RFI parle arménien - Հայաստանի պղնձի ծաղիկը և հմուտ ոսկերիչների ֆրանսիական պատմությունը
Listen now
Description
Փարիզում կա մի հրապարակ, որն իրենով մարմնավորում է ֆրանսիական շքեղությունը։ Այն կոչվում է Place Vendome. Համաշխարհային համբավ ունեցող խանութների ցուցափեղկերին տեղադրված թանկարժեք զարդերը գրավում են բազմաթիվ այցելուների ուշադրությունը։ Քչերին է հայտնի, որ յուրաքանչյուր փայլի ետևում թաքնված է մի ճակատագիր և մի անուն, որը իր արմատներով մեզ տանում է դեպի հեռավոր արևելք։ Այսօրվա ծրագրում RFI-ն ձեզ կծանոթացնի հայ ոսկերիչների հետ, Place Vendome-ի վարպետների և Հայաստանի այն արհեստավորների, որոնք կարողացան նվաճել Փարիզը։Հաղորդումը պատրաստվել է Մարիա Եղիազարյանի և Արթուր Գեղամյանի հետ համատեղ:Տեխնիկական պրոդյուսեր՝ Նիկոլա Բենիտա: