ Այդ ժամանակից ի վեր, դատարկ շիշը պահվում է Ֆիլիպի մառանում, իսկ մեծն սոմելիեի գինիների ցանկում հայտնվեցին նաև հայկական գինիներ։ Ինչպես է հազարամյակների պատմություն ունեցող հայկական գինին վերածնվում և ճամփորդում դեպի Ֆրանսիա: Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ...
Published 06/11/19
Գրեթե մեկ քարորդ դար է՝ ամեն տարի գարնանը Ֆրանսիայում հացի տոն է։ Հաց թխելու ավանդույթը մարդկության պատմության հիմքն է եղել։ Այս հաղորդման ընթացքում կպատմենք ճամփորդող հացերի մասին։ Ինչպե՞ս կարելի է գտնել ֆրանսիական բագետը Հայաստանում և ավանդական թոնրում պատրաստված հայկական լավաշը՝ Ֆրանսիայում։ Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի հետ համատեղ։ Տեխնիկական պրոդյուսեր՝ Լողի Պլիսոն։
Published 05/24/19
Cette année (2019), les villes d’Issy-les-Moulineaux et Etchmiadzine célèbrent le trentième anniversaire de leur jumelage. Cette amitié a pris racine dans la catastrophe que fut le tremblement de terre de 1988 en Arménie, qui s'est désormais enrichie de plusieurs projets de collaboration entre les deux villes. RFI est allée à la découverte des couleurs arméniennes, dans cette ville des Hauts-de-Seine ainsi que de la présence française dans la Ville sainte d’Etchmiadzine. Emission réalisée en...
Published 05/10/19
Le 24 avril 2019, pour la première fois, la France a commémoré officiellement le 104ième anniversaire du génocide arménien. C’est une journée particulière pour les 500.000 Français d’origine arménienne, dont la plupart sont les descendants des rescapés de cette extermination de masse organisée par l’Empire ottoman au début du XXème siècle. De la France à l’Arménie, RFI a recueilli des histoires singulières de ces enfants des survivants qui, à travers la langue, la musique, les cartes et la...
Published 04/25/19
En 1947, plus de 7 000 Arméniens de France montent à bord de paquebots soviétiques, le Rossia et le Pobeda, entrés au port de Marseille. Rescapés pour la plupart du génocide de 1915, souvent actifs dans la Résistance, ils répondent à l’appel de Staline à tourner la page de l’exil et s’établir en Arménie soviétique. Le rêve de retrouver la patrie perdue se transforme en cauchemar. Face à la terreur et aux déportations, ces naufragés de la Terre promise ne rêvent que d’une seule chose,...
Published 04/11/19
Le 21 mars 2019, la gastronomie française a réalisé à nouveau un tour du monde.La cinquième édition du Goût de France a réuni 5 000 restaurants dans 150 pays. Pendant que les saveurs françaises prenaient un léger ton arménien au pied du mont Ararat, le Goût d’Arménie s’est envolé vers Paris en se faisant une place au cœur du Village International de la Gastronomie qui, pendant quatre jours, a présenté l’ADN culinaire de 45 pays du monde. Emission réalisée en collaboration avec Maria...
Published 03/28/19