RFI parle arménien - 73 սենյակ և 90 տարվա պատմություն. Փարիզի Հայ ուսանողների տունը
Description
2019 թվականին Փարիզի ուսանողական քաղաքի հայ ուսանողների տունը նշում է իր 90-ամյակը: Տան 73 սենյակների յուրաքանչյուր դռան հետևում թաքնված են բազմաթիվ պատմություններ և հիշողություններ։ Այն Հայաստանի, Սփյուռքի և Ֆրանսիայի հանդիպման վայրն է, որը թանկ է պահում իր հիմնադիրների և նախկին բնակիչների ժառանգությունը։ Այդ ժառանգության պահողներից է լեգենդար մաեստրո, 92-ամյա Հովհաննես Չեքիջյանը: Նոյեմբերին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավարն իր 83 երգիչների հետ վերադարձավ Փարիզ՝ համերգով հանդես գալու իր հարազատ տանը, որտեղ նրան առաջին անգամ դիմավորեցին գրեթե 70 տարի առաջ:
Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:
Տեխնիկական պրոդյուսեր՝ ժերեմի Բեսե: